(ուժը կորցրել է 30.05.06 թիվ 89-Ն որոշում)
i
600.0026.130405
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«13» 04 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60005159
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
22 մարտի 2005 թվականի N 26-Ն
i
ԵՐԵՎԱՆԻ «ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 14-րդ, 79-րդ, 79.1-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության ջրային համակարգում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» N 97-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել`
1.1 Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը` 88,45 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 106,14 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
1.2 Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը` 6,85 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 8,21 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
1.3 Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին կեղտաջրերի մաքրման ծառայության մատուցման սակագինը` 8,95 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 10,74 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
1.4 Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող այլ անձանց կամ համայնքներին`
ա/ խմելու ջրի մատակարարման մեծածախ ծառայության մատուցման սակագինը` 7,2 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 8,6 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
բ/ ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման մեծածախ ծառայության մատուցման սակագինը` 15,8 դրամ` յուրաքանչյուր խորանարդ մետր հեռացվող ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 18,96 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
1.5 «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության ստորգետնյա ջրերի հեռացման ծառայության մատուցման սակագինը` 5,1 դրամ` յուրաքանչյուր խորանարդ մետր ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 6,1 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
2. Սահմանել, որ Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման 2006 թվականի սակագները հաշվարկելիս հիմք կընդունվեն:
ա/ հաշվեգրված հասույթի հավաքագրումը` 95 տոկոսի չափով,
բ/ կորուստները` 65 տոկոսի չափով:
3. Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը:
ա/ մինչև սույն թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել կենցաղային կարիքների համար խմելու ջրի սպասարկման որակի նվազագույն պահանջների վերաբերյալ առաջարկություններ:
բ/ մինչև սույն թվականի հոկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել ջրի կորուստների նվազեցմանը, առևտրային հաշվառման ու սպառողների սպասարկման որակի բարելավմանն ուղղված ընկերության ներդրումային ծրագիրը:
i
4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի փետրվարի 27-ի Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին» N 25-Ն որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի մայիսի 1-ից: