010.0047.271203
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 1-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (6 դեկտեմբերի 1985 թվականի, այսուհետ` օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 189.7-րդ և 189.8-րդ հոդվածներով.
1) «ՀՈԴՎԱԾ 189.7. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼԸ
Օրենքով նախատեսված տեղեկությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից ապօրինաբար չտրամադրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:».
2) «ՀՈԴՎԱԾ 189.8. ԷՐՈՏԻԿ ԲՆՈՒՅԹԻ ՏՊԱԳԻՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՏԵՍԱՁԱՅՆԵՐԻԶՆԵՐԻ ԵՎ ՏԵՍԱՍԿԱՎԱՌԱԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔՆ ԱՐԳԵԼՎԱԾ ՎԱՅՐԵՐՈՒՄ
Էրոտիկ բնույթի տպագիր հրատարակությունների, տեսաձայներիզների և տեսասկավառակների վաճառքն արգելված վայրերում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:»:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի «189.6,» թվից հետո լրացնել «189.7, 189.8,» թվերը:
i
ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 310-րդ հոդվածի վերջին մասի «158 հոդվածի երրորդ մասով» բառերից հետո լրացնել «, 189.7, 189.8 հոդվածներով» բառերը:
i
ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
27 դեկտեմբերի 2003 թվականի
ՀՕ-47-Ն