(ուժը կորցրել է 07.06.00 թիվ 289 որոշում)
i
040.0609.261297
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«26» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 դեկտեմբերի 1997 թ. թիվ 609
i
ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԵՋ ՈՐՈՇ ԱՆՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3 և «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել ֆիրմային անվանումների և ապրանքային նշանների մեջ որոշ անունների և անվանումների օգտագործման կարգը (կցվում է):
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 609 ՈՐՈՇՄԱՄԲ
ԿԱՐԳ
ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԵՋ ՈՐՈՇ ԱՆՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են «Հայաստան», «հայ», «հայկական», «Հանրապետություն», «հանրապետական» բառերի և դրանց թարգմանությունների, Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների անվանումների, պատմական կամ հանրահայտ անձի լրիվ կամ կրճատ անունը` տվյալ անձի մահվան և ժառանգներ չունենալու դեպքում իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության (այսուհետև` ձեռնարկություն) ֆիրմային անվանման մեջ օգտագործելու, ինչպես նաև հռչակավոր անձանց անունները, ազգանունները, կեղծանունները և դրանց ածանցյալները, դիմանկարներն ու ֆաքսիմիլեն ապրանքային նշանների մեջ օգտագործելու հետ առնչվող հարցերը:
i
2. Ֆիրմային անվանման գրանցման հայտ ներկայացնելիս այդ անվանման մեջ «Հայաստան», «հայ», «հայկական», «հանրապետություն», «հանրապետական» բառերի և դրանց թարգմանությունների առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտոնագրային վարչությունը թույլատրում է դրանց օգտագործումը ֆիրմային անվանման մեջ, եթե հայտին կից ներկայացվել է նաև այդպիսի թույլտվության համար նախատեսված տարեկան տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթ:
Տարեկան տուրքի վճարման ժամկետի սկիզբը հաշվարկվում է թույլտվություն տալու օրվանից:
Սույն կետով նախատեսված թույլտվությունն ստանալուց հետո ֆիրմային անվանման մեջ համապատասխան բառերը և դրանց թարգմանությունները յուրաքանչյուր հաջորդ տարվա ընթացքում կարող են օգտագործվել միայն այդ տարվա համար նախատեսված պետական տուրքը նախօրոք վճարելու դեպքում:
Նշված բառերը ֆիրմային անվանումներում կարող են օգտագործվել առանց թույլտվության, եթե, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության եզրակացության համաձայն, դա պայմանավորված է միայն տվյալ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության ֆիրմային անվանման մեջ Հայաստանի Հանրապետությունում գրանցված նրա հիմնադիր անվանման օգտագործման անհրաժեշտությամբ:
(2-րդ կետը խմբ. 29.05.98 թիվ 320 որոշում)
i
3. Եթե «Հայաստան», «հայ», «հայկական», «Հանրապետություն», «հանրապետական» բառերի օգտագործմամբ ֆիրմային անվանումը տվյալ ձեռնարկությունը բնորոշում է որպես համահայկական, համահայաստանյան կամ հանրապետական նշանակության սուբյեկտ, կամ եթե նշված բառերը ֆիրմային անվանման մեջ տարբերակող անուն են, ապա դրանք կարող են օգտագործվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ:
(3-րդ կետը հանվել է 29.05.98 թիվ 320 որոշում)
4. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների անվանումներն առանց թույլտվության կարող են օգտագործվել ֆիրմային անվանումների մեջ, եթե դրանք տվյալ ֆիրմային անվանումով ձեռնարկությունը չեն բնորոշում որպես տվյալ վարչատարածքային նշանակության սուբյեկտ:
5. Եթե Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորի անվանման օգտագործմամբ ֆիրմային անվանումը ձեռնարկությունը բնորոշում է որպես տվյալ վարչատարածքային նշանակության սուբյեկտ, կամ եթե վարչատարածքային միավորի անվանումն օգտագործվում է որպես ֆիրմային անվանումը տարբերակող նշանակության անուն, ապա մարզի, քաղաքի և գյուղի անվանման համար անհրաժեշտ է ստանալ համապատասխան մարզպետի թույլտվությունը:
6. Պատմական կամ այլ հանրահայտ անձի լրիվ կամ կրճատ անունը` այդ անձի մահվան և ժառանգներ չունենալու դեպքում, առանց թույլտվության կարող է օգտագործվել ֆիրմային անվանման մեջ այն դեպքում, երբ այդ անձի համբավը ձեռք է բերվել տվյալ ձեռնարկության գործունեության հիմնական ոլորտում:
i
7. Հռչակավոր անձանց անունները, ազգանունները, կեղծանունները և դրանց ածանցյալները, ղեկավարներն ու ֆաքսիմիլեն ձեռնարկությունների ապրանքային նշանների մեջ կարող են օգտագործվել միայն այդ անձանց կամ նրանց ժառանգների թույլտվությամբ:
Նշված անձանց մահվան և ժառանգներ չունենալու դեպքում նրանց անունները, ազգանունները, կեղծանունները և դրանց ածանցյալները, դիմանկարներն ու ֆաքսիմիլեներն ապրանքային նշանների մեջ կարող են օգտագործվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության թույլտվությամբ:
(7-րդ կետի 2-րդ պարբերութ. խմբ. 29.05.98 թիվ 320 որոշում)