040.0226.060498
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«6» ապրիլի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 ապրիլի 1998 թվական թիվ 226
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի ԹԻՎ 2 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի գանձման կարգը հաստատելու մասին» թիվ 2 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`
i
ա) որոշմամբ հաստատված կարգի 14-րդ կետը «անդորրագրերի ձախ մասը» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետությունից չմեկնելու դեպքում օդային ուղևորների կողմից պետական տուրքի վճարման անդորրագրերի ձախ մասերը վերադարձնելու մասին տրված դիմումները» բառերով.
i
բ) կարգի 16-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պետական տուրքի վճարված գումարները ենթակա են վերադարձման միայն անդորրագրերի երկու մասերը ներկայացնելու դեպքում».
գ) կարգի 16-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Գրանցումից հետո Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների չմեկնելու դեպքում նրանց գրանցումն իրականացնող ընկերություններն օդային ուղևորների դիմումի (ձև 9) հիման վրա վերադարձնում են իրենց մոտ գտնվող պետական տուրքի վճարումը հաստատող անդորրագրի ձախ մասը` կցելով պետական տուրքի վճարման անդորրագրի ձախ մասի վերադարձման մասին տեղեկանքը (ձև 10).»
i
դ) պետական տուրքի վճարման անդորրագրի ձևի (ձև 1) հակառակ կողմի ձախ մասում շարադրված հայերեն տեքստի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պետական տուրքի վճարված գումարը վերադարձվում է միայն պետական տուրքի վճարման անդորրագրերի երկու մասերը ներկայացնելու դեպքում, եթե դրանք ներկայացվել են պետական տուրքի վճարված գումարի վերադարձման իրավունքի առաջացման օրվանից երեք տարվանից ոչ ուշ ժամկետում».
ե) պետական տուրքի վճարման անգլերեն տեքստի հինգերորդ նախադասությունից հանել «and unless Extinguished» բառերը, իսկ վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«The refund is available provided both parts of the Bill are presented within 3- year period of the payment of the Duty.»:
2. Նախկին ձևով տրված պետական տուրքի վճարման անդորրագրերն ուժի մեջ են մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը:
Ձև 9
i
______________________________________________________________ տնօրենին
(օդային ուղևորների գրանցումն իրականացնող մարմնի անվանումը)
գրանցման թիվ _______ __________________ 199 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԴԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵԼՔԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՆԴՈՐՐԱԳՐԻ ՁԱԽ ՄԱՍԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԴԻՄՈՒՄ
_____________________________________________________
(դիմողի անունը, ազգանունը, հայրանունը)
_________________________________________________________________
(չվերթի անվանումը, մեկնման ժամանակը (ամիսը, ամսաթիվը, ժամը)
Խնդրում եմ վերադարձնել պետական տուրքի վճարման թիվ ___________ անդորրագրի ձախ մասը, քանի որ չեմ մեկնել:
« » _______________ 199 թ. _____________________
(ստորագրությունը)
Ձև 10
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԴԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵԼՔԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՆԴՈՐՐԱԳՐԻ ՁԱԽ ՄԱՍԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՏԵՂԵԿԱՆՔ
Իր դիմումի համաձայն, թիվ ________ անդորրագրի ձախ մասը վերադարձվել է
քաղաքացի ______________________________________________________
(անունը, ազգանունը, հայրանունը)
որը պետք է մեկներ _____________________________________________
(չվերթի անվանումը, մեկնման ժամանակը (ամիսը, ամսաթիվը, ժամը)
Հայտնում ենք, որ նա չի մեկնել Հայաստանի Հանրապետությունից:
Տնօրեն _______________________
(ստորագրությունը)
Պետական տուրքի վճարման անդորրագրի
ձախ մասը վերադարձնող աշխատող _______________________
(ստորագրությունը)
«» _______________ 199 թ.