Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 193 ...

 

 

040.0298.110408

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 մարտի 2008 թվականի N 298-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1932-Ն ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 572-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Լիազորված մարմին ճանաչելու մասին» N 1932-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերում «սոցիալական ապահովության» բառերը փոխարինել «աշխատանքի և սոցիալական հարցերի» բառերով.

2) որոշման 3-րդ կետում «մինչև 2003 թվականի փետրվարի 1-ը» բառերը փոխարինել «յուրաքանչյուր տարի` մինչև մարտի 1-ը» բառերով.

3) որոշման 4-րդ կետի «ա» ենթակետում «մինչև 2003 թվականի մարտի 1-ը» բառերը փոխարինել «յուրաքանչյուր տարի» բառերով.

4) որոշման 5-րդ կետում «հունիսի 1-ը» բառերը փոխարինել «մարտի 1-ը» բառերով, իսկ «համապատասխան» բառից հետո որոշումը լրացնել «` թղթային և էլեկտրոնային տարբերակներով» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի շուկայի վերլուծության նպատակով միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման ծրագիրը հաստատելու մասին» N 572-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

i

1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.

«գ) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ընտրանքային կարգով ընտրված կազմակերպությունների կողմից ներկայացվող վիճակագրական հաշվետվության լրացման կարգը` համաձայն N 4 հավելվածի:».

2) որոշման N 1 հավելվածի 2-րդ բաժնում`

i

ա. «ա» կետը «աշխատավարձի» բառից հետո լրացնել «մասին» բառով,

բ. «բ» կետում «քաղաքացիական» բառը փոխարինել «պետական» բառով,

գ. «բ» կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «բ.1» կետով.

«բ.1) քաղաքացիական ծառայության համակարգում աշխատողների շարժի ու հոսունության մասին տվյալների ստացում և վերլուծություն.»,

դ. «դ» կետում «վարձատրության» բառը փոխարինել «միջին աշխատավարձերի չափերի» բառերով,

ե. «ը» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ը) ըստ քաղաքացիական ծառայության ոլորտում գերակշռող մասնագիտությունների` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ընտրանքային կարգով ընտրված ոչ պետական հատվածի կազմակերպությունների մոտավորապես 2000 աշխատողի (յուրաքանչյուր մարզից` միջինը 100 աշխատող, և Երևանից` 1000 աշխատող) մասին տեղեկատվություն ստանալը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի N 572-Ն որոշման N 3 հավելվածին համապատասխան, ինչպես նաև` հարցման միջոցով.»,

զ. «ժ» կետի չորրորդ պարբերությունը «քաղաքացիական ծառայողների» բառերից առաջ լրացնել «ոչ պետական հատվածի կազմակերպությունների աշխատողների աշխատավարձի չափի վերլուծությունը,» բառերով.

i

3) որոշման NN 2 և 3 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 1 և 2 հավելվածների.

4) որոշումը լրացնել նոր` N 4 հավելվածով` համաձայն N 3 հավելվածի:

i

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1932-Ն որոշման 3-րդ և 5-րդ կետերով սահմանված տեղեկատվությունը` 2008 թվականի համար, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ներկայացվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2008 թվականի մարտի 27-ի

N 298-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության

2003 թվականի ապրիլի 23-ի

N 572-Ն որոշման

 

Ձև N 1

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ

 

