040.0208.040306
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«4» մարտի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 փետրվարի 2006 թվականի N 208-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնօրինության «ԳԱԶ-3102» և «ԳԱԶ-3110» մակնիշի տրանսպորտային միջոցներն օտարել դասական աճուրդով (այսուհետ` գույք) որպես գույքի առանձին տարրեր:
1.2. Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով 2005 թվականի դեկտեմբերի 28-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն հավելվածի:
1.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.
բ) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
գ) աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գինը վճարելուց հետո աճուրդի հաղթողի հետ մեկամսյա ժամկետում կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` համաձայն հավելվածի, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
1.4. Սահմանել, որ 1-ին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:
1.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
2.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին ամրացված` 1992 թվականի արտադրության «ԵրԱԶ 762-Վ» մակնիշի ավտոմեքենան (պետհամարանիշը` 45-50 ԱԴՍ, շարժիչը` N18332, թափքը` N219005) (այսուհետ` գույք)` 144000 դրամ մեկնարկային գնով (գնահատված արժեքը` 144000 դրամ, գնահատման ամսաթիվը` 2005 թվականի մարտի 25) օտարել դասական աճուրդով:
2.2. Սահմանել, որ 1-ին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:
2.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել գույքն աճուրդով վաճառելու մասին հայտարարության հրապարակումն ու աճուրդի կազմակերպումը:
2.4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
i
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը և կազմակերպությանը հանձնվող գույքի կազմը հաստատելու մասին» N 1904-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում «1400» թիվը փոխարինել «1167.1» թվով:
i
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի «Անավարտ շինարարության օբյեկտ մասնավորեցնելու մասին» N 981-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Թիվ 15 պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել Երևանի Լենինգրադյան փողոցի N 35 հասցեում գտնվող անավարտ շինարարության օբյեկտի` 1390410 դրամ հաշվեկշռային արժեքով 1-ին, 3-րդ և 4-րդ մասնաշենքերը` համապատասխան չափով` բաժնետոմսերի ընդհանուր թվի պակասեցմամբ` դրանց ձեռքբերման և մարման ճանապարհով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը: Գույքի առանձնացման ժամանակ առաջացող ավելացված արժեքի հարկի գումարը վճարել «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Երևանի Լենինգրադյան փողոցի N 35 հասցեում գտնվող անավարտ շինարարության օբյեկտը և օբյեկտին հատկացված 0, 5426 հեկտար հողատարածքը (այսուհետ` գույք) մասնավորեցնել մրցույթով»:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 16-ի N 803 և 2002 թվականի դեկտեմբերի 13-ի N 2119-Ն որոշումներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 825-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
i
ա) որոշման 6.1-ին կետը «ընկերություն» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալի չափը` բաժնետոմսերի անվանական արժեքի նվազեցման ձևով` առանց բաժնետերերին որևէ հատուցման» բառերով.
բ) ուժը կորցրած ճանաչել որոշման 6.2-րդ կետը:
i
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու, գույք օտարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 1693-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 10.5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10.5. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին»:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2006 թվականի փետրվարի 9-ի
N 208-Ն որոշման
ՑԱՆԿ
ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌՔԻ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ «ԳԱԶ-3102» ԵՎ «ԳԱԶ-3110» ՄԱԿՆԻՇԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN | Գույքի |Գույքի | Գույքի |Գույքի |Թողարկման|Շահագործման |
|ը/կ|անվանումը |գնահատված |մեկնարկային|արժեքի |տարեթիվը |տարեթիվը |
| | |արժեքը | գինը |որոշման | | |
| | |(հազ. դրամ)|(հազ. դրամ)|հետ կապված| | |
| | | | |վճարը | | |
| | | | |(ներառյալ | | |
| | | | |ավելացված | | |
| | | | |արժեքի | | |
| | | | |հարկը) | | |
| | | | |(դրամ) | | |
|___|__________|___________|___________|__________|_________|_____________|
|1. |Ավտոմեքենա|2601.22 |2601.22 |88358 |1998 թ. |01.01.1998 թ.|
| |«ԳԱԶ-3102»| | | | | |
| |080 LL 10 | | | | | |
|___|__________|___________|___________|__________|_________|_____________|
|2. |Ավտոմեքենա|1568.72 |1568.72 |55109 |1998 թ. |01.01.1998 թ.|
| |«ԳԱԶ-3110»| | | | | |
| |156 LL 10 | | | | | |
|___|__________|___________|___________|__________|_________|_____________|
| |Ընդամենը |4169.94 |4169.94 |143467 | | |
._________________________________________________________________________.