Սեղմել Esc փակելու համար:
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԳԻՏԱՀԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍ ...

 

 

040.0577.040504

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«4» մայիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 ապրիլի 2004 թվականի N 577-Ն

 

i

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Գյուղատնտեսության էկոնոմիկայի գիտահետազոտական ինստիտուտ» պետական փակ բաժնետիրական ընկերության ակտիվների կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել Երևանի Մամիկոնյանց փողոցի N 39ա հասցեում գտնվող վարչական շենքը` 2583 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 14389,0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով, և այն, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համապատասխանաբար նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված շենքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով:

3. «Գյուղատնտեսության էկոնոմիկայի գիտահետազոտական ինստիտուտ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Գյուղատնտեսության էկոնոմիկայի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության:

«Գյուղատնտեսության էկոնոմիկայի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հանդիսանում է «Գյուղատնտեսության էկոնոմիկայի գիտահետազոտական ինստիտուտ» պետական փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդը` փոխանցման ակտին համապատասխան:

4. «Գյուղատնտեսության էկոնոմիկայի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`

ա) գյուղատնտեսության էկոնոմիկայի գիտական հետազոտությունների իրականացումը, այդ թվում` մեթոդիկաների մշակումը և գյուղատնտեսական արտադրության արդյունավետության բարձրացման միջոցառումների մշակումը.

բ) ագրարային քաղաքականության հիմնական ուղղությունների ուսումնասիրությունը, դրանց գնահատումը և իրականացման մեխանիզմների սահմանումը, ինչպես նաև դրանց կատարելագործման նպատակով իրավական ակտերի նախագծերի մշակումը.

գ) գյուղատնտեսության բնագավառի գիտական կադրերի պատրաստումը:

5. Թույլատրել «Գյուղատնտեսության էկոնոմիկայի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) գյուղատնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին, անհրաժեշտության դեպքում, տնտեսագիտական մշակումների ուղղությամբ վճարովի խորհրդատվական ծառայության մատուցում.

բ) գյուղատնտեսության բնագավառի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների ուսումնական պրակտիկաների կազմակերպում:

6. Սահմանել, որ`

ա) «Գյուղատնտեսության էկոնոմիկայի գիտահետազոտական ինստիտուտ» պետական փակ բաժնետիրական ընկերության սեփականությունը հանդիսացող 1706,0 հազ. դրամ արժողությամբ գույքը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետում նշված շենքի, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնվում է վերակազմակերպման արդյունքում ստեղծվող «Գյուղատնտեսության էկոնոմիկայի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.

բ) սույն որոշման 1-ին կետի համաձայն առանձնացված շենքն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում է «Գյուղատնտեսության էկոնոմիկայի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դրա նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքված պայմանագրի հիման վրա:

i

7. «Գյուղատնտեսության էկոնոմիկայի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:

8. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`

ա) մեկամսյա ժամկետում հաստատել «Գյուղատնտեսության էկոնոմիկայի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը, փոխանցման ակտերը և սեփականության իրավունքով նրան հանձնվող ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմը.

բ) «Գյուղատնտեսության էկոնոմիկայի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Գյուղատնտեսության էկոնոմիկայի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը:

9. Սույն որոշման 1-ին կետի համաձայն առանձնացվող շենքի գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել «Գյուղատնտեսության էկոնոմիկայի գիտահետազոտական ինստիտուտ» պետական փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

10. Սույն որոշման 6-րդ կետի «բ» ենթակետի համաձայն «Գյուղատնտեսության էկոնոմիկայի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող շենքի գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել «Գյուղատնտեսության էկոնոմիկայի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.04.2004
N 577-Ն
Որոշում