.__________________________________________________________________________

|NN |Պաշտոնը և  ծածկագիրը|Ծննդյան    |Սեռը     |Մասնագիտությունը`|Դասային |

|ը/կ|                    |օրը, ամիսը,|         |       ըստ       |աստիճանը|

|   |                    |տարեթիվը   |_________|_________________|        |

|   |                    |           |1) արական|կրթու-  |պաշտոնի |        |

|   |                    |           |2) իգական|թյան    |անձնագրի|        |

|___|____________________|___________|_________|________|________|________|

| 1 |         2          |     3     |    4    |   5    |    6   |    7   |

|___|____________________|___________|_________|________|________|________|

|1. |                    |           |         |        |        |        |

|___|____________________|___________|_________|________|________|________|

|2. |                    |           |         |        |        |        |

.__________________________________________________________________________

._________________________________________________________________________

|NN |       Աշխատանքային ստաժը        |Պաշտոնային  |Պաշտոնային |Հավելումը|

|ը/կ|_________________________________|դրույքաչափը |դրույքաչափի|(ամսական,|

|   |տվյալ պաշտոնում  |տվյալ պետական  |(հիմնական   |հաշվարկման |դրամ)    |

|   |(տարի, ամիս, օր) |ծառայությունում|աշխատավարձը)|գործակիցը  |_________|

|   |                 |    (տարի)     |   (դրամ)   |           |բարձր    |

|   |                 |               |            |           |լեռնային |

|   |                 |               |            |           |վայրերում|

|   |                 |               |            |           |աշխատելու|

|   |                 |               |            |           |համար    |

|___|_________________|_______________|____________|___________|_________|

| 1 |       8         |       9       |   10       |    11     |   12    |

|___|_________________|_______________|____________|___________|_________|

|1. |տարի             |               |            |           |         |

|   |_________________|               |            |           |         |

|   |ամիս             |               |            |           |         |

|   |_________________|               |            |           |         |

|   |օր               |               |            |           |         |

|___|_________________|_______________|____________|___________|_________|

|2. |տարի             |               |            |           |         |

|   |_________________|               |            |           |         |

|   |ամիս             |               |            |           |         |

|   |_________________|               |            |           |         |

|   |օր               |               |            |           |         |

._________________________________________________________________________

.________________________________________________________________________.

|NN |   Հավելումը    |Հավելա-  |   Նախորդ տարվա ընթացքում    |Աշխատավարձի|

|ը/կ|(ամսական, դրամ) |վճար     |   վճարված պարգևատրումը      |չափը`      |

|   |                |(ամսական,|            (դրամ)           |ամսական    |

|   |________________|դրամ)    |_____________________________|(դրամ)     |

|   |առողջության|այլ |         |տարեկան   |հատուկ  |այլ      |(10+12+13+ |

|   |համար      |    |         |արդյունք- |առաջադ- |դրամական |14+15)     |

|   |վնասակար   |    |         |ների համար|րանքի   |պարգևներ |           |

|   |կամ        |    |         |          |որակյալ |         |           |

|   |առանձնապես |    |         |          |կատարման|         |           |

|   |ծանր, կամ  |    |         |          |համար   |         |           |

|   |առանձնապես |    |         |          |        |         |           |

|   |վնասակար   |    |         |          |        |         |           |

|   |աշխատանքի  |    |         |          |        |         |           |

|   |կատարման   |    |         |          |        |         |           |

|   |համար      |    |         |          |        |         |           |

|___|___________|____|_________|__________|________|_________|___________|

| 1 |     13    | 14 |   15    |    16    |   17   |   18    |     19    |

|___|___________|____|_________|__________|________|_________|___________|

|1. |           |    |         |          |        |         |           |

|___|___________|____|_________|__________|________|_________|___________|

|2. |           |    |         |          |        |         |           |

.________________________________________________________________________.

 

Ձև N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՇԱՐԺԻ ԵՎ ՀՈՍՈՒՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

.____________________________________________________________________.

|NN |                 Ցուցանիշի անվանումը                   |Ընդամենը|

|ը/կ|                                                       |(մարդ)  |

|___|_______________________________________________________|________|

|1. |Աշխատանքի ընդունվածների թիվը` մեկ տարվա կտրվածքով      |        |

|   |(բացի պայմանագրային աշխատողներից)                      |        |

|___|_______________________________________________________|________|

|2. |Աշխատանքից ազատվածների թիվը` մեկ տարվա կտրվածքով (բացի |        |

|   |պայմանագրային աշխատողներից), այդ թվում` ըստ պատճառների`|        |

|___|_______________________________________________________|________|

|1) |աշխատողի նախաձեռնությամբ                               |        |

|___|_______________________________________________________|________|

|2) |գործատուի նախաձեռնությամբ                              |        |

|___|_______________________________________________________|________|

|3) |այլ                                                    |        |

|___|_______________________________________________________|________|

|3. |Պետական ծառայության այլ մարմիններ տեղափոխվածների թիվը  |        |

.____________________________________________________________________.»:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2008 թվականի մարտի 27-ի

N 298-Ն որոշման

 

«Հավելված N 3

ՀՀ կառավարության

2003 թվականի ապրիլի 23-ի

N 572-Ն որոշման

 

Ձև N 1

 

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

._____________________________________________________________________.

|Կազմակերպության անվանումը _______________________________________    |

|_____________________________________________________________________|

|ՀՀ իրավաբանական անձանց պետական                                       |

|ռեգիստրում գրանցման համարը ______________________________________    |

|_____________________________________________________________________|

|Նույնականացման                                                       |

|(իդենտիֆիկացիոն) ծածկագիրը ______________________________________    |

|_____________________________________________________________________|

|Մարզը ___________________________________________________________    |

|_____________________________________________________________________|

|Գտնվելու վայրը __________________________________________________    |

|_____________________________________________________________________|

|Կազմակերպության կազմակերպական-իրավական ձևը  _____________________    |

|_____________________________________________________________________|

|Կազմակերպության փաստացի                                              |

|գործունեության հիմնական տեսակը __________________________________    |

|_____________________________________________________________________|

|Աշխատողների միջին տարեկան թիվը __________________________________    |

|_____________________________________________________________________|

|Էլեկտրոնային փոստի հասցեն _______________________________________    |

._____________________________________________________________________.

 

Ձև N 2

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ

 

._________________________________________________________________________.

|NN |Պաշտոնը   |Ծննդյան|Սեռը     |Մասնագիտությունը`|Աշխատա- |Աշխատանքային |

|ը/կ|          |օրը,   |         |       ըստ       |ժամանակը|ստաժը (տարի) |

|   |          |ամիսը, |_________|_________________|(ամսա-  |_____________|

|   |          |տարե-  |1) արական|կրթության|պաշտոնի|կան/    |մասնա- |տվյալ|

|   |          |թիվը   |2) իգական|         |       |ժամ)    |գիտական|պաշտո|

|   |          |       |         |         |       |        |       |նում |

|___|__________|_______|_________|_________|_______|________|_______|_____|

| 1 |      2   |    3  |    4    |    5    |    6  |    7   |   8   |  9  |

|___|__________|_______|_________|_________|_______|________|_______|_____|

|1. |          |       |         |         |       |        |       |     |

|___|__________|_______|_________|_________|_______|________|_______|_____|

|2. |          |       |         |         |       |        |       |     |

|___|__________|_______|_________|_________|_______|________|_______|_____|

|3. |          |       |         |         |       |        |       |     |

.__________________________________________________________________________

._________________________________________________________________________.

|NN |Հիմնական           |Հավելումը (ամսական,    |Հավելա-|Աշխատա-  |Պարգևա |

|ը/կ|աշխատավարձը (դրամ) |դրամ)                  |վճարը  |վարձի    |տրումը |

|   |___________________|_______________________|(ամսա- |չափը     |(մեկ   |

|   |ժամային   |ամսական |գիշերային|առողջու- |այլ|կան,   |(ամսական,|տարվա  |

|   |դրույքաչափ|դրույքա-|կամ      |թյան     |   |դրամ)  |դրամ)    |կտրված-|

|   |          |չափ     |արտաժամյա|համար    |   |       |(11+12+13|քով,   |

|   |          |        |աշխատանքի|վնասակար |   |       |+14+15)  |դրամ)  |

|   |          |        |կատարման |կամ      |   |       |         |       |

|   |          |        |համար    |առանձնա- |   |       |         |       |

|   |          |        |         |պես ծանր,|   |       |         |       |

|   |          |        |         |կամ      |   |       |         |       |

|   |          |        |         |առանձնա- |   |       |         |       |

|   |          |        |         |պես      |   |       |         |       |

|   |          |        |         |վնասակար |   |       |         |       |

|   |          |        |         |աշխատանքի|   |       |         |       |

|   |          |        |         |կատարման |   |       |         |       |

|   |          |        |         |համար    |   |       |         |       |

|___|__________|________|_________|_________|___|_______|_________|_______|

| 1 |    10    |    11  |   12    |    13   |14 |   15  |   16    |   17  |

|___|__________|________|_________|_________|___|_______|_________|_______|

|1. |          |        |         |         |   |       |         |       |

|___|__________|________|_________|_________|___|_______|_________|_______|

|2. |          |        |         |         |   |       |         |       |

|___|__________|________|_________|_________|___|_______|_________|_______|

|3. |          |        |         |         |   |       |         |       |

._________________________________________________________________________.

 

Ձև N 3

 

ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՇԱՐԺԸ ԵՎ ՀՈՍՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ

 

._______________________________________________________________.

|NN |                 Ցուցանիշի անվանումը              |Ընդամենը|

|ը/կ|                                                  |(մարդ)  |

|___|__________________________________________________|________|

|1. |Աշխատանքի ընդունվածների թիվը` մեկ տարվա կտրվածքով |        |

|___|__________________________________________________|________|

|2. |Աշխատանքից ազատվածների թիվը` մեկ տարվա կտրվածքով, |        |

|   |այդ թվում` ըստ պատճառների`                        |        |

|___|__________________________________________________|________|

|1) |աշխատողի նախաձեռնությամբ                          |        |

|___|__________________________________________________|________|

|2) |գործատուի նախաձեռնությամբ                         |        |

._______________________________________________________________.

 

Կատարող ____________________ ___________________________________

             (ստորագրությունը)       (անունը, ազգանունը, պաշտոնը)

 

Ղեկավար ____________________ ___________________________________

             (ստորագրությունը)       (անունը, ազգանունը, պաշտոնը)

 

__________________________________________

             (հեռախոսահամարը (հեռախոսահամարները)      «:

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2008 թվականի մարտի 27-ի

N 298-Ն որոշման

 

«Հավելված N 4

ՀՀ կառավարության

2003 թվականի ապրիլի 23-ի

N 572-Ն որոշման

 

ԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է ընտրանքային կարգով ընտրված կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացվող վիճակագրական հաշվետվությունը (այսուհետ` վիճակագրական հաշվետվություն) լրացնելու կարգը:

2. Վիճակագրական հաշվետվությունը լրացնում և ներկայացնում է այն կազմակերպությունը, որը դրա մասին իրազեկվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

3. Կազմակերպությունը վիճակագրական հաշվետվության մեջ նշում է Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման համարը, նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը, գտնվելու վայրը, մարզը, կազմակերպության կազմակերպական-իրավական ձևը, կազմակերպության փաստացի գործունեության հիմնական տեսակը, աշխատողների միջին տարեկան թիվը, էլեկտրոնային փոստի հասցեն, ընդ որում`

1) «Կազմակերպության փաստացի գործունեության հիմնական տեսակը» և «Աշխատողների միջին տարեկան թվաքանակը» տողերը լրացվում են` համաձայն Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թվականի դեկտեմբերի 28-ի «Աշխատանքի վիճակագրության վերաբերյալ մեթոդական ցուցումներ հաստատելու մասին» N 43-Ն որոշմամբ հաստատված հավելվածի.

2) «Աշխատաժամանակը» սյունակը լրացվում է` հիմք ընդունելով աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրի տվյալները.

3) «Հավելավճար» սյունակում լրացվում է գիտական աստիճանի կամ այլ կոչման համար գործատուի կողմից աշխատողին վճարվող լրացուցիչ վարձատրության չափը:»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.03.2008
N 298-Ն
Որոշում