Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 191 ...

 

 

040.1542.091106

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«9» նոյեմբերի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 նոյեմբերի 2006 թվականի N 1542-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1917-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ ու 11-րդ հոդվածներին և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրի 4.3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1917-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշման N 1 հավելվածի`

i

7-րդ կետի «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«զ) Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող իրավաբանական անձանց` բացառությամբ բանկերի և վարկային կազմակերպությունների, և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների հաշվառման, ինչպես նաև սահմանված կարգով զանգվածային լրատվության միջոցների հաշվառման գործառույթների ապահովումը.»,

7-րդ կետի «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«է) հասարակական միավորումների և օրենքով նախատեսված այլ կազմակերպությունների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացման ապահովումը` օրենքով սահմանված դեպքերում և կարգով.»,

8-րդ կետի «ժ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

i

8-րդ կետի «լ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«լ) Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող իրավաբանական անձանց` բացառությամբ բանկերի և վարկային կազմակերպությունների, և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների հաշվառման, ինչպես նաև սահմանված կարգով զանգվածային լրատվության միջոցների հաշվառման գործառույթների կատարման վերաբերյալ հրահանգների հաստատում.»,

8-րդ կետի «լա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«լա) հասարակական միավորումների և օրենքով նախատեսված այլ կազմակերպությունների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացում` օրենքով սահմանված դեպքերում և կարգով.»,

8-րդ կետի «լդ» ենթակետը «վճիռների» բառից հետո լրացնել «և օտարերկրյա արբիտրաժային որոշումների» բառերով,

12-րդ կետի «ժե» ենթակետից հանել «(հատուկ կոչումներ)» բառերը,

i

47-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ.1» ենթակետով.

i

«գ.1) ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.»,

51-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«51. Դատավորների թեկնածությունների ցուցակի վերաբերյալ առաջարկի ձևավորման նպատակով դատավորների թեկնածությունների ցուցակը նախապատրաստվում է դատական դպրոցի կանոնադրությամբ սահմանված կարգով և ներկայացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին:

Դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակները նախապատրաստվում են «Արդարադատության խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:»,

52-65-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

բ) որոշման N 2 հավելվածի առաջին բաժնի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Բաժիններ

Նոտարիատի բաժին
Անձնակազմի կառավարման բաժին Շահագործման բաժին Հաշվապահական հաշվառման բաժին Ֆինանսատնտեսական բաժին»: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.11.2006
N 1542-Ն
Որոշում