040.2240.080106
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«8» հունվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 դեկտեմբերի 2005 թվականի N 2240-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 641-Ն, ՄԱՅԻՍԻ 29-Ի N 750-Ն ԵՎ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 192-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածին համապատասխան գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շինությունների և փոխադրամիջոցների պետական գրանցումը (հաշվառումը) իրականացնող լիազոր մարմինների կողմից գույքահարկ վճարողներին հաշվառող մարմիններ տեղեկություններ ներկայացնելը, ինչպես նաև գույքահարկ վճարողներին հաշվառող տեղական ինքնակառավարման և հարկային մարմինների միջև գույքահարկի պարտավորությունների հաշվարկման նպատակով տեղեկությունների փոխանակումը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի «Գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների ու դրանց գնահատությունների, ինչպես նաև փոխադրամիջոցների վերաբերյալ տեղեկությունների ներկայացման կարգը սահմանելու մասին» N 641-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
որոշմամբ հաստատված կարգում`
i
ա) 1-ին կետի երկրորդ պարբերությունը «ֆիզիկական անձանց» բառերից հետո լրացնել «և կազմակերպություններին» բառերով.
բ) 2.1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.
i
«գ) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը` նախորդ ամսվա ընթացքում սույն կետի «ա» ենթակետում նշված ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների և մոտոցիկլետների խոտանման վերաբերյալ տեղեկությունները` համաձայն N 8 հավելվածի».
գ) 2.2.-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«2.2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումները և (կամ) տարածքային մարմինները`
ա) մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 1-ը` տվյալ համայնքի տարածքում կամ հարկային տեսչության կողմից սպասարկվող համապատասխան տարածքում տվյալ տարվա հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված (գրանցված) և գույքահարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող ջրային փոխադրամիջոցների վերաբերյալ տեղեկությունները` համաձայն N 3 հավելվածի.
բ) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը` նախորդ ամսվա ընթացքում սույն կետի «ա» ենթակետում նշված ջրային փոխադրամիջոցների սեփականատերերի փոփոխման վերաբերյալ տեղեկությունները` համաձայն N 4 հավելվածի.
գ) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը` նախորդ ամսվա ընթացքում սույն կետի «ա» ենթակետում նշված ջրային փոխադրամիջոցների խոտանման (դուրսգրման) վերաբերյալ տեղեկությունները` համաձայն N 9 հավելվածի».
դ) 2.3.-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«գ) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը` նախորդ ամսվա ընթացքում սույն կետի «ա» ենթակետում նշված շենքերի և շինությունների հաշվառման ու գնահատման տվյալների փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները` համաձայն N 7 հավելվածի».
ե) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
i
«Սույն կարգով սահմանված տեղեկությունները թղթային եղանակով տրամադրելուց բացի կարող են տրամադրվել նաև էլեկտրոնային տարբերակով».
i
զ) NN 3, 4, 5, 6 և 7 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 3, 4, 5, 6 և 7 հավելվածների և կարգը լրացնել NN 8 և 9 հավելվածներով` համաձայն NN 8 և 9 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկի և հողի հարկի եկամուտների հաշվառման ու վճարումների կազմակերպման մասին» N 750-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված գույքահարկի և հողի հարկի գծով հարկային մարմինների ու տեղական ինքնակառավարման մարմինների միջև տեղեկությունների փոխանակման կարգում`
i
ա) 3-րդ կետը «հաշվարկ իրականացնող» բառերից հետո լրացնել «ու գույքահարկ վճարող կազմակերպություններին օրենքով սահմանված դեպքում հաշվառող մարմին հանդիսացող» բառերով, իսկ «N 1 հավելվածով սահմանված ձևով» բառերը փոխարինել «N 1 հավելվածով սահմանված ձևով տեղեկությունները ֆիզիկական անձանց գույքահարկի ինքնուրույն հաշվարկն իրականացնելու եռամսյակից, իսկ N 3 հավելվածով սահմանված ձևով տեղեկությունները կազմակերպություններին հաշվառող մարմին հանդիսանալու տարվանից հետո» բառերով.
բ) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Օրենքով սահմանված կարգով ստուգումների իրականացման նպատակով հարկ վճարողների և նրանց գույքահարկի պարտավորությունների մասին սույն կարգի N 6 հավելվածով սահմանված ձևով տեղեկությունները գույքահարկ վճարողներին հաշվառող տեղական ինքնակառավարման մարմինը տրամադրում է հարկային մարմնին` վերջինիս կողմից տեղական ինքնակառավարման մարմին ներկայացված գրավոր հայտի հիման վրա, որում պարտադիր նշվում են հարկ վճարողների վավերապայմանները և տեղեկություններն ընդգրկող ժամանակահատվածը (սկիզբն ու ավարտը): Տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տեղեկությունները տրամադրվում են հայտն ստանալուց հետո եռօրյա ժամկետում` գույքահարկ վճարողների հաշվառման առկա տվյալների հիման վրա: Հարկ վճարողների մոտ իրականացված ստուգումների արդյունքում գույքահարկի գծով լրացուցիչ հարկային պարտավորությունների արձանագրման դեպքում համապատասխան տեղեկատվությունը ստուգման ակտը կազմելուց հետո 10-օրյա ժամկետում տրամադրվում է գույքահարկ վճարողներին հաշվառող (ըստ շինության գտնվելու վայրի, իսկ փոխադրամիջոցի մասով` հարկ վճարողի գտնվելու վայրի) համապատասխան տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնք սահմանված կարգով տեղեկությունները գրանցում են իրենց կողմից վարվող անձնական հաշվի քարտերում».
i
գ) N 5 հավելվածից հետո լրացնել N 6 հավելվածով` համաձայն N 6 հավելվածի:
i
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 192-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 1-ին կետի «գ» ենթակետով հաստատված Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններին գույքահարկի հաշվարկման գործառույթների փոխանցման առաջնահերթ միջոցառումների ծրագրի 3-րդ սյունակում «ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն» բառերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ
Հավելված N 3
գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող
շենքերի և շինությունների ու դրանց
գնահատությունների, ինչպես նաև
փոխադրամիջոցների վերաբերյալ
տեղեկությունների ներկայացման կարգի
Ձև
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
20 ___ թվականի հուլիսի 1-ի դրությամբ ____________ համայնքում
հաշվառված (գրանցված) և հարկ վճարողներին սեփականության իրավունքով
պատկանող ջրային փոխադրամիջոցների վերաբերյալ
._________________________________________________________________________.
|NN | Սեփականատիրոջ | Ջրային փոխադրամիջոցի |
|ը/կ| | |
|___|_________________________|___________________________________________|
| |Ֆիզիկական անձի|Ֆիզիկական |Անվա- |Քաշող շարժիչի|Ջրային |Այլ |
| |ազգանունը, |անձի |նումը, |հզորությունը,|փոխադրամիջոցի |նշում-|
| |անունը, |հաշվառման |մակնիշը|իսկ մեկից |հաշվառման |ներ |
| |սոցիալական |(գրանցման)|տիպը |ավելի քաշող |տվյալներով | |
| |ապահովության |հասցեն կամ| |շարժիչների |սեփականության | |
| |քարտի համարը |կազմակեր- | |առկայության |իրավունքի | |
| |կամ կազմակեր- |պության | |դեպքում` |ծագման | |
| |պության |գտնվելու | |շարժիչների |ամսաթիվը, | |
| |անվանումը |վայրը | |գումարային |ամիսը, | |
| | | | |հզորությունը |տարեթիվը | |
| | | | |(ձիաուժ կամ | | |
| | | | |կիլովատ) | | |
|___|______________|__________|_______|_____________|______________|______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|___|______________|__________|_______|_____________|______________|______|
|___|______________|__________|_______|_____________|______________|______|
|___|______________|__________|_______|_____________|______________|______|
._________________________________________________________________________.
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության ___________________________________ կառուցվածքային ստորաբաժանման կամ _____________________________ տարածքային մարմնի ղեկավար ___________________ ______________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
____ ___________ 20__ թ. Կ.Տ.
Հավելված N 4
գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող
շենքերի և շինությունների ու դրանց
գնահատությունների, ինչպես նաև
փոխադրամիջոցների վերաբերյալ
տեղեկությունների ներկայացման կարգի
Ձև
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
20___ թվականի _______ ամսվա ընթացքում ________ մարզի ________
համայնքում հաշվառված (գրանցված) ջրային փոխադրամիջոցների
սեփականատերերի փոփոխման վերաբերյալ
._________________________________________________________________________.
|NN |Նախկին սեփականատիրոջ | Նոր սեփականատիրոջ |Ջրային փոխադրամիջոցի|
|ը/կ|________________________|_______________________|____________________|
| |Ֆիզիկա-|Ֆիզիկա- |Ջրային |Ֆիզիկա-|Ֆիզիկա|Ջրային |Անվա- |Քաշող |
| |կան |կան |փոխադրա|կան |կան |փոխադրա-|նումը, |շարժիչի |
| |անձի |անձի |միջոցի |անձի |անձի |միջոցի |մակնիշը|հզորությունը|
| |ազգա- |հաշվառ- |հաշվառ-|ազգա- |հաշվառ|հաշվառ- |տիպը |իսկ մեկից |
| |նունը, |ման |ման |նունը, |ման |ման | |ավելի քաշող |
| |անունը,|(գրանց- |տվյալ- |անունը,|(գրանց|տվյալ- | |շարժիչների |
| |սոցիա- |ման) |ներով |սոցիա- |ման) |ներով | |առկայության |
| |լական |հասցեն |սեփակա-|լական |հասցեն|սեփակա- | |դեպքում` |
| |ապահո- |կամ |նության|ապահո- |կամ |նության | |շարժիչների |
| |վության|կազմա- |իրա- |վու- |կազմա-|իրա- | |գումարային |
| |քարտի |կերպու- |վունքը |թյան |կերպու|վունքը | |հզորությունը|
| |համարը |թյան |դադարե-|քարտի |թյան |ծագելու | |(ձիաուժ կամ |
| |կամ |գտնվելու|լու |համարը |գտնվե-|ամսա- | |կիլովատ) |
| |կազմա- |վայրը |ամսա- |կամ |լու |թիվը, | | |
| |կերպու-| |թիվը, |կազմա- |վայրը |ամիսը, | | |
| |թյան | |ամիսը, |կերպու-| |տարեթիվը| | |
| |անվա- | |տարեթի-|թյան | | | | |
| |նումը | |վը |անվա- | | | | |
| | | | |նումը | | | | |
|___|_______|________|_______|_______|______|________|_______|____________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
|___|_______|________|_______|_______|______|________|_______|____________|
|___|_______|________|_______|_______|______|________|_______|____________|
|___|_______|________|_______|_______|______|________|_______|____________|
._________________________________________________________________________.
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության ___________________________________ կառուցվածքային ստորաբաժանման կամ _____________________________ տարածքային մարմնի ղեկավար ___________________ ______________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ.Տ.
____ ___________ 20__ թ.
Հավելված N 5
գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող
շենքերի և շինությունների ու դրանց
գնահատությունների, ինչպես նաև
փոխադրամիջոցների վերաբերյալ
տեղեկությունների ներկայացման կարգի
Ձևաթղթի դիմային մաս Ձև
.__________. .___________. .___________.
Մարզը .__________. .___________. Համայնքների վարչական .___________.
(անվանումը) (ծածկագիրը) սահմաններից դուրս (նշում` 1)
.__________. .___________. .___________.
Համայնքը .__________. .___________. Համայնքների վարչական .___________.
(անվանումը) (ծածկագիրը) սահմաններում (նշում` 1)
.__________.
ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության .__________. հարկային (տարածքային)
(անվանումը) տեսչություն
.________. ._________.
Գնահատում.________. դրությամբ ՀՀ ԿԱ անշարժ ._________. տարածքային
(ամսաթիվը, գույքի կադաստրի (անվանումը) ստորաբաժանում
ամիսը, պետական կոմիտեի
տարեթիվը)
ԱՄՓՈՓ ՑՈՒՑԱԿ
«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 4-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՈՒՅՔԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN | Սեփականատեր (համասեփականատեր) |
|ը/կ|_____________________________________________________________________|
| |Ֆիզիկական անձի հաշվառման (գրանցման) |Ֆիզի- |Ֆիզի- |Ֆիզի- |Ֆիզի- |
| |կամ կազմակերպության գտնվելու վայրի |կական |կական |կական |կական |
| |______________________________________|անձի |անձի |անձի |անձի |
| |Մարզը|Համայնքը|(փողոցը, |Տուն/ |Բնակա-|ազգա- |անունը|հայր- |սոցիալա-|
| | | |նրբանցքը,|Շենք |րան |նունը | |անունը|կան |
| | | |փակուղին |(համա-|(համա-|կամ | | |ապահովու|
| | | |և այլն) |րը) |րը) |կազմա- | | |թյան |
| | | | | | |կերպու-| | |քարտի |
| | | | | | |թյան | | |համարը |
| | | | | | |անվա- | | |կամ |
| | | | | | |նումը | | |կազմակեր|
| | | | | | | | | |պության |
| | | | | | | | | |ՀՎՀՀ |
|___|_____|________|_________|______|______|_______|______|______|________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 |

| Շենքերի և շինությունների |
|_________________________________________________________________________|
|Կադաստրային| Հասցեն |Օրենքով |Գործառ- |Ավարտ-|Կադաստ-|
|ծածկագիրը |___________________________|սահմանված|նական |վածու-|րային |
| |(փողոցը, |Տուն/ |Բնակարան|հարկվող |նշանակու|թյան |արժեքը |
| |նրբանցքը,|Շենք |(համարը)|օբյեկտն |թյունը |աստի- |(դրամ) |
| |փակուղին |(համարը)| |ըստ | |ճանը | |
| |և այլն) | | |նպատակա- | | | |
| | | | |յին նշա- | | | |
| | | | |նակության| | | |
|___________|_________|________|________|_________|________|______|_______|
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 |

.___________________________________________________________.
| Իրավունքների |
|___________________________________________________________|
|Պետական գրանցման| Սեփականության ձևը |Գրանցման սուբյեկտի |
| ամսաթիվը |(ամբողջը կամ ընդհանուր|լրացուցիչ տվյալներ |
| |բաժնային կամ ընդհանուր| |
| |համատեղ) | |
|________________|______________________|___________________|
| 19 | 20 | 21 |

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի _________________________ տարածքային ստորաբաժանման ղեկավար _________________ _____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
____ ___________ 20__ թ. Կ.Տ.
Ձևաթղթի դարձերես
ԱՄՓՈՓ ՑՈՒՑԱԿԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ
1. Ձևաթղթի վերնամասի վանդակները լրացվում են նշագրումներին համապատասխան: Հարկային (տարածքային) տեսչության անվանումը լրացվում է միայն այն դեպքում, երբ տեղեկությունները սահմանված կարգով ներկայացվում են հարկային մարմին:
2. Շենքերի և շինությունների ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության դեպքում բոլոր համասեփականատերերի տվյալները լրացվում են հաջորդաբար` առանձին նոր տողերով:
3. Ամփոփ ցուցակի 1-ին սյունակում, ըստ տողերի, հաջորդիվ լրացվում է գույքային միավոր հանդիսացող յուրաքանչյուր շենքի կամ շինության հերթական համարը: Համասեփականատերերի համար նույն գույքային միավոր հանդիսացող շենքի կամ շինության համարը չի փոփոխվում:
4. Ամփոփ ցուցակի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ սյունակներում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում են յուրաքանչյուր շենքի կամ շինության սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ հաշվառման (գրանցման) կամ գտնվելու վայրի հասցեի տեքստային տվյալները, ընդ որում, մարզի և համայնքի սյունակներում լրացվում են համապատասխան ծածկագրերը:
5. Ամփոփ ցուցակի 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ սյունակներում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում են յուրաքանչյուր շենքի կամ շինության սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ տեքստային տվյալները` ֆիզիկական անձի ազգանունը կամ կազմակերպության անվանումը (ներառյալ կազմակերպաիրավական ձևը), ֆիզիկական անձի անունը և հայրանունը, ֆիզիկական անձի սոցիալական ապահովության քարտի համարը կամ կազմակերպության հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ): Ֆիզիկական անձ կամ կազմակերպություն չհանդիսացող գրանցման սուբյեկտների համար ամփոփ ցուցակի 8-10-րդ սյունակները չեն լրացվում:
6. Ամփոփ ցուցակի 11-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է յուրաքանչյուր շենքի կամ շինության կադաստրային ծածկագիրը: Համասեփականատերերի համար միևնույն շենքի կամ շինության կադաստրային ծածկագիրն առաջին համասեփականատիրոջ տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:
7. Ամփոփ ցուցակի 12-րդ, 13-րդ և 14-րդ սյունակներում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում են յուրաքանչյուր շենքի կամ շինության հասցեի տեքստային տվյալները: Համասեփականատերերի համար միևնույն շենքի կամ շինության հասցեն առաջին համասեփականատիրոջ տվյալներին հաջորդիվ նոր տեղերում չի լրացվում:
8. Ամփոփ ցուցակի 15-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում են յուրաքանչյուր շենքի կամ շինության` օրենքին համապատասխան հարկվող օբյեկտի անվանումը` ըստ նպատակային նշանակության: Նպատակային նշանակության տվյալների առումով բնակելի նշանակության դեպքում լրացվում է` 1 (ընդ որում, անհատական բնակելի տան համար` 1/1, բնակարանի համար` 1/2, այգետնակի (ամառանոցի) համար` 1/3, բազմաբնակարան բնակելի շենքի համար` 1/4, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքի համար` 1/5, ավտոտնակի համար` 1/6), հասարակական նշանակության դեպքում` 2, արտադրական նշանակության դեպքում` 3: Համասեփականատերերի համար միևնույն շենքի կամ շինության տվյալները` առաջին համասեփականատիրոջ տվյալներին հաջորդիվ նոր տողերում չեն լրացվում:
9. Ամփոփ ցուցակի 16-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում են յուրաքանչյուր շենքի կամ շինության համապատասխան գործառնական նշանակության տեքստային տվյալները: Համասեփականատերերի համար միևնույն շենքի կամ շինության գործառնական նշանակության տվյալներն առաջին համասեփականատիրոջ տվյալներին հաջորդաբար նոր տողերում չեն լրացվում:
10. Ամփոփ ցուցակի 17-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է յուրաքանչյուր անավարտ (կիսակառույց) շենքի կամ շինության ավարտվածության աստիճանին համապատասխանող նշումը` «մինչև 50%»-ի դեպքում` 1, «50-80%»-ի դեպքում` 2, «80% և ավելի»-ի դեպքում` 3: Համասեփականատերերի համար միևնույն շենքի կամ շինության ավարտվածության աստիճանի տվյալներն առաջին համասեփականատիրոջ տվյալներին հաջորդաբար նոր տողերում չեն լրացվում:
