Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ « ...

 

 

040.0209.150303

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«15» մարտի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հունվարի 2003 թվականի N 209-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ «ԶԱՏԻԿ» ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Զատիկ» մանկատուն» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Զատիկ» երեխաներին աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Զատիկ» մանկատուն» պետական հիմնարկի տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող` 9960,0 հազար դրամ արժողությամբ գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Զատիկ» երեխաներին աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Զատիկ» մանկատուն» պետական հիմնարկի տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող` 40644,2 հազար դրամ արժողությամբ շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Զատիկ» երեխաներին աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով:

3. Սահմանել, որ`

ա) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Զատիկ» երեխաներին աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական նպատակը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների ժամանակավոր խնամքի ապահովումն է:

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Զատիկ» երեխաներին աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և նրանց ընտանիքների անդամների սոցիալ-հոգեբանական վերականգնողական աշխատանքների իրականացումն է, երեխայի նյութական ու կենցաղային պահանջների բավարարումը, կրթությանն ու դաստիարակությանն օժանդակելը և առաջին բժշկական օգնության ծառայության, խնամքի ապահովումը` մինչև երեխային ծնողին վերադարձնելը կամ երեխայի նկատմամբ խնամակալ կամ հոգաբարձու նշանակելը, իսկ դրա անհնարինության դեպքում` մանկատանը տեղավորելը.

բ) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Զատիկ» երեխաներին աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

սոցիալական վճարովի ծառայությունների մատուցում` բնակության ապահովմամբ, խնամվողների և նրանց աշխատանքի կազմակերպիչների ուժերով`

խոզերի բուծում,

մսատու թռչունների բուծում,

կարտոֆիլի և տնկանյութի աճեցում,

բանջարեղենի, դրանց սերմերի և սածիլների աճեցում,

փայտե արտադրատեսակների արտադրություն,

թղթից և ստվարաթղթից այլ արտադրատեսակների (բացիկների) արտադրություն:

i

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Զատիկ» երեխաներին աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:

5. (5-րդ կետն ուժը կորցրել է 20.12.12 թիվ 1659-Ն որոշում)

6. (6-րդ կետն ուժը կորցրել է 20.12.12 թիվ 1659-Ն որոշում)

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(որոշումը փոփ. 20.12.12 թիվ 1659-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-ԻՆ

 

----------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ -  «Երևանի «Զատիկ» մանկատուն» պետական հիմնարկ» բառերում

«Երևանի «Զատիկ» մանկատուն» բառերը մեր կողմից չեն

փոխարինվել «Երևանի «Զատիկ» երեխաներին աջակցության կենտրոն»

բառերով, քանի որ «Երևանի «Զատիկ» մանկատուն» պետական հիմնարկը

չի վերանվանվել:

----------------------------------------------------------------------

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.01.2003
N 209-Ն
Որոշում