040.0095.170205
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«17» փետրվարի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 փետրվարի 2005 թվականի N 95-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 350 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի մասին» N 350 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
ա) որոշման 5-րդ կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով աղքատության ընտանեկան նպաստի համար հատկացված միջոցները` համաձայն հավելվածի.
բ) ընտանիքի անապահովության սահմանային մեծությունը` 34.00 միավոր.
գ) աղքատության ընտանեկան նպաստի բազային մասը` 6000 դրամ.
դ) 34.01-38.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքների յուրաքանչյուր մինչև 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 3000 դրամ, իսկ բարձր լեռնային և սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր` մինչև 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 3500 դրամ.
38.01-41.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքների յուրաքանչյուր մինչև 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 3500 դրամ, իսկ բարձր լեռնային և սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր` մինչև 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 4000 դրամ.
41.01 և ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքների յուրաքանչյուր մինչև 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 4000 դրամ, իսկ բարձր լեռնային և սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր` մինչև 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 4500 դրամ».
բ) որոշման 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ» և «է» ենթակետերով.
«զ) երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ դրամական օգնության չափը` 35000 դրամ.
է) սահմանամերձ բնակավայրեր են համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 21-ի «Հայաստանի Հանրապետության` մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ բնակավայրերի ցանկը հաստատելու մասին» N 163 որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված բնակավայրերը».
i
գ) որոշման 6-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը» բառերը.
դ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.
i
«3.1. Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի «Աղքատության ընտանեկան նպաստ» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների մինչև 0,2 տոկոսն ուղղել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից` այդ աշխատանքների համար իրականացվող լրացուցիչ ծախսերին (մեթոդական և հրահանգչական նյութերի բազմացման, գրասենյակային ապրանքների և նյութերի, գործուղման, կապի, էլեկտրաէներգիայի, տրանսպորտի և այլ ծախսեր)».
i
ե) որոշման 2-րդ, 4-րդ և 7.1-ին կետերում, ինչպես նաև որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետում «սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «սոցիալական ծառայության տարածքային գործակալություն» բառերով և համապատասխան հոլովաձևերով.
զ) որոշմամբ հաստատված կարգում`
4, 5, 6, 7, 8, 14, 18, 20, 23, 26, 28 և 31-րդ կետերում «կենտրոն» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «տարածքային գործակալություն» բառերով և համապատասխան հոլովաձևերով.
4-րդ կետը «դիմում-հայտարարագիրը» բառերից հետո լրացնել «և անհրաժեշտ փաստաթղթերը» բառերով.
19-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ` նոր խմբագրությամբ.
«19. Աղքատության նպաստի և միանվագ դրամական օգնության վճարումները կատարվում են «Պետական գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաղթող ճանաչված կազմակերպությունների (այսուհետ` վճարող մարմին) միջոցով` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից տեղական գանձապետական բաժանմունքներին փոխանցված գումարների հաշվին».
20-րդ կետում «ընկերության» բառը փոխարինել «վճարող մարմնի» բառերով.
27-րդ կետը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր` «ե» ենթակետով.
«ե) ընտանիքում երեխայի ծնվելու կապակցությամբ ընտանեկան նպաստի իրավունք ունեցող և անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող միանվագ դրամական օգնություն ստացող ընտանիքները».
29-րդ կետում «կետում» բառը փոխարինել «կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերում» բառերով.
կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 29.1-ին կետով.
«29.1. Երեխայի ծնվելու կապակցությամբ միանվագ դրամական օգնությունը նշանակվում է երեխայի ծնվելուց հետո 3 ամսվա ընթացքում` ընտանիքի չափահաս անդամներից մեկի դիմումի հիման վրա»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2005 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-ԻՆ
Հավելված
i
ՀՀ կառավարության
2005 թվականի փետրվարի 3-ի
N 95-Ն որոշման
ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ԸՍՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
._________________________________________________________________________.
| Մարզը |Գործակալու- | 2005 թվականի համար |
| |թյունները |______________________________________________|
| | |նախատեսված |այդ թվում` |2005 թվականի ՀՀ |
| | |միջին ամսական |միանվագ |պետական բյուջեով|
| | |գումարը (դրամ) |դրամական |նախատեսված |
| | | |օգնությունը |գումարի բաշխումը|
| | | |(3%) (դրամ) |ընդամենը (դրամ) |
|___________|______________|_______________|_____________|________________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___________|______________|_______________|_____________|________________|
| |ԱՐԱՐԱՏ |7,488,260.7 |224,647.8 |89,859,128.0 |
| |______________|_______________|_____________|________________|
| |ԱՐՏԱՇԱՏ |39,457,145.5 |1,183,714.4 |473,485,746.2 |
| |______________|_______________|_____________|________________|
|Արարատ |ՎԵԴԻ |30,069,084.3 |902,072.5 |360,829,011.3 |
| |______________|_______________|_____________|________________|
| |ՄԱՍԻՍ |30,126,945.1 |903,808.4 |361,523,340.6 |
| |______________|_______________|_____________|________________|
| | ընդամենը |107,141,435.5 |3,214,243.1 |1,285,697,226.1 |
|___________|______________|_______________|_____________|________________|
| |ԱՇՏԱՐԱԿ |38,520,824.4 |1,155,624.7 |462,249,893.4 |
| |______________|_______________|_____________|________________|
| |ԱՊԱՐԱՆ |9,015,463.7 |270,463.9 |108,185,564.3 |
| |______________|_______________|_____________|________________|
|Արագածոտն |ԾԱՂԿԱՀՈՎԻՏ |10,889,484.8 |326,684.5 |130,673,817.9 |
| |______________|_______________|_____________|________________|
| |ԹԱԼԻՆ |21,427,100.0 |642,813.0 |257,125,199.6 |
| |______________|_______________|_____________|________________|
| | ընդամենը |79,852,872.9 |2,395,586.2 |958,234,475.2 |
|___________|______________|_______________|_____________|________________|
| |ԱՐՄԱՎԻՐ |37,307,277.3 |1,119,218.3 |447,687,327.6 |
| |______________|_______________|_____________|________________|
|Արմավիր |ՎԱՂԱՐՇԱՊԱՏ |32,499,709.5 |974,991.3 |389,996,513.5 |
| |______________|_______________|_____________|________________|
| |ԲԱՂՐԱՄՅԱՆ |9,096,168.0 |272,885.0 |109,154,016.2 |
| |______________|_______________|_____________|________________|
| | ընդամենը |78,903,154.8 |2,367,094.6 |946,837,857.3 |
|___________|______________|_______________|_____________|________________|
| |ԳԱՎԱՌ |26,872,459.5 |806,173.8 |322,469,513.4 |
| |______________|_______________|_____________|________________|
| |ՍԵՎԱՆ |25,388,153.6 |761,644.6 |304,657,843.5 |
| |______________|_______________|_____________|________________|
|Գեղարքունիք|ՎԱՐԴԵՆԻՍ |29,244,879.4 |877,346.4 |350,938,553.4 |
| |______________|_______________|_____________|________________|
| |ՃԱՄԲԱՐԱԿ |16,736,167.5 |502,085.0 |200,834,010.3 |
| |______________|_______________|_____________|________________|
| |ՄԱՐՏՈՒՆԻ |74,843,114.7 |2,245,293.4 |898,117,375.9 |
| |______________|_______________|_____________|________________|
| | ընդամենը |173,084,774.7 |5,192,543.2 |2,077,017,296.5 |
|___________|______________|_______________|_____________|________________|
| |ԹՈՒՄԱՆՅԱՆ |24,672,675.3 |740,180.3 |296,072.103.4 |
| |______________|_______________|_____________|________________|
| |ՏԱՇԻՐ |12,750,542.1 |382,516.3 |153,006,505.4 |
| |______________|_______________|_____________|________________|
| |ՎԱՆԱՁՈՐ |110,701,097.9 |3,321,032.9 |1,328,413,174.7 |
| |______________|_______________|_____________|________________|
|Լոռի |ՍՊԻՏԱԿ |83,932,806.8 |2,517,984.2 |1,007,193,681.2 |
| |______________|_______________|_____________|________________|
| |ՍՏԵՓԱՆԱՎԱՆ |45,786,404.2 |1,373,592.1 |549,436,849.9 |
| |______________|_______________|_____________|________________|
| | ընդամենը |277,843,526.2 |8,335,305.8 |3,334,122,314.6 |
|___________|______________|_______________|_____________|________________|
| |ԱԲՈՎՅԱՆ |36,985,527.1 |1,109,565.8 |443,826,324.6 |
| |______________|_______________|_____________|________________|
| |ՀՐԱԶԴԱՆ |33,275,872.1 |998,276.2 |399,310,464.9 |
| |______________|_______________|_____________|________________|
|Կոտայք |ՉԱՐԵՆՑԱՎԱՆ |18,241,556.0 |547,246.7 |218,898,672.4 |
| |______________|_______________|_____________|________________|
| |ՆԱԻՐԻ |26,739,297.3 |802,178.9 |320,871,568.0 |
| |______________|_______________|_____________|________________|
| | ընդամենը |115,242,252.5 |3,457,267.6 |1,382,907,030.0 |
|___________|______________|_______________|_____________|________________|
| |ԱՐԹԻԿ |44,285,195.9 |1,328,555.9 |531,422,351.0 |
| |______________|_______________|_____________|________________|
| |ԱՄԱՍԻԱ |2,411,261.8 |72,337.9 |28,935,141.0 |
| |______________|_______________|_____________|________________|
|Շիրակ |ՄԱՐԱԼԻԿ |13,734,801.5 |412,044.0 |164,817,618.3 |
| |______________|_______________|_____________|________________|
| |ԱԽՈՒՐՅԱՆ |24,187,443.0 |725,623.3 |290,249,316.5 |
| |______________|_______________|_____________|________________|
| |ԱՇՈՑՔ |3,777,824.3 |113,334.7 |45,333,891.2 |
| |______________|_______________|_____________|________________|
| |ԳՅՈՒՄՐԻ-1 |113,729,278.7 |3,411,878.4 |1,364,751,344.7 |
| |______________|_______________|_____________|________________|
| |ԳՅՈՒՄՐԻ-2 |116,502,056.0 |3,495,061.7 |1,398,024,671.6 |
| |______________|_______________|_____________|________________|
| | ընդամենը |318,627,861.2 |9,558,835.8 |3,823,534,334.3 |
|___________|______________|_______________|_____________|________________|
| |ԳՈՐԻՍ |29,095,630.9 |872,868.9 |349,147,570.6 |
| |______________|_______________|_____________|________________|
| |ԿԱՊԱՆ |23,947,528.2 |718,425.8 |287,370,338.1 |
| |______________|_______________|_____________|________________|
|Սյունիք |ՄԵՂՐԻ |5,700,957.9 |171,028.7 |68,411,495.3 |
| |______________|_______________|_____________|________________|
| |ՍԻՍԻԱՆ |15,296,509.8 |458,895.3 |183,558,117.5 |
| |______________|_______________|_____________|________________|
| | ընդամենը |74,040,626.8 |2,221,218.8 |88,487,521.5 |
|___________|______________|_______________|_____________|________________|
| |ԴԻԼԻՋԱՆ |15,066,225.1 |451,986.8 |180,794,701.1 |
| |______________|_______________|_____________|________________|
| |ԻՋԵՎԱՆ |32,381,405.2 |971,442.2 |388,576,862.3 |
| |______________|_______________|_____________|________________|
|Տավուշ |ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ |19,415,503.1 |582,465.1 |232,986,037.1 |
| |______________|_______________|_____________|________________|
| |ԲԵՐԴ |26,719,404.5 |801,582.1 |320,632,853.7 |
| |______________|_______________|_____________|________________|
| | ընդամենը |93,582,537.8 |2,807,476.1 |1,122,990,454.1 |
|___________|______________|_______________|_____________|________________|
| |ՋԵՐՄՈՒԿ |3,171,864.8 |95,156.8 |38,062,737.2 |
| |______________|_______________|_____________|________________|
|Վայոց ձոր |ՎԱՅՔ |6,964,314.6 |208,929.4 |83,571,775.2 |
| |______________|_______________|_____________|________________|
| |ԵՂԵԳՆԱՁՈՐ |23,858,425.3 |715,752.8 |286,301,103.2 |
| |______________|_______________|_____________|________________|
| | ընդամենը |33,994,634.6 |1,019,839.0 |407,935,615.5 |
|___________|______________|_______________|_____________|________________|
| |ԱՋԱՓՆՅԱԿ |37,933,851.1 |1,138,015.5 |455,206,213.8 |
| |______________|_______________|_____________|________________|
| |ԱՎԱՆ |12,710,360.7 |381,310.8 |152,524,328.5 |
| |______________|_______________|_____________|________________|
| |ԱՐԱԲԿԻՐ |25,255,623.4 |757,668.7 |303,067,481.0 |
| |______________|_______________|_____________|________________|
| |ԴԱՎԹԱՇԵՆ |9,693,086.5 |290,792.6 |116,317,037.5 |
| |______________|_______________|_____________|________________|
| |ԷՐԵԲՈՒՆԻ |43,237,974.4 |1,297,139.2 |518,855,692.7 |
| |______________|_______________|_____________|________________|
|Երևան |ԿԵՆՏՐՈՆ |32,727,560.1 |981,826.8 |392,730,721.4 |
| |______________|_______________|_____________|________________|
| |ՄԱԼԱԹԻԱ- |38,458,462.3 |1,153,753.9 |461,501,547.6 |
| |ՍԵԲԱՍՏԻԱ | | | |
| |______________|_______________|_____________|________________|
| |ՆՈՐ ՆՈՐՔ |36,300,010.5 |1,089,000.3 |435,600,125.5 |
| |______________|_______________|_____________|________________|
| |ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ |4,562,028.4 |136,860.9 |54,744,340.8 |
| |______________|_______________|_____________|________________|
| |ՆՈՒԲԱՐԱՇԵՆ |4,378,014.2 |131,340.4 |52,536,170.4 |
| |______________|_______________|_____________|________________|
| |ՇԵՆԳԱՎԻԹ |46,652,034.3 |1,399,561.0 |559,824,411.4 |
| |______________|_______________|_____________|________________|
| |ՔԱՆԱՔԵՌ- |24,419,928.7 |732,597.9 |293,039,144.4 |
| |ԶԵՅԹՈՒՆ | | | |
| |______________|_______________|_____________|________________|
| | ընդամենը |316,328,934.6 |9,489,868.0 |3,795,947,215.0 |
|___________|______________|_______________|_____________|________________|
| | Ընդամենը |1,668,642,611.7|50,059,278.4 |20,023,711,340.2|