11. Ամփոփ ցուցակի 18-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է յուրաքանչյուր շենքի կամ շինության կադաստրային արժեքը` արտահայտված դրամներով: Համասեփականատերերի համար միևնույն շենքի կամ շինության կադաստրային արժեքը առաջին համասեփականատիրոջ տվյալներին հաջորդաբար նոր տեղերում չի լրացվում:
12. Ամփոփ ցուցակի 19-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդիվ լրացվում է յուրաքանչյուր շենքի կամ շինության նկատմամբ իրավունքների պետական գրանցման ամսաթիվը (օրինակ` 2005 թվականի հուլիսի 15-ի գրանցումը նշվում է` 15.07.05): Համասեփականատերերի համար միևնույն շենքի կամ շինության նկատմամբ իրավունքների սեփական գրանցման ամսաթիվը առաջին համասեփականատիրոջ տվյալներին հաջորդաբար նոր տողերում չի լրացվում:
13. Ամփոփ ցուցակի 20-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար, յուրաքանչյուր շենքի կամ շինության սեփականատիրոջ համար լրացվում է 1, յուրաքանչյուր համասեփականատիրոջ համար` ընդհանուր համատեղ սեփականության դեպքում լրացվում է 2, ընդհանուր բաժնային սեփականության դեպքում նշվում է բաժնեմասը (նշվում է կոտորակով, օրինակ` 1/2, 1/5, 2/5 և այլն):
14. Ամփոփ ցուցակի 21-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է գրանցման սուբյեկտը, որի համար ֆիզիկական անձանց դեպքում նշվում է 1, կազմակերպության դեպքում` 2, Հայաստանի Հանրապետության (պետական սեփականության) դեպքում` 3, տեղական ինքնակառավարման մարմնի դեպքում` 4, այլ սուբյեկտի դեպքում` 5:
Հավելված N 6
գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող
շենքերի և շինությունների ու դրանց
գնահատությունների, ինչպես նաև
փոխադրամիջոցների վերաբերյալ
տեղեկությունների ներկայացման կարգի
Ձևաթղթի դիմային մաս Ձև
.__________. .___________. .___________.
Մարզ .__________. .___________. Համայնքների վարչական .___________.
(անվանումը) (ծածկագիրը) սահմաններից դուրս (նշում` 1)
.__________. .___________. .___________.
Համայնք .__________. .___________. Համայնքների վարչական .___________.
(անվանումը) (ծածկագիրը) սահմաններում (նշում` 1)
.__________.
ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության .__________. հարկային (տարածքային)
(անվանումը) տեսչություն
.________. ._________.
Փոփոխում`.________. ընթացքում ՀՀ ԿԱ անշարժ ._________. տարածքային
(ամիսը, գույքի կադաստրի (անվանումը) ստորաբաժանում
տարեթիվը) պետական կոմիտեի
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 4-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՈՒՅՔԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ (ՀԱՄԱՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ) ՓՈՓՈԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
._________________________________________________________________________.
|NN | Նոր սեփականատիրոջ (համասեփականատիրոջ) |
|ը/կ|_____________________________________________________________________|
| |Ֆիզիկական անձի հաշվառման (գրանցման) |Ֆիզի- |Ֆիզի- |Ֆիզի- |Ֆիզի- |
| |կամ կազմակերպության գտնվելու վայրի |կական |կական |կական |կական |
| |______________________________________|անձի |անձի |անձի |անձի |
| |Մարզը|Համայնքը|(փողոցը, |Տուն/ |Բնակա-|ազգա- |անունը|հայր- |սոցիալա-|
| | | |նրբանցքը,|Շենք |րան |նունը | |անունը|կան |
| | | |փակուղին |(համա-|(համա-|կամ | | |ապահովու|
| | | |և այլն) |րը) |րը) |կազմա- | | |թյան |
| | | | | | |կերպու-| | |քարտի |
| | | | | | |թյան | | |համարը |
| | | | | | |անվա- | | |կամ |
| | | | | | |նումը | | |կազմակեր|
| | | | | | | | | |պության |
| | | | | | | | | |ՀՎՀՀ |
|___|_____|________|_________|______|______|_______|______|______|________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 |
|___|_____|________|_________|______|______|_______|______|______|________|
|___|_____|________|_________|______|______|_______|______|______|________|
|___|_____|________|_________|______|______|_______|______|______|________|
|___|_____|________|_________|______|______|_______|______|______|________|
|___|_____|________|_________|______|______|_______|______|______|________|
|___|_____|________|_________|______|______|_______|______|______|________|
._________________________________________________________________________.
._______________________________________________________.
| Նախկին սեփականատիրոջ (համասեփականատիրոջ) |
|_______________________________________________________|
|Ֆիզիկական անձի |Ֆիզիկական|Ֆիզիկական |Ֆիզիկական անձի |
|ազգանունը կամ |անձի |անձի |սոցիալական |
|կազմակերպության|անունը |հայրանունը|ապահովության քարտի|
|անվանումը | | |համարը կամ |
| | | |կազմակերպության |
| | | |ՀՎՀՀ |
|_______________|_________|__________|__________________|
| 11 | 12 | 13 | 14 |
|_______________|_________|__________|__________________|
|_______________|_________|__________|__________________|
|_______________|_________|__________|__________________|
|_______________|_________|__________|__________________|
|_______________|_________|__________|__________________|
|_______________|_________|__________|__________________|
._______________________________________________________.
.________________________________________________________________.
| Շենքերի և շինությունների |
|________________________________________________________________|
|Կադաստրային| Հասցեն |Օրենքով |Կադաստրային|
|ծածկագիրը |___________________________|սահմանված |արժեքը |
| |(փողոցը, |Տուն/ |Բնակարան|հարկվող |(դրամ) |
| |նրբանցքը,|Շենք |(համարը)|օբյեկտն ըստ | |
| |փակուղին |(համարը)| |նպատակային | |
| |և այլն) | | |նշանակության| |
|___________|_________|________|________|____________|___________|
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 |
|___________|_________|________|________|____________|___________|
|___________|_________|________|________|____________|___________|
|___________|_________|________|________|____________|___________|
|___________|_________|________|________|____________|___________|
|___________|_________|________|________|____________|___________|
|___________|_________|________|________|____________|___________|
.________________________________________________________________.
.___________________________________________________________.
| Իրավունքների |
|___________________________________________________________|
|Պետական գրանցման| Սեփականության ձևը |Գրանցման սուբյեկտի |
| ամսաթիվը |(ամբողջը կամ ընդհանուր|լրացուցիչ տվյալներ |
| |բաժնային կամ ընդհանուր| |
| |համատեղ) | |
|________________|______________________|___________________|
| 21 | 22 | 23 |
|________________|______________________|___________________|
|________________|______________________|___________________|
|________________|______________________|___________________|
|________________|______________________|___________________|
|________________|______________________|___________________|
|________________|______________________|___________________|
.___________________________________________________________.
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի տարածքային ստորաբաժանման ղեկավար _________________ _____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
____ ___________ 20__ թ. Կ.Տ.
Ձևաթղթի դարձերես
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ
1. Ձևաթղթի վերնամասի վանդակները լրացվում են նշագրումներին համապատասխան: Հարկային (տարածքային) տեսչության անվանումը լրացվում է միայն այն դեպքում, երբ տեղեկությունները սահմանված կարգով ներկայացվում են հարկային մարմին:
2. Շենքերի և շինությունների ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության դեպքում բոլոր համասեփականատերերի տվյալները լրացվում են հաջորդաբար` առանձին նոր տողերով:
3. Տեղեկությունների 1-ին սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է գույքային միավոր հանդիսացող յուրաքանչյուր շենքի կամ շինության հերթական համարը: Համասեփականատերերի համար նույն գույքային միավոր հանդիսացող շենքի կամ շինության համարը չի փոփոխվում:
4. Տեղեկությունների 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ սյունակներում, ըստ տողերի, հաջորդիվ լրացվում են յուրաքանչյուր շենքի կամ շինության սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ հաշվառման (գրանցման) կամ գտնվելու վայրի հասցեի տեքստային տվյալները, ընդ որում, մարզի և համայնքի սյունակներում լրացվում են համապատասխան ծածկագրերը:
5. Տեղեկությունների 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և համապատասխանաբար 11-րդ, 12-րդ, 13-րդ ու 14-րդ սյունակներում, ըստ տողերի, հաջորդիվ լրացվում են յուրաքանչյուր շենքի կամ շինության սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ ու նախկին սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ տեքստային տվյալները` ֆիզիկական անձի ազգանունը կամ կազմակերպության անվանումը (ներառյալ կազմակերպաիրավական ձևը), ֆիզիկական անձի անունը և հայրանունը, ֆիզիկական անձի սոցիալական ապահովության քարտի համարը կամ կազմակերպության հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ): Ֆիզիկական անձ կամ կազմակերպություն չհանդիսացող գրանցման սուբյեկտների համար ամփոփ ցուցակի 8-ից 10-րդ սյունակները չեն լրացվում:
6. Տեղեկությունների 15-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է յուրաքանչյուր շենքի կամ շինության կադաստրային ծածկագիրը: Համասեփականատերերի (նոր կամ նախկին) համար միևնույն շենքի կամ շինության կադաստրային ծածկագիրն առաջին համասեփականատիրոջ տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:
7. Տեղեկությունների 16-րդ, 17-րդ և 18-րդ սյունակներում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում են յուրաքանչյուր շենքի կամ շինության հասցեի տեքստային տվյալները: Համասեփականատերերի համար միևնույն շենքի կամ շինության հասցեն առաջին համասեփականատիրոջ տվյալներին հաջորդիվ նոր տեղերում չի լրացվում:
8. Տեղեկությունների 19-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում են յուրաքանչյուր շենքի կամ շինության` օրենքին համապատասխան հարկվող օբյեկտի անվանումը` ըստ նպատակային նշանակության: Նպատակային նշանակության տվյալների առումով բնակելի նշանակության դեպքում լրացվում է` 1 (ընդ որում, անհատական բնակելի տան համար` 1/1, բնակարանի համար` 1/2, այգետնակի (ամառանոցի) համար` 1/3, բազմաբնակարան բնակելի շենքի համար` 1/4, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքի համար` 1/5, ավտոտնակի համար` 1/6), հասարակական նշանակության դեպքում` 2, արտադրական նշանակության դեպքում` 3: Համասեփականատերերի համար միևնույն շենքի կամ շինության տվյալներն առաջին համասեփականատիրոջ տվյալներին հաջորդիվ նոր տողերում չեն լրացվում:
9. Տեղեկությունների 20-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է յուրաքանչյուր շենքի կամ շինության կադաստրային արժեքը` արտահայտված դրամներով: Համասեփականատերերի համար միևնույն շենքի կամ շինության կադաստրային արժեքն առաջին համասեփականատիրոջ տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:
10. Տեղեկությունների 21-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդիվ լրացվում է յուրաքանչյուր շենքի կամ շինության նկատմամբ իրավունքների պետական գրանցման ամսաթիվը (օրինակ` 2005 թվականի հուլիսի 15-ի գրանցումը նշվում է` 15.07.05): Համասեփականատերերի համար միևնույն շենքի կամ շինության պետական գրանցման ամսաթիվն առաջին համասեփականատիրոջ տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:
11. Տեղեկությունների 22-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար, յուրաքանչյուր շենքի կամ շինության սեփականատիրոջ համար լրացվում է` 1, յուրաքանչյուր համասեփականատիրոջ համար` ընդհանուր համատեղ սեփականության դեպքում լրացվում է 2, ընդհանուր բաժնային սեփականության դեպքում նշվում է բաժնեմասը (նշվում է կոտորակով, օրինակ` 1/2, 1/5, 2/5 և այլն):
12. Տեղեկությունների 23-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է գրանցման սուբյեկտը, որի համար ֆիզիկական անձանց դեպքում նշվում է` 1, կազմակերպության դեպքում` 2, Հայաստանի Հանրապետության (պետական սեփականության) դեպքում` 3, տեղական ինքնակառավարման մարմնի դեպքում` 4, այլ սուբյեկտի դեպքում` 5:
Հավելված N 7
գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող
շենքերի և շինությունների ու դրանց
գնահատությունների, ինչպես նաև
փոխադրամիջոցների վերաբերյալ
տեղեկությունների ներկայացման կարգի
Ձևաթղթի դիմային մաս Ձև
.__________. .___________. .___________.
Մարզը .__________. .___________. Համայնքների վարչական .___________.
(անվանումը) (ծածկագիրը) սահմաններից դուրս (նշում` 1)
.__________. .___________. .___________.
Համայնքը .__________. .___________. Համայնքների վարչական .___________.
(անվանումը) (ծածկագիրը) սահմաններում (նշում` 1)
.__________.
ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության .__________. հարկային (տարածքային)
(անվանումը) տեսչություն
.________. ._________.
Փոփոխում`.________. ընթացքում ՀՀ ԿԱ անշարժ ._________. տարածքային
(ամիսը, գույքի կադաստրի (անվանումը) ստորաբաժանում
տարեթիվը) պետական կոմիտեի
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 4-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ` ԳՈՒՅՔԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
._________________________________________________________________________.
|Հ/Հ| Սեփականատիրոջ (համասեփականատիրոջ) |
| |_____________________________________________________________________|
| |Ֆիզիկական անձի հաշվառման (գրանցման) |Ֆիզի- |Ֆիզի- |Ֆիզի- |Ֆիզի- |
| |կամ կազմակերպության գտնվելու վայրի |կական |կական |կական |կական |
| |______________________________________|անձի |անձի |անձի |անձի |
| |Մարզը|Համայնքը|(փողոցը, |Տուն/ |Բնակա-|ազգա- |անունը|հայր- |սոցիալա-|
| | | |նրբանցքը,|Շենք |րան |նունը | |անունը|կան |
| | | |փակուղին |(համա-|(համա-|կամ | | |ապահովու|
| | | |և այլն) |րը) |րը) |կազմա- | | |թյան |
| | | | | | |կերպու-| | |քարտի |
| | | | | | |թյան | | |համարը |
| | | | | | |անվա- | | |կամ |
| | | | | | |նումը | | |կազմակեր|
| | | | | | | | | |պության |
| | | | | | | | | |ՀՎՀՀ |
|___|_____|________|_________|______|______|_______|______|______|________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 |
|___|_____|________|_________|______|______|_______|______|______|________|
|___|_____|________|_________|______|______|_______|______|______|________|
|___|_____|________|_________|______|______|_______|______|______|________|
|___|_____|________|_________|______|______|_______|______|______|________|
|___|_____|________|_________|______|______|_______|______|______|________|
|___|_____|________|_________|______|______|_______|______|______|________|
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
| Շենքերի և շինությունների |
|_________________________________________________________________________|
|Կադաստրային| Հասցեն |Օրենքով |Գործառ- |Ավարտ-|Կադաստ-|
|ծածկագիրը |___________________________|սահմանված|նական |վածու-|րային |
| |(փողոցը, |Տուն/ |Բնակարան|հարկվող |նշանակու|թյան |արժեքը |
| |նրբանցքը,|Շենք |(համարը)|օբյեկտն |թյունը |աստի- |(դրամ) |
| |փակուղին |(համարը)| |ըստ | |ճանը | |
| |և այլն) | | |նպատակա- | | | |
| | | | |յին նշա- | | | |
| | | | |նակության| | | |
|___________|_________|________|________|_________|________|______|_______|
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 |
|___________|_________|________|________|_________|________|______|_______|
|___________|_________|________|________|_________|________|______|_______|
|___________|_________|________|________|_________|________|______|_______|
|___________|_________|________|________|_________|________|______|_______|
|___________|_________|________|________|_________|________|______|_______|
|___________|_________|________|________|_________|________|______|_______|
._________________________________________________________________________.
.______________________________.
| Իրավունքների |
|______________________________|
|Պետական գրանցման| Կարգավիճակը |
| ամսաթիվը | |
|________________|_____________|
| 19 | 20 |
|________________|_____________|
|________________|_____________|
|________________|_____________|
|________________|_____________|
|________________|_____________|
|________________|_____________|
.______________________________.
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի _________________________ տարածքային ստորաբաժանման ղեկավար _________________ _____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
____ ___________ 20__ թ. Կ.Տ.
Ձևաթղթի դարձերես
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ
1. Ձևաթղթի վերնամասի վանդակները լրացվում են նշագրումներին համապատասխան: Հարկային (տարածքային) տեսչության անվանումը լրացվում է միայն այն դեպքում, երբ տեղեկությունները սահմանված կարգով ներկայացվում են հարկային մարմին:
2. Շենքերի և շինությունների ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության դեպքում բոլոր համասեփականատերերի տվյալները լրացվում են հաջորդաբար` առանձին նոր տողերով:
3. Տեղեկությունների 1-ին սյունակում, ըստ տողերի, հաջորդիվ լրացվում է գույքային միավոր հանդիսացող յուրաքանչյուր շենքի կամ շինության հերթական համարը: Համասեփականատերերի համար նույն գույքային միավոր հանդիսացող շենքի կամ շինության համարը չի փոփոխվում:
4. Տեղեկությունների 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ սյունակներում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում են յուրաքանչյուր շենքի կամ շինության սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ հաշվառման (գրանցման) կամ գտնվելու վայրի հասցեի տեքստային տվյալները, ընդ որում, մարզի և համայնքի սյունակներում լրացվում են համապատասխան ծածկագրերը:
5. Տեղեկությունների 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ սյունակներում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում են յուրաքանչյուր շենքի կամ շինության սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ տեքստային տվյալները` ֆիզիկական անձի ազգանունը կամ կազմակերպության անվանումը (ներառյալ կազմակերպաիրավական ձևը), ֆիզիկական անձի անունը և հայրանունը, ֆիզիկական անձի սոցիալական ապահովության քարտի համարը կամ կազմակերպության հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):
6. Տեղեկությունների 11-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է յուրաքանչյուր շենքի կամ շինության կադաստրային ծածկագիրը: Համասեփականատերերի համար միևնույն շենքի կամ շինության կադաստրային ծածկագիրն առաջին համասեփականատիրոջ տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:
7. Տեղեկությունների 12-րդ, 13-րդ և 14-րդ սյունակներում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում են յուրաքանչյուր շենքի կամ շինության հասցեի տեքստային տվյալները: Համասեփականատերերի համար միևնույն շենքի կամ շինության հասցեն առաջին համասեփականատիրոջ տվյալներին հաջորդիվ նոր տեղերում չի լրացվում:
8. Տեղեկությունների 15-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է յուրաքանչյուր շենքի կամ շինության` օրենքին համապատասխան հարկվող օբյեկտի փոփոխությունը (նորը)` ըստ նպատակային նշանակության: Նպատակային նշանակության տվյալների առումով բնակելի նշանակության դեպքում լրացվում է` 1 (ընդ որում` անհատական բնակելի տան համար` 1/1, բնակարանի համար` 1/2, այգետնակի (ամառանոցի) համար` 1/3, բազմաբնակարան բնակելի շենքի համար` 1/4, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքի համար` 1/5, ավտոտնակի համար` 1/6), հասարակական նշանակության դեպքում` 2, արտադրական նշանակության դեպքում` 3: Համասեփականատերերի համար միևնույն շենքի կամ շինության տվյալները առաջին համասեփականատիրոջ տվյալներին հաջորդաբար նոր տողերում չեն լրացվում: Եթե նպատակային նշանակության տվյալները չեն փոփոխվել, ապա նշում չի կատարվում, բացառությամբ` նորակառույցների և հարկայնության փոփոխությունների, երբ կատարվում է համապատասխան նշումը:
9. Տեղեկությունների 16-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում են յուրաքանչյուր շենքի կամ շինության փոփոխված գործառնական նշանակության տեքստային տվյալները: Եթե գործառնական նշանակության տվյալները չեն փոփոխվել. նշում չի կատարվում, բացառությամբ նորակառույցների և հարկայնության փոփոխությունների, երբ կատարվում է համապատասխան գրառումը: Համասեփականատերերի համար միևնույն շենքի կամ շինության գործառնական նշանակության տվյալներն առաջին համասեփականատիրոջ տվյալներին հաջորդաբար նոր տողերում չեն լրացվում:
10. Տեղեկությունների 17-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է յուրաքանչյուր անավարտ (կիսակառույց) շենքի կամ շինության փոփոխված ավարտվածության աստիճանին համապատասխանող նշումը` «մինչև 50%»-ի դեպքում` 1, «50-80%»-ի դեպքում` 2, «80 և ավելի»-ի դեպքում` 3: Համասեփականատերերի համար միևնույն շենքի կամ շինության ավարտվածության աստիճանի տվյալներն առաջին համասեփականատիրոջ տվյալներին հաջորդաբար նոր տողերում չեն լրացվում:
11. Տեղեկությունների 18-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է յուրաքանչյուր շենքի կամ շինության փոփոխված (նոր) կադաստրային արժեքը` արտահայտված դրամով: Համասեփականատերերի համար միևնույն շենքի կամ շինության փոփոխված կադաստրային արժեքն առաջին համասեփականատիրոջ տվյալներին հաջորդաբար նոր տեղերում չի լրացվում:
12. Տեղեկությունների 19-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է յուրաքանչյուր շենքի կամ շինության նկատմամբ իրավունքների պետական գրանցման ամսաթիվը (օրինակ` 2005 թվականի հուլիսի 15-ի գրանցումը նշվում է` 15.07.05): Համասեփականատերերի համար միևնույն շենքի կամ շինության նկատմամբ իրավունքների պետական գրանցման ամսաթիվն առաջին համասեփականատիրոջ տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:
13. Տեղեկությունների 20-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում են` սեփականության իրավունքի դադարումը շենքի կամ շինության քանդման (կամ վերացման) դեպքում նշելով` 1, սեփականության իրավունքի ծագումը նորակառույցի կամ հարկայնության փոփոխության դեպքում նշելով` 2, իսկ օրենքով սահմանված այլ հիմքերի դեպքում` 3: Համասեփականատերերի համար միևնույն շենքի կամ շինության նկատմամբ սեփականության իրավունքի դադարումը կամ ծագումը առաջին համասեփականատիրոջ տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:
Հավելված N 8
գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող
շենքերի և շինությունների ու դրանց
գնահատությունների, ինչպես նաև
փոխադրամիջոցների վերաբերյալ
տեղեկությունների ներկայացման կարգի
Ձև
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
200__ թվականի ____ ամսվա ընթացքում _____ մարզի ______ համայնքում
հաշվառված (գրանցված) և ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով
պատկանող ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների և մոտոցիկլետների
խոտանման վերաբերյալ
._________________________________________________________________________.
|NN | Սեփականատեր | Տրանսպորտային միջոցի |Այլ |
|ը/կ| ֆիզիկական անձի` | |նշում|
| |____________________|__________________________________________|ներ |
| |Ազգա- |Սոցիա-|Հաշվառ|Մակ- |Թողարկ|Քաշող |Նստա- |Վերջին |Խոտան| |
| |նունը,|լական |ման |նիշը, |ման |շարժիչ-|տեղերի|(նա- |ման | |
| |անունը|ապահո-|(գրանց|պետա- |տարե- |ների |թիվը |խորդ) |ամսա-| |
| | |վու- |ման) |կան |թիվը |գումա- | |տարեկան|թիվը,| |
| | |թյան |հասցեն|համա- | |րային | |տեխնի- |ամիսը| |
| | |քարտի | |րանիշը| |հզորու-| |կական |տարե-| |
| | |համարը| |և | |թյունը | |զննու- |թիվը | |
| | | | |գույնը| |(ձիաուժ| |թյուն | | |
| | | | | | |կամ | |անցնե- | | |
| | | | | | |կիլո- | |լու | | |
| | | | | | |վատ), | |տարե- | | |
| | | | | | |շարժիչի| |թիվը | | |
| | | | | | |համարը | | | | |
|___|______|______|______|______|______|_______|______|_______|_____|_____|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 |
|___|______|______|______|______|______|_______|______|_______|_____|_____|
|___|______|______|______|______|______|_______|______|_______|_____|_____|
|___|______|______|______|______|______|_______|______|_______|_____|_____|
._________________________________________________________________________.
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության _______________ տարածքային
ստորաբաժանման պետ ___________________ _____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ.Տ.
____ __________ 200__ թ.
1. Մինչև 10 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար 8-րդ սյունակում լրացվում է 1 թիվը:
2. Մոտոցիկլետների համար 8-րդ սյունակում լրացվում է 2 թիվը:
3. 10 և ավելի նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար 8-րդ սյունակում լրացվում է 3 թիվը:
4. Բեռնատար ավտոմեքենաների համար 8-րդ սյունակում լրացվում է 4 թիվը:
Հավելված N 9
գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող
շենքերի և շինությունների ու դրանց
գնահատությունների, ինչպես նաև
փոխադրամիջոցների վերաբերյալ
տեղեկությունների ներկայացման կարգի
Ձև
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
200__ թվականի ____ ամսվա ընթացքում _____ մարզի ______ համայնքում
հաշվառված (գրանցված) և ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով
պատկանող ջրային փոխադրամիջոցների խոտանման (դուրսգրման) վերաբերյալ
._________________________________________________________________________.
