Սեղմել Esc փակելու համար:
«ԺՈՂՈՎՆԵՐ, ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ, ԵՐԹԵՐ ԵՎ ՑՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԺՈՂՈՎՆԵՐ, ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ, ԵՐԹԵՐ ԵՎ ՑՈՒՅՑԵՐ ԱՆՑԿԱՑՆ ...

02.05.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   26.06.2008  -ից մինչեւ   02.05.2011  -ը:
 

(ուժը կորցրել է 14.04.11 ՀՕ-72-Ն օրենք)

i

010.0074.160608

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2008 թվականի հունիսի 11-ին

 

«ԺՈՂՈՎՆԵՐ, ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ, ԵՐԹԵՐ ԵՎ ՑՈՒՅՑԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի ապրիլի 28-ի ՀՕ-63-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում յոթերորդ պարբերությունից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«ինքնաբուխ հրապարակային միջոցառում` կոնկրետ երևույթի կամ իրադարձության կապակցությամբ անհապաղ արձագանքման անհրաժեշտություն ունեցող` մինչ այդ երևույթը կամ իրադարձությունը չհայտարարված խաղաղ հրապարակային միջոցառում.»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 9-րդ հոդվածում`

i

1) 4-րդ մասի 3-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) եթե առկա են հավաստի տվյալներ, որ միջոցառման անցկացումն ստեղծում է բռնության անմիջական սպառնալիք կամ իրական վտանգ է սպառնում պետական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարոյականությանը, անձանց կյանքին և առողջությանը, այլոց սահմանադրական իրավունքներին ու ազատություններին կամ անցկացվում է սահմանադրական կարգը բռնի տապալելու, ռասայական, ազգային, կրոնական ատելություն բորբոքելու, բռնության, պատերազմ քարոզելու նպատակով կամ կարող է հանգեցնել զանգվածային անկարգությունների կամ էական գույքային վնաս հասցնել պետությանը, համայնքին, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց:».

2) 4-րդ մասի 3-րդ կետի երկրորդ պարբերությունում «պաշտոնական» բառից հետո ավելացնել «հիմնավորված» բառը, իսկ «Այդպիսի եզրակացություն ներկայացվում է նաև սույն հոդվածի 6-րդ մասի դեպքում» բառերը հանել.

3) 4-րդ մասի վերջում ավելացնել նոր պարբերություն.

«Զանգվածային հրապարակային միջոցառման անցկացումն արգելելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատարան: Դատարանը վճիռ է կայացնում 24 ժամվա ընթացքում: Զանգվածային հրապարակային միջոցառման անցկացումն արգելելու մասին որոշումն անվավեր ճանաչելու մասին դատարանի վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:».

4) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

5) 5-րդ մասից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-րդ մաս.

«6.1. Ինքնաբուխ զանգվածային հրապարակային միջոցառումը չի կարող տևել վեց ժամից ավելի: Նույն երևույթի կամ իրադարձության առնչությամբ անցկացվող ցանկացած հաջորդող զանգվածային միջոցառում չի կարող ինքնաբուխ համարվել և պետք է անցկացվի իրազեկման սահմանված ընթացակարգով:»:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 10-րդ հոդվածում`

i

1) 1-ին մասի «Զանգվածային» բառից առաջ ավելացնել «Բացառությամբ ինքնաբուխ հրապարակային միջոցառումների,» բառերը.

2) 2-րդ մասի «անցկացնելու» բառից հետո ավելացնել «այլ միջոցառումներ և» բառերը:

 

i

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 12-րդ հոդվածի 8-րդ մասում «Եթե» բառից հետո ավելացնել «իրազեկումը ստանալու պահից 72 ժամվա ընթացքում» բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 14-րդ հոդվածում`

i

1) 1-ին մասի 1-ին կետից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ կետ.

«1.1) ինքնաբուխ զանգվածային հրապարակային միջոցառումը շարունակվում է վեց ժամից ավելի.».

2) 3-րդ մասի վերջին պարբերությունում «սահմանելով» բառից առաջ ավելացնել «նշելով դադարեցման պահանջի իրավական հիմքը և» բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

16 հունիսի 2008 թվականի

ՀՕ-74-Ն

 

 

pin
ՀՀ 11.06.2008
N ՀՕ-74-Ն օրենք