111.0612.141010
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«14» 10 2010 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11110360
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
18 սեպտեմբերի 2010 թվականի N 612-Ն
ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 348-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
i
1. ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի 2005 թ. հուլիսի 25-ի «Ժամանակավոր արտահանումից վերադարձված մշակութային արժեքների նույնականացման կարգը սահմանելու մասին» N 348-Ն հրամանի 2-րդ կետից հանել «և երիտասարդության հարցերի» բառերը:
2. Հրամանով հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Մշակութային արժեքների նույնականացումն իրականացնում են ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային արժեքների պահպանության գործակալության (այսուհետ` գործակալություն) համապատասխան մասնագետները` հայտատուի հայտի հիման վրա: Հայտատուի իրավաբանական անձ լինելու դեպքում նույնականացմանը մասնակցում է իրավաբանական անձի ներկայացուցիչը, իսկ ֆիզիկական անձ լինելու դեպքում` սեփականատերը:»:
2) 6-րդ կետից հետո լրացնել նոր` 6.1-ին կետ հետևյալ բովանդակությամբ.
i
«6.1. Նույնականացման նպատակով հայտատուի տարածք գործակալության մասնագետների տեղափոխությունն ապահովում է հայտատուն:»:
3) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Մշակութային արժեքները գործակալություն տեղափոխելու դեպքում դրանց նույնականացման գործընթացն իրականացվում է գործակալությունում` սույն կարգի 3-րդ կետով նախատեսված անձանց մասնակցությամբ:»:
4) 8-րդ կետի «մասնագետները» բառից հետո լրացնել «տեղում» բառերը:
i
5) 10-րդ կետից հետո լրացնել նոր` 10.1-ին կետ հետևյալ բովանդակությամբ.
i
«10.1. Մշակութային արժեքների վնասվածքի մասին ակտերը կազմվում են տեղում:»:
6) 11-րդ կետի «հայտատուն» բառից հետո լրացնել «տեղում» բառերը:
i
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Ա. Սամուելյանին:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: