310.0104.190297
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
ՀՐԱՄԱՆ
19 փետրվարի 1997 թ. թիվ 104
«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» 1992 Թ. ԱՊՐԻԼԻ 22-Ի ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել «Շահութահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» 1992 թ. ապրիլի 22-ի հրահանգում փոփոխություններ կատարելու մասին» հրահանգը:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
«19» 02 1997 Թ.
ԹԻՎ 104 ՀՐԱՄԱՆՈՎ
ՀՐԱՀԱՆԳ
«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» 1992 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թ. դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 117 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 390 որոշումը և ղեկավարվելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43 հոդվածով «Շահութահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» 1992 թվականի ապրիլի 22-ի հրահանգում կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Հրահանգի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«7. Հարկվող շահույթը հաշվարկելու նպատակով հաշվեկշռային շահույթը (հաշվի առած Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում դրա ավելացումը) նվազեցվում է`
ա/ հողի հարկի չափով.
բ/ գույքահարկի չափով.
գ/ շահույթի հաշվին վճարվող այլ հարկերի և վճարների գումարի չափով, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ»:
i
2. 1997 թվականի 1-ին եռամսյակից սկսած «Շահութահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին հրահանգ»-ի հավելված 1-ը (փաստացի շահութահարկի հաշվարկը) փոխարինել հետևյալ նոր տեսքով հաշվարկի ձևով (կցվում է):
i
3. «Փաստացի շահութահարկի հաշվարկ» -ի (հավելված 1) լրացման կարգի վերաբերյալ ցուցումները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հարկվող շահույթի որոշման նպատակով հաշվեկշռային շահույթից հանվող և հաշվարկի 2-րդ տողի «դ» կետում արտացոլվող գումարների համար վճարող ձեռնարկությունը (կազմակերպությունը) իր գտնվելու վայրի հարկային տեսչությանն է ներկայացնում շահութահարկի գծով վերապահվող առանձին արտոնությունների հաշվարկներ (տեղեկանք):
2. Հաշվարկի 4-րդ տողում շահութահարկի դրույքաչափը սահմանվում է սույն հրահանգի 8-9 կետերի համաձայն:
3. Հաշվարկի 6-րդ տողում արտացոլված գումարների մեջ մտնում են հաշվետու ժամանակաշրջանի վերջին եռամսյակի կանխավճարների և տվյալ տարվա նախորդ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով փաստացի հաշվարկված շահութահարկի գումարները»:
ՀԱՎԵԼՎԱԾ 1
«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԲՅՈՒՋԵ
ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԻ
ՀԱՇՎԱՐԿ
ՓԱՍՏԱՑԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ
________________________________________________ գծով
(ձեռնարկության, կազմակերպության անվանումը)
199 Թ. ________________________________________ համար
(եռամսյակ, կիսամյակ, ինն ամիս, տարի)
/հազ.դրամ/
.________________________________________________________________________.
|թիվ | Ցուցանիշը |Վճարողի | Հարկային |
|թիվ | |տվյալները | տեսչության|
| | | | տվյալներով|
|____|___________________________________________|___________|___________|
| 1 | 2 | 3 | 4 |
|____|___________________________________________|___________|___________|
| 1 |Հաշվեկշռային շահույթը (ընդամենը) -------- | | |
| | | | |
| 2 |Հաշվեկշռային շահույթը նվազեցվում է | | |
| |ա/ հողի հարկ ---------------------------- | | |
| |բ/ գույքահարկ --------------------------- | | |
| |գ/ ՀՀ օրենսդրությամբ սահմանված շահույթի | | |
| | հաշվին վճարվող այլ հարկեր և | | |
| | վճարներ ------------------------------ | | |
| |դ/ արտոնություններ շահութահարկի գծով ---- | | |
| | | | |
| 3 |Հարկվող շահույթը (տող 1- տող 2) --------- | | |
| | | | |
| 4 |Շահութահարկի դրույքաչափը ---------------- | | |
| | | | |
| 5 |Շահութահարկի գումարը -------------------- | | |
| | | | |
| 6 |Հաշվարկված է շահութահարկ ---------------- | | |
| | | | |
| 7 |Ենթակա է լրացուցիչ վճարման -------------- | | |
| | | | |
| 8 |Ենթակա է պակասեցման --------------------- | | |
.________________________________________________________________________.
Հաշվեկշռի ներկայացման համար սահմանված ժամկետը.
ա/ եռամսյակային
բ/ տարեկան
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «04» 03 1997 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 43970009