124.0014.170603
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«17» 06 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12403203
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
4 հունիսի 2003 թվականի N 03/14-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 01/13 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1999 թվականի մարտի 4-ի «Ոչ ռեզիդենտների շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 01/13 հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը (կցվում է):
Հաստատված է Համաձայնեցված է
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
հարկային պետական ծառայության պետ` նախարար`
______________ Ե. Զախարյան ______________ Վ. Խաչատրյան
«4» հունիսի 2003 թ.
թիվ 03/14-Ն հրամանով
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 01/13 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
Հրամանով հաստատված հրահանգի 2.3.4 ենթակետի երրորդ պարբերությունում առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Ոչ ռեզիդենտի կողմից շարժական գույքը վարձակալության տալուց ստացված եկամուտները համարվում են հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներ, եթե այդ գույքը վարձակալության պայմանագրի գործողության ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցվում է (ենթակա է գրանցման) Հայաստանի Հանրապետությունում (բացառությամբ` օդանավերի) կամ այդ գույքը վարձակալության տալուց կամ վարձակալության պայմանագրի կնքման պահին գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում:»: