Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎ ...

 

 

040.0098.230497

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«23» ԱՊՐԻԼԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 ապրիլի 1997 թ. թիվ 98

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1997 թվականի կապիտալ շինարարության պետական պատվերը` համաձայն հավելվածի:

/1-ին կետն ուժը կորցրել է 24.11.97 թիվ 532 որոշում/

2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, պետական կառավարման տարածքային մարմիններին` 10-օրյա ժամկետում հաստատել կապիտալ շինարարության պետական պատվերի օբյեկտների շինարարության տիտղոսացուցակներն ըստ սույն որոշմամբ հաստատված սահմանաչափերի և ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն:

/2-րդ կետն ուժը կորցրել է 24.11.97 թիվ 532 որոշում/

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ համատեղ ճշտել մինչև 1996 թվականի դեկտեմբերի 31-ը պետական պատվերով, ինչպես նաև պետական կառավարման մարմինների հանձնարարություններով իրականացված շինարարական աշխատանքների չֆինանսավորված չափաքանակները և երկշաբաթյա ժամկետում դրանց ֆինանսավորման ժամկետացանկը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

/3-րդ կետն ուժը կորցրել է 24.11.97 թիվ 532 որոշում/

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը`

ա) երկշաբաթյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչներին բնակարանի փոխարեն դրամական փոխհատուցման կարգը.

բ) երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 20-ի «Բնակելի շենքերի հարդարման ու սարքավորման աշխատանքների տեսակների և ծավալների մասնակի կրճատման ժամանակավոր թույլտվության մասին» թիվ 444 որոշման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

/4-րդ կետն ուժը կորցրել է 24.11.97 թիվ 532 որոշում/

5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` անհրաժեշտության դեպքում 1997 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշմամբ նախատեսված կարգով կապիտալ ներդրումների ծավալների փոփոխությունների վերաբերյալ:

/5-րդ կետն ուժը կորցրել է 24.11.97 թիվ 532 որոշում/

6. Հայաստանի Հանրապետության Լոռու, Շիրակի, Տավուշի մարզպետներին`

i

ա) սույն որոշմամբ նախատեսված միջոցների հաշվին կառուցվող շենքերից սահմանված կարգով բնակարան ստացող քաղաքացիների հետ իրենց համաձայնությամբ, բնակարանի վարձակալական պայմանագիր կնքելիս նկատի ունենալ, որ`

բնակարանի շինարարության արժեքի 25 տոկոսը (տվյալ բնակավայրի տարածագնահատման միջին գոտու համար) ենթակա է վերադարձման բնակարան ստանալուց հետո 25 տարվա ընթացքում հավասարաչափ, ընդ որում, վերադարձման ենթակա գումարի 10 տոկոսը վճարվում է մինչև շինարարության սկիզբը.

ելնելով բնակելի շենքի տեղադրման տարածքից, վերադարձվող գումարի նկատմամբ կիրառվում են տվյալ բնակավայրի համար Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հոկտեմբերի 10-ի «Քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող շինությունների գնահատման նպատակով դրանց տեղադրության (դիրքի) գոտիավորման մասին» թիվ 50 որոշմամբ սահմանված տարածագնահատման գոտիների գործակիցները.

i

բ) կառուցվող բնակելի շենքերի բնակարաններն առաջնահերթ կարգով հատկացնել 1988 թվականի երկրաշարժի հետևանքով բնակարանից զրկված և սահմանված կարգով հերթագրված քաղաքացիներին, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մարտի 7-ի «ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի և ՀԱՄԽ-ի 1990 թվականի փետրվարի 23-ի թիվ 90 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 147 որոշման` հերթագրման հավասար պայմանների դեպքում առաջնայնությունը տալով տնակներում բնակվող քաղաքացիներին.

գ) բնակարանները հատկացնելիս նախապես ապահովել պետական սեփականություն հանդիսացող տնակների հետ վերցնելը.

դ) մինչև 1993 թվականի հունվարի 10-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել շահագործման հանձնված տների և քաղաքացիներին բնակարան հատկացնելու վերաբերյալ տեղեկանք (թիվ 1 ձևը կցվում է).

ե) 6-ամսյա ժամկետում կատարել ժամանակավոր տնակների հաշվառում և համարակալում: Տվյալների ամփոփումից հետո տեղեկանք ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն (թիվ 2 ձևը կցվում է):

/6-րդ կետն փոփ. 24.11.97 թիվ 532 որոշում/

i

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մեկամսյա ժամկետում մշակել և հաստատել աղետի գոտում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին կառուցվող շենքերից բնակարան ստացող քաղաքացիների կողմից բնակարանի շինարարության արժեքի վերադարձման կարգը և պայմանագրի ձևը:

/7-րդ կետն փոփ. 24.11.97 թիվ 532 որոշում/

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ

ԱՊՐԻԼԻ 23-Ի ԹԻՎ 98 ՈՐՈՇՄԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ

/ուժը կորցրել է 24.11.97 թիվ 532 որոշում/

 

________________________________________________________________________

  Թիվ    Պատվիրատուի, օբյեկտի      Կապիտալ       Հզորու-       Հզորության

  թիվ         անվանումը            ներդրում-     թյան          չափի

  ը/կ                              ները          գործակիցը     միավորը

________________________________________________________________________

   1             2                    3             4              5

________________________________________________________________________

             Ընդամենը              8900.0

 

          այդ թվում` աղետի գոտի    2017.0

 

ընդհանուր ծավալից`

    - էներգետիկա                   2410.0

    - տրանսպորտ                    1000.0

    - արդյունաբերություն            450.0

    - գյուղատնտեսություն            460.0

    - բնակարանային շինարարություն  2301.0        34120.0      քառ. մ

    - կոմունալ շինարարություն       884.0

    - ժողովրդական կրթություն        375.0         1942.0      աշ. տեղ

    - այլ ճյուղեր                  1020.0

 

i

1.  ՀՀ էներգետիկայի

      նախարարություն               2410.0

 

      ՀԱԷԿ-ի հովացման համակարգ      500.0

 

      Հրազդանի ՊՇԷԿ                 700.0

 

Իրան-Հայաստան գազամուղ

      (նախագծային աշխատանքներ)       50.0

 

      Իրան-Հայաստան բարձր լարման    875.0

գիծ

 

Արմավիրի մարզի Վաղարշապատ

քաղաքի Արամ Մանուկյան թաղամասի

տարածքով անցնող բարձր լարման

օդային էլեկտրահաղորդման գծերի

      տեղափոխում                     25,0

 

Արաքս գետի վրա Մեղրու ՀԷԿ

      (նախագծային աշխատանքներ)       50.0

 

Էներգետիկայի օժանդակության

      ծրագիր                        120.0

 

      Հերհերի ՀԷԿ                    90.0         1.2        մվտ

 

2.  ՀՀ գյուղատնտեսության

         նախարարություն             460.0

 

Հիդրոտեխնիկական կառույցներ

      Որոտան գետի վրա               250.0        պահպան.

 

Ոռոգման ցանցերի

      վերակառուցում                 200.0

 

Արթիկի ջրամբարի վերականգնում

      (նախագծային աշխատանքներ)       10.0

 

3.  ՀՀ տրանսպորտի նախարարություն 800.0

 

Իջևան-Հրազդան երկաթգծի

69-րդ կմ հակասողանքային

      միջոցառումներ                 150.0

 

Սանահին-Քոբեր ավտոճանապարհի

      հակասողանքային միջոցառումներ   50.0        համալիր

 

      Երևան  քաղաքի մետրոպոլիտեն    600.0

 

որոնցից`

 

ա) «Զորավար Անդրանիկ»

          կայարան                   400.0         0.3             կմ

 

բ) «Բարեկամություն-Աջափնյակ»

              (բետոնացում)          100.0

 

      գ) «Չարբախ» կայարան           100.0

 

4.  ՀՀ քաղաքացիական ավիացիայի

         գլխավոր վարչություն        200.0

 

«Զվարթնոց» օդանավակայանի

բեռնային համալիրի կառուցում  200.0

 

 5.   Երևանի  քաղաքապետարան         1183.0

 

      Բնակարանային շինարարություն   683.0         5300

 

այդ թվում`

 

վթարային բնակարանային ֆոնդի

      քաղաքացիների փոխհատուցում       40.0

 

      կոմունալ շինարարություն        500.0

 

        Դավթաշենի կամուրջ            500.0

 

6.  ՀՀ քաղաքաշինության

         նախարարություն              300.0

 

Գորիս քաղաքի ինքնահոս

      ջրամատակարարում                200.0

 

Կապան քաղաքի Հարությունյան

փող. հակասողանքային

      միջոցառումներ                  100.0

 

 7.   Սյունիքի մարզպետարան           140.0

 

      Բնակարանային շինարարություն    140.0        620           քառ.մ

 

 8.   Արարատի մարզպետարան             40.0       4800           քառ.մ.

 

      Բնակարանային շինարարություն     40.0       4800           քառ.մ.

 

 9.   Տավուշի մարզպետարան            117.0

 

քաղ. Դիլիջան

 

      Բնակարանային շինարարություն     40.0       1200           քառ.մ

 

      թիվ 2 դպրոց                     77.0        392           աշ.տեղ

 

10.   Շիրակի մարզպետարան            1450.0

 

քաղ. Գյումրի

 

      Բնակարանային շինարարություն   1232.0     20000.0          քառ.մ

 

      թիվ 5 դպրոց                    125.0       266.0          աշ.տեղ

 

      թիվ 14 դպրոց (ամրացում)         73.0

 

նախագծահետազոտական

      աշխատանքներ                     20.0

 

11.   Լոռու մարզպետարան              366.0

 

քաղ. Վանաձոր

 

      Բնակարանային շինարարություն    166.0     2200             քառ.մ

 

      թիվ 10 դպրոց (ամրացում)         42.0      724             աշ.տեղ

 

      թիվ 15 դպրոց (ամրացում)         58.0      560             աշ.տեղ

 

քաղ. Սպիտակ

 

      Մշակույթի պալատ                100.0

 

 12.  Արագածոտնի մարզպետարան          84.0       7                կմ

 

Արագած գյուղի ինքնահոս

      ջրամատակարարում                 84.0       7                կմ

 

13, 14, 15. Գաղտնի

 

/հավելվածը փոփ. 30.10.97 թիվ 476 որոշում/

 

Ձև թիվ 1

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ 1997 ԹՎԱԿԱՆԻՆ ԲՆԱԿԱՐԱՆ ՍՏԱՑՈՂ ՀԵՐԹԱԳՐՎԱԾ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

.________________________________________________________________________.

|                      | Բնակա- |Բնակա-   |Ընտա-  |Քանդ- |  Հերթագրված   |

| Շահագործման հանձնված | րաննե- |րան      |նիքների|ված   |  ընտանիքների  |

| բնակելի շենքի հասցեն | րի     |ստացած   | ան-   |ժամա- |    քանակը     |

|                      | քանակը |հերթա-   |դամնե- |նակա- |_______________|

|                      |        |գրված    |րի     |վոր   |  առ   |  առ   |

|                      |        |ընտանիք- |թիվը   |տնակ- |01.97թ.|01.98թ.|

|                      |        |ների թիվը|       |ների  |       |       |

|                      |        |         |       |քանակը|       |       |

|______________________|________|_________|_______|______|_______|_______|

|______________________|________|_________|_______|______|_______|_______|

|______________________|________|_________|_______|______|_______|_______|

|______________________|________|_________|_______|______|_______|_______|

|______________________|________|_________|_______|______|_______|_______|

|______________________|________|_________|_______|______|_______|_______|

|______________________|________|_________|_______|______|_______|_______|

|______________________|________|_________|_______|______|_______|_______|

|______________________|________|_________|_______|______|_______|_______|

.________________________________________________________________________.

 

Ձև թիվ 2

ՏԵՂԵԿԱՆՔ

 

ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՏՆԱԿՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

._______________________________________________________________________.

|  Տնակների տեղադրման |  Տնակների|           Տնակներում բնակվող         |

|      թաղամասը       |    թիվը  |______________________________________|

|                     |          | ընտանիքների| ընտանիքների| հերթագրված |

|                     |          |    թիվը    |  անդամների | ընտանիքների|

|                     |          |            |    թիվը    |    թիվը    |

|_____________________|__________|____________|____________|____________|

|_____________________|__________|____________|____________|____________|

|_____________________|__________|____________|____________|____________|

|_____________________|__________|____________|____________|____________|

|_____________________|__________|____________|____________|____________|

|_____________________|__________|____________|____________|____________|

|_____________________|__________|____________|____________|____________|

|_____________________|__________|____________|____________|____________|

|_____________________|__________|____________|____________|____________|

._______________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.04.1997
N 98
Որոշում