|NN | Սեփականատեր | Ջրային փոխադրամիջոցի | Այլ |
|ը/կ| ֆիզիկական անձի` | |նշումներ|
| |____________________|_______________________________________| |
| |Ազգա- |Սոցիա-|Հաշվառ|Անվա- |Քաշող |Վերջին |Խոտանման| |
| |նունը,|լական |ման |նումը,|շարժիչի |(նախորդ) |(դուրս- | |
| |անունը|ապահո-|(գրանց|մակնի-|հզորու- |տարեկան |գրման) | |
| | |վու- |ման) |շը, |թյունը, |նավագնացա-|ամսաթիվը| |
| | |թյան |հասցեն|տիպը |իսկ մեկից |տեխնիկական|ամիսը, | |
| | |քարտի | | |ավելի քաշող |զննում |տարեթիվը| |
| | |համարը| | |շարժիչների |անցնելու | | |
| | | | | |առկայության |տարեթիվը | | |
| | | | | |դեպքում` | | | |
| | | | | |շարժիչների | | | |
| | | | | |գումարային | | | |
| | | | | |հզորությունը| | | |
| | | | | |(ձիաուժ կամ | | | |
| | | | | |կիլովատ) | | | |
|___|______|______|______|______|____________|__________|________|________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
|___|______|______|______|______|____________|__________|________|________|
|___|______|______|______|______|____________|__________|________|________|
|___|______|______|______|______|____________|__________|________|________|
._________________________________________________________________________.
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության ____________________________ կառուցվածքային ստորաբաժանման կամ ____________________ տարածքային մարմնի ղեկավար
___________________ _____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ.Տ.
_____ ___________ 200__ թ.
Հավելված N 6
գույքահարկի և հողի հարկի գծով
հարկային մարմինների ու տեղական
ինքնակառավարման մարմինների
միջև տեղեկությունների
փոխանակման կարգի
Ձև
Տեղեկություններ .______________________________________________.
Հայաստանի Հանրապետության |Հարկ վճարողի հաշվառման| | | | | | | | |
________________________ |համարը (ՀՎՀՀ) | | | | | | | | |
(մարզի (Երևան քաղաքի) |______________________|_______________________|
անվանումը) |Կազմակերպության | |
______________ համայնքում |անվանումը | |
(համայնքի անվանումը) |______________________|_______________________|
հաշվառված գույքահարկ |Կազմակերպության | |
վճարող կազմակերպության |գտնվելու (պետական | |
հարկվող օբյեկտների և |գրանցում ստանալու) | |
գույքահարկի մասին |վայրի հասցեն | |
|______________________|_______________________|
|Տեղեկությունների |«__» «______» 20__թ.-ից|
|համար պահանջվող |«__» «_______» 20__թ. |
|ժամանակահատվածը | |
| |«__» «_____» 20__թ. |
| | դրությամբ|
.______________________________________________.
(հազար դրամ)
.__________________________________________________________________________
|Հարկվող օբյեկտ համարվող շինությունների և փոխադրամիջոցների վերաբերյալ |
|լիազոր մարմինների ներկայացրած տեղեկությունների տվյալներով |
|_________________________________________________________________________|
|NN |Օրենքով |Շինու- |Շինությունների|Փոխադրա- |Ավտոմո- |Ավտոմո- |
|ը/կ|սահմանված |թյունների |համապատասխան |միջոցների |բիլային |բիլային |
| |հարկվող |գտնվելու |կադաստրային |քաշող |տրանսպորտի|տրանսպորտի|
| |օբյեկտ |վայրի |արժեքները` |շարժիչների|միջոցների |միջոցի |
| |համարվող |հասցեները,|գույքահարկի |համա- |նստատեղերի|թողարկման |
| |շինություն|փոխադրա- |հաշվարկման |պատասխան |թիվը |տարեթիվը |
| |ներն ու |միջոցների |համար հիմք |հզորու- | | |
| |փոխադրա- |մակնիշը և |հանդիսացող |թյունները | | |
| |միջոցներն |պետական |նախորդ և |(ձիաուժ | | |
| |ըստ |համարանիշը|ընթացիկ |կամ | | |
| |տեսակների | |գնահատման |կիլովատ) | | |
| | | |տարիների | | | |
| | | |տվյալներով | | | |
| | | |______________| | | |
| | | |նախորդ|ընթացիկ| | | |
|___|__________|__________|______|_______|__________|__________|__________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|___|__________|__________|______|_______|__________|__________|__________|
|___|__________|__________|______|_______|__________|__________|__________|
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
| | Գույքահարկ վճարողի ներկայացրած հաշվարկների, կատարված|
| | վճարումների և տեղական ինքնակառավարման մարմնի |
| | հաշվառման տվյալներով |
|___________________|_____________________________________________________|
|Պետական |Պետական |Հաշվարկված|Կատարված | Հարկային |Գույքա-|
|գրանցման |գրանցման |հարկի |վճարումների| պարտավորությունների |հարկի |
|ման կամ |ման կամ |ընդհանուր |ընդհանուր | չվճարված մնացորդը |գերա- |
|հաշվառման|հաշվառման|գումարը |գումարը | |վճարի |
|տվյալ- |տվյալ- | | | _________ 200__ թ. |մնացոր-|
|ներով |ներով | | | դրությամբ |դը |
|սեփականու|սեփականու| | | | |
|թյան |թյան | | |______________________| |
|իրավունքը|իրավունքը| | |Ապառք|Տուգանք-|Տույժե-| |
|ծագելու |դադարելու| | | |ների |րի | |
|ամսաթիվը,|ամսաթիվը,| | | |գումար |գումար | |
|ամիսը, |ամիսը, | | | | | | |
|տարեթիվը |տարեթիվը | | | | | | |
|_________|_________|__________|___________|_____|________|_______|_______|
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 |
|_________|_________|__________|___________|_____|________|_______|_______|
|_________|_________|__________|___________|_____|________|_______|_______|
._________________________________________________________________________.
Մինչև 10 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար 7-րդ սյունակում լրացվում է 1 թիվը, մոտոցիկլետների համար` 2 թիվը, 10 և ավելի նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար` 3 թիվը, իսկ բեռնատար ավտոմեքենաների համար` 4 թիվը:
Կատարող __________ ___________________ _________________ «__» _____200__թ.
(պաշտոնը) (անունը, ազգանունը) (ստորագրությունը)
Համայնքի ղեկավար _____________________________________
(անունը, ազգանունը, ստորագրությունը)
Կ.Տ.