Սեղմել Esc փակելու համար:
1979 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ ՆՅՈՒ ՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

1979 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐ ...

 

 

020.0468.070104

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

1979 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՊԱՏԱՆԴՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 7 հունվարի 2004 թվականի

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1979 թվականի դեկտեմբերի 17-ին Նյու Յորքում ստորագրված` Պատանդներ վերցնելու դեմ պայքարի մասին միջազգային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Պատանդներ վերցնելու դեմ պայքարի մասին միջազգային կոնվենցիան ընդունվել է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 1979թ. դեկտեմբերի 17-ի 34/146 բանաձևով` Նյու Յորքում: Այն ուժի մեջ է մտել 1983թ. հունիսի 3-ին:

Կոնվենցիայի նպատակն է պետությունների միջև միջազգային համագործակցության զարգացումը` պատանդներ վերցնելու բոլոր գործողությունները որպես միջազգային ահաբեկչության դրսևորում կանխարգելելու, հետապնդելու և պատժելու համար արդյունավետ միջոցներ մշակելու և ընդունելու գործում:

2. Կոնվենցիայի 1-ին հոդվածը սահմանում է պատանդներ վերցնելու հանցակազմը:

Պայմանավորվող պետությունները պարտավորվում են սահմանել համապատասխան պատժամիջոցներ պատանդներ վերցնելու հանցագործության, դրա փորձի և այդ հանցագործության կատարմանը հանցակցելու համար` հաշվի առնելով այդ հանցագործությունների ծանր բնույթը:

Կոնվենցիան նախատեսում է պարտավորություններ` տվյալ Պայմանավորվող պետության տարածքում գտնվող պատանդի վիճակը թեթևացնելու և նրա ազատումն ապահովելու կապակցությամբ:

3. Կոնվենցիայի 1-ին հոդվածում սահմանված հանցագործությունները ներառված են համարվում Պայմանավորվող պետությունների միջև կնքված` հանձնման մասին պայմանագրերում, և պետք է ներառվեն հետագայում կնքվելիք նման պայմանագրերում:

Կոնվենցիան նախատեսում է հանձնումը մերժելու հիմքերը: Ենթադրյալ հանցագործին չհանձնելու դեպքում Պայմանավորվող պետությունները պարտավոր են տվյալ անձին քրեական պատասխանատվության ենթարկել իրենց իրավասու մարմինների միջոցով:

4. Կոնվենցիան իրավական հիմք է հանդիսանում նաև Պայմանավորվող պետությունների կողմից` կոնվենցիայի 1-ին հոդվածով նախատեսված հանցագործությունների առնչությամբ քրեական դատավարության կապակցությամբ միմյանց օգնություն տրամադրելու համար:

Կոնվենցիան նախատեսում է կոնվենցիայով սահմանված հանցագործությունների կանխարգելման գործում Պայմանավորվող պետությունների միջև համագործակցության հիմնական միջոցները:

Կոնվենցիայով հստակեցված է դրա կիրառման շրջանակը:

5. Կոնվենցիան լրացուցիչ իրավական երաշխիքներ է ստեղծում ՀՀ Սահմանադրության 17 հոդվածով ամրագրված կյանքի իրավունքի պաշտպանության համար: Այն համահունչ է ՀՀ Սահմանադրության 9 հոդվածում հռչակված` արտաքին քաղաքականության սկզբունքներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 1979թ. դեկտեմբերի 17-ին Նյու Յորքում ստորագրված` Պատանդներ վերցնելու դեմ պայքարի մասին միջազգային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

7 հունվարի 2004 թվականի

ՍԴՈ-468

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
07.01.2004
N ՍԴՈ-468
Որոշում