124.0354.080402
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«08» 04 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12402062
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
14 մարտի 2002 թվականի N 02/354
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1999 Թ. ՄԱՐՏԻ 4-Ի N 01/13 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1999թ. մարտի 4-ի «Ոչ ռեզիդենտների շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 01/13 հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները (կցվում է):
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1998թ. ապրիլի 21-ի «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 66 հոդվածով նախատեսված ամփոփ հաշվարկի ձևի վերաբերյալ» հրահանգչական նամակը հաստատելու մասին» թիվ 01/27 հրամանը:
Հաստատված է Համաձայնեցված է
ՀՀ պետական եկամուտների նախարար` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար`
______________ Ե. Զախարյան ______________ Վ. Խաչատրյան
14 մարտի 2002 թ. «--»--------- 2002 թ.
թիվ 02/354 հրամանով
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1999Թ. ՄԱՐՏԻ 4-Ի N 01/13 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Հրամանով հաստատված հրահանգում`
i
1. Հրահանգի 2.2.5-ի «բ» ենթակետից հանել «լիազորած մարմնի (Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն)» բառերը:
2. Հրահանգի 2.3.5-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» ենթակետով.
i
«ե) դրամական միջոցների փոխանակման դեպքում գույքի արժեքի հավելաճը հաշվարկվում է վճարման ենթակա դրամական միջոցների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքի դրական տարբերությունը` արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով:»:
3. Հրահանգի 4.1.11 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4.1.11. Մարքետինգի (ապրանքային և ծառայությունների շուկայի ուսումնասիրություն, ապրանքային և ծառայությունների շուկայում առաջխաղացում) հետ կապված ծախսերը.
ա) Հայաստանի Հանրապետության տարածքում` ամբողջությամբ.
բ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափի սահմաններում:»:
4. Հրահանգի 4.1.29 ենթակետը հանել:
5. Հրահանգի 4.4.2 ենթակետում «գովազդի» բառից հետո լրացնել «մարքեթինգի,» բառը:
6. Հրահանգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.4.12 ենթակետով.
i
«4.4.12. Այն եկամուտների (մասնավորապես, շահաբաժինների) ստացման հետ կապված ծախսերը, որոնք միաժամանակ նվազեցվում են համախառն եկամտից:»:
7. Հրահանգի 4.7.2 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«4.7.2. Անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով` պահուստաֆոնդին կատարվող մասհանումների, իսկ այդ պարտքերի դուրսգրման դեպքում` այդ նպատակով ստեղծված պահուստաֆոնդին կատարված մասհանումները գերազանցող գումարի չափով:»:
i
8. Հրահանգի 4.7.3 ենթակետից հանել «լիազոր մարմնի (Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն)» բառերը:
i
9. Հրահանգի 4.8.4 ենթակետից հանել «այլ կազմակերպություններում ներդրումների հետ կապված ծախսեր» բառերը:
i
10. Հրահանգի 7.2.6 ենթակետը «օրը» բառից հետո լրացնել «(բայց ոչ ուշ շահաբաժինների բաշխման օրենսդրությամբ սահմանված ժամկետները, եթե օրենսդրությամբ սահմանված են շահաբաժինների բաշխման ժամկետներ և չափեր)» բառերով:
11. Հրահանգի 9.1 կետը հանել:
i
12. Հրահանգի 9.2 կետը «ե» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն կետով նախատեսված զրո տոկոս դրույքաչափով շահաբաժինների հարկումը եկամտի վճարման աղբյուրի մոտ կիրառվում է միայն 2