Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-Ի N 310-Ն Ո ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հունվարի 2023 թվականի N 75-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-Ի N 310-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 10-ի «Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան և երաշխավորված ավանդական արտադրանքի հայտերը լրացնելու, ներկայացնելու և քննարկելու կարգը հաստատելու մասին» N 310-Ն որոշման`

i

1) վերնագրում և 1-ին կետում «լրացնելու» բառը փոխարինել «ձևակերպելու» բառով.

2) 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1) աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով և երաշխավորված ավանդական արտադրանքի մակնշման համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը` «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքին համապատասխան, իսկ տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ հսկողությունը` «Հավատարմագրման մասին» օրենքով սահմանված կարգով հավատարմագրված արտադրանքի համապատասխանության գնահատման մարմինը (մարմինները).

2) աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով և երաշխավորված ավանդական արտադրանքի համար տեխնիկական հատկորոշումների հաստատման, ինչպես նաև տեխնիկական հատկորոշումների մշակման և պահպանման նկատմամբ իրականացվող հսկողության ընդհանուր սկզբունքների, մեթոդների և ընթացակարգերի սահմանման իրավասությունները վերապահվում են գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնին:».

3) հավելվածի`

i

ա. վերնագրում «լրացնելու» բառը փոխարինել «ձևակերպելու» բառով,

i

բ. 3-րդ կետում և ամբողջ տեքստում «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերը փոխարինել «էկոնոմիկայի» բառով, իսկ «գործակալություն» բառը և դրան համապատասխան հոլովաձևերը` «գրասենյակ» բառով և դրան համապատասխան հոլովաձևերով,

գ. 4-րդ կետում և ամբողջ տեքստում «լրացվում» բառը փոխարինել «ձևակերպվում» բառով,

i

դ. 6-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» պարբերությամբ.

«գ. այն դեպքում, երբ հայտը ներկայացվում է գյուղատնտեսության ոլորտը համակարգող պետական կառավարման լիազոր մարմնի կողմից, ապա հայտը լրացվում է իրավաբանական անձի համար սահմանված պահանջներին համապատասխան.»,

i

ե. 7-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը «կողմից» բառից հետո լրացնել «, ընդ որում, օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի տեղեկատվությունը համապատասխան իրավասու մարմնի կողմից կարող է հաստատվել առանձին` տեխնիկական հատկորոշումների հաստատումից հետո» բառերով,

զ. 7-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ. տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու իրավասություն ունեցող համապատասխանության գնահատման մարմինների անվանումները, գտնվելու վայրերը (հասցեները) և կոնտակտային տվյալները,»,

է. 7-րդ կետի 6-րդ ենթակետը «կողմից» բառից հետո լրացնել «: Սույն ենթակետի պահանջը չի կիրառվում գյուղատնտեսության ոլորտը համակարգող պետական կառավարման լիազոր մարմնի կողմից ներկայացվող հայտի դեպքում» բառերով,

i

ը. 10-րդ կետի 4-րդ ենթակետում «վերահսկողության» բառը փոխարինել «հսկողության» բառով,

i

թ. 12-րդ կետը «անձի» բառից հետո լրացնել «կամ գյուղատնտեսության ոլորտը համակարգող պետական կառավարման լիազոր մարմնի» բառերով,

i

ժ. 20-րդ և 45-րդ կետերում «www.aipa.am» բառերը փոխարինել «www.aipo.am» բառերով,

ժա. 28-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1) աշխարհագրական նշումը պետք է պարունակի տարածքի (բնակավայրի), որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում երկրի կամ պատմական տարածաշրջանի կամ այդ անվանումից առաջացած ածական կամ ցանկացած այլ անվանում կամ աշխարհագրական որոշակի տեղանքի և ապրանքի տեսակի, ցեղատեսակի կամ անվանման համադրություն, որը ծառայում է այն արտադրանքը նշելու համար, որը ծագել է տվյալ տարածքից, որոշակի տեղանքից կամ երկրից, որի յուրահատուկ որակը, համբավը կամ այլ բնորոշ հատկանիշներ հիմնականում պայմանավորված են տվյալ աշխարհագրական ծագմամբ, որն արտադրվել և (կամ) վերամշակվել և (կամ) պատրաստվել է տվյալ աշխարհագրական վայրում.

2) ծագման տեղանունը պարտադիր պետք է պարունակի աշխարհագրական անվանում: Դա կարող է լինել որևէ վարչական կամ պատմական տարածաշրջանի անվանում, որևէ վարչական շրջանի (միավորի), որոշակի տեղանքի (վայրի) անվանում կամ այդ անվանումից առաջացած ածական, որը վերաբերում է նշված աշխարհագրական գոտուն: Որպես ծագման տեղանուն չի կարող գրանցվել անվանում, որը չի հանդիսանում նշված աշխարհագրական գոտին ներկայացնող. պետք է համապատասխանություն լինի անվանման և աշխարհագրական գոտու միջև: Ծագման տեղանվան գրանցումը չի արգելում նշված աշխարհագրական գոտուց այլ աշխարհագրական անվանման օգտագործումը.»,

ժբ. 29-րդ կետի 2-րդ ենթակետում «ստուգող» բառը փոխարինել «հսկող» բառով,

i

ժգ. 32-րդ կետի 3-րդ ենթակետը «նկատմամբ» բառից հետո լրացնել «հսկողությունը և» բառերով,

i

ժդ. 36-րդ կետի 3-րդ ենթակետում «1-ին» բառը փոխարինել «2-րդ» բառով, իսկ «պահպանությունն ստուգելու» բառերը` «պահպանության նկատմամբ հսկողության» բառերով,

i

ժե. 43-րդ կետի 5-րդ և 48-րդ կետի 15-րդ ենթակետերում «լրացված» բառը փոխարինել «ձևակերպված» բառով,

i

ժզ. 44-րդ կետի 15-րդ և 47-րդ կետի 1-ին ենթակետերում «9-ամսյա» բառերը փոխարինել «6-ամսյա» բառերով,

ժէ. 46-րդ կետի 1-ին ենթակետում «6» թիվը փոխարինել «3» թվով,

i

ժը. 47-րդ կետի 4-րդ ենթակետի «զ» պարբերությունում «արդեն իր սկզբնական նշանակությունը և Հայաստանի Հանրապետությունում դարձել է ապրանքի անվանում» բառերը փոխարինել «տևական ժամանակ համընդհանուր օգտագործման արդյունքում դարձել է արտադրանքի համար ընդունված անվանում» բառերով,

i

ժթ. 48-րդ կետի 7-րդ ենթակետում «իրավատերերի» բառը փոխարինել «օգտագործման իրավունք ունեցող անձանց (այսուհետ` իրավատեր)» բառերով,

ի. 48-րդ կետի 8-րդ ենթակետի «ե» և 9-րդ ենթակետի «է» պարբերություններից, 17-րդ ենթակետից, 49-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերությունից հանել «օգտագործման իրավունքի» բառերը,

իա. 48-րդ կետի 10-րդ ենթակետում և ամբողջ տեքստում «լրացնում» բառը փոխարինել «ձևակերպում» բառով,

i

իբ. 51-րդ կետում և նույն կետի 1-ին ենթակետում «լրացման» բառը փոխարինել «ձևակերպման» բառով,

իգ. N 1 ձևում և ամբողջ տեքստում «Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3» բառերը փոխարինել «0010, քաղ. Երևան, Մ. Մկրտչյան 5/1» բառերով,

իդ. NN 3, 4 և 5 ձևերում «վերահսկողություն» բառը փոխարինել «հսկողություն» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. հունվարի 19

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 19 հունվարի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.01.2023
N 75-Ն
Որոշում