Սեղմել Esc փակելու համար:
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ 16....
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ 16.06.1997 Թ. ՕՐ ...

04.03.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   23.08.1998  -ից մինչեւ   04.03.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 12.01.01 թիվ 02/46 հրաման)

i

310.0003.280798

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

13 հունվարի 1998թ. թիվ 01/3

 

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ 16.06.1997 Թ. ՕՐԵՆՔԻ 15 ՀՈԴՎԱԾԻ 18 ԿԵՏԻ ԵՎ 16 ՀՈԴՎԱԾԻ 10 ԿԵՏԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 46 հոդվածի համաձայն և հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 18 կետում կատարված փոփոխությունը

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ

 

Հաստատել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ 16.06.1997թ. օրենքի 15 հոդվածի 18 կետի և 16 հոդվածի 10 կետի դրույթների վերաբերյալ» հրահանգում փոփոխություն կատարելու մասին» հրահանգը.

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է        ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է    ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է    ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է

 

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ      ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ   ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ  ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ

ՏԵՍՉՈՒԹՅԱՆ       ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ        ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ      ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ

                 ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ                         ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ

                                                        ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

հաստատված է թիվ 01/3 հրամանով

«13 «01 1998Թ. »  «   1998Թ.  » 15 «01 1998Թ.» 1 «07 1998Թ.

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

i

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ 16.06.1997 Թ. ՕՐԵՆՔԻ 15 ՀՈԴՎԱԾԻ 18 ԿԵՏԻ ԵՎ 16 ՀՈԴՎԱԾԻ 10 ԿԵՏԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46 հոդվածի համաձայն և հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 18 կետում կատարված փոփոխությունը` «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 16.06.97թ. օրենքի 15 հոդվածի 18 կետի և 16 հոդվածի 10 կետի դրույթների վերաբերյալ» հրահանգի 1 բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

I. Համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 18 կետի ավելացված արժեքի հարկից ազատվում են`

1. Պետական, համայնքային և գերատեսչական բնակարանային ֆոնդի վարձակալությունը, սեփականաշնորհված բնակարանների սեփականատերերից գանձվող սպասարկման վարձն ու հանրակացարաններում բնակվելու վարձը:

1.1. Պետական, համայնքային և գերատեսչական բնակարանային ֆոնդի (բնակարանների) վարձակալներից, հանրակացարաններում բնակվողներից, տեղական ինքնակառավարման մարմնի, գերատեսչության կամ նրանց կողմից լիազորված անձի (ձեռնարկության) կողմից վարձակալական վճարը (բնակվարձը) ազատվում է ավելացված արժեքի հարկից:

1.2. Սեփականաշնորհված բնակարանների սեփականատերերից սպասարկման վարձ գանձվում է բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման շինությունների և ընդհանուր նպատակներին ծառայող գույքի` քաղաքաշինական, սանիտարատեխնիկական, հակահրդեհային նորմերին ու կանոններին համապատասխան, սահմանված կարգով պարտադիր կատարման ենթակա, աշխատանքների իրականացման համար: Սույն հրահանգի առումով բազմաբնակարան շենքերի (այդ թվում` հանրակացարանների) ընդհանուր օգտագործման շինություններ են համարվում շենքի մուտքերը, աստիճանավանդակները, վերելակային և այլ հորերը, բնակելի և ոչ բնակելի շինություններից դուրս գտնվող միջանցքները, տանիքները, ձեղնահարկերը, տեխնիկական հարկերը) և ընդհանուր նպատակներին ծառայող գույք` վերելակները, ջրի պոմպերը, ջրամատակարարման, ջրահեռացման, ջեռուցման, աղբահեռացման և այլ ինժեներական համակարգերը, շենքի հիմնամասերը, կրող կառուցվածքները, շենքի մեխանիկական, էլեկտրական, սանտեխնիկական և այլ սարքավորումները:

1.3. Սեփականաշնորհված բնակարանների սեփականատերերից գանձվող սպասարկման վարձը ազատվում է ավելացված արժեքի հարկից քաղաքաշինական, սանիտարատեխնիկական, հակահրդեհային նորմերին ու կանոններին համապատասխան պարտադիր կատարման ենթակա` 1.2. կետում նշված աշխատանքների իրականացման վերաբերյալ բնակարանի սեփականատերերի հետ կնքված պայմանագրերի առկայության պայմաններում:

1.4. Սույն հրահանգի 1.3. կետում նշված պայմանը կիրառության մեջ է մտնում 1998թ. սեպտեմբերի 1-ից:

1.5. Պետական, համայնքային և գերատեսչական բնակարանային ֆոնդի (բնակարանների) վարձակալներին, սեփականաշնորհված բնակարանների սեփականատերերին, հանրակացարաններում բնակվողներին այլ ծառայությունների մատուցումը ավելացված արժեքի հարկով հարկվում է «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

2. Համատիրությունների, բնակարանային-շինարարական կոոպերատիվներին` իրենց անդամներին մատուցված օրենսդրությամբ սահմանված ծառայությունները:

Համատիրությունների բնակարանային-շինարարական կոոպերատիվների` իրենց անդամներին մատուցված օրենսդրությամբ սահմանված ծառայություններ են համարվում բնակարանային ֆոնդի պահպանման, շահագործման, նորոգման ու սպասարկման և օրենսդրությամբ սահմանված (կանոնադրական) այլ ծառայությունները:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                  «28»         07        1998 Թ.

                     ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 439800163

 

 

pin
Հարկային տեսչություն
13.05.1998
N 01/3
Հրաման