(ուժը կորցրել է 25.05.18 թիվ 319-Ն հրաման)
i
310.0004.310398
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
ՀՐԱՄԱՆ
19 հունվարի 1998 թվականի թիվ 01/4
i
«ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐԻՑ, ԱՎԱՆԴԻ ԴԻՄԱՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ի կատարումն «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71 հոդվածի և «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39 հոդվածի և նպատակ ունենալով հստակեցնել պետական և այլ արժեթղթերից, ավանդի դիմաց ստացված եկամուտների շահութահարկով և եկամտահարկով հարկման առանձին հարցերը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել «Պետական և այլ արժեթղթերից, ավանդի դիմաց ստացված եկամուտների հարկման առանձին հարցերի վերաբերյալ» հրահանգչական նամակը:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«19» __________1998Թ. ___________________________
թիվ 01/4 ՀՐԱՄԱՆՈՎ. «___________________1998ԹՎ.
ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿ
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐԻՑ, ԱՎԱՆԴԻ ԴԻՄԱՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի նոյեմբերի 27-ի օրենքի 71 հոդվածը և «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 30-ի օրենքի 39 հոդվածը և նպատակ ունենալով հստակեցնել պետական և այլ արժեթղթերից, ավանդի դիմաց ստացված եկամուտների շահութահարկով և եկամտահարկով հարկման առանձին հարցերը, ՀՀ հարկային տեսչությունը, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված հայտնում է.
i
1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի օրենքի 7 հոդվածի համաձայն 1998 թվականի հունվարի 1-ից հետո շահութահարկով հարկման նպատակով պետական պարտատոմսերից և պետական այլ արժեթղթերից ստացված եկամուտները մտցվում են եկամուտների կազմի մեջ:
i
Հայտնվում է, որ այն դեպքում, երբ եկամուտները ստացվում են տոկոսների ձևով, ապա վերը նշված օրենքի 43 հոդվածի «գ» կետի համաձայն այդ եկամուտների ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված պարտքի ժամկետը լրանալու պահից: Ընդ որում, եթե պարտքի ժամկետը ներառում է մի քանի հաշվետու ժամանակաշրջան, ապա հաշվետու ժամանակաշրջաններում եկամուտը բաշխվում է դրա հաշվեգրմանը համապատասխան:
(1-ին կետն ուժը կորցրել է 03.07.98 թիվ 01/33 հրաման)
2. Մինչև 1998 թվական հունվարի 1-ը գործող «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1992 թվականի հունվարի 18-ի օրենքի 23 հոդվածի «ժ» կետի նորմը (համաձայն որի` հարկվող շահույթը հաշվարկելու նպատակով հաշվեկշռային շահույթը նվազեցվում է պետական պարտատոմսերից և պետական այլ արժեթղթերից ստացված եկամուտի չափով) կիրառվում է միայն մինչև 1998 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգին համապատասխան ձևակերպված եկամուտների մասով:
(2-րդ կետն ուժը կորցրել է 03.07.98 թիվ 01/33 հրաման)
3. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը մինչև 1998 թվականի հունվարի 1-ը շահութահարկի հաշվարկման համար հարկման բազայի որոշման նպատակով հիմք էին ընդունում ստացված (մուտք եղած) եկամուտները (այդ թվում` պետական պարտատոմսերից և պետական այլ արժեթղթերից ստացված), ուստի բանկերի կողմից մինչև 1998 թվականի հունվարի 1-ը ձեռք բերված` պետական այլ արժեթղթերի դիմաց 1998 թվականի հունվարի 1-ից հետո հաշվարկված և (կամ) ստացված եկամուտները (այդ թվում` 1998 թվականի հունվարի 1-ից հետո ստացված եկամուտները, որոնք վերագրվում են դրան նախորդող ժամանակաշրջաններին) մտցվում են 1998 թվականի հունվարի 1-ից հետո հարկվող շահույթը որոշելու նպատակով բանկերի համախառն եկամտի մեջ:
(3-րդ կետն ուժը կորցրել է 03.07.98 թիվ 01/33 հրաման)
i
4. Մինչև 1998 թվականի հունվարի 1-ը գործող «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1995 թվականի փետրվարի 8-ի օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի նորմը (համաձայն որի` մասնակցությունից, արժեթղթերից և ավանդների դիմաց ֆիզիկական անձանց եկամուտներից (շահաբաժին, դիվիդենդ, տոկոս) տարվա ընթացքում հարկը հաշվարկվում և պահվում է անմիջականորեն եկամտի վճարման վայրում) կիրառվում է մինչև 1998 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակաշրջանի համար ստացված (հաշվարկված) եկամուտների համար, բացառությամբ իրավաբանական անձանցից ստացված շահաբաժինների և դիվիդենդների: Մասնավորապես, երբ հարկային գործակալի կողմից վերը նշված տիպի եկամուտներ վճարելիս եկամտահարկի հաշվարկումն իրականացվել է մինչև 1998 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակաշրջանում կամ այդ ժամանակաշրջանի համար, ապա անկախ փաստացի վճարման իրականացման օրվանից եկամտահարկի հաշվարկումն ու պահումը կատարվում է «Եկամտահարկի մասին» նախկին (08.02.95թ.) օրենքի և դրան համապատասխան գործող նորմատիվային ակտերի համաձայն:
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 31 03 1998 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 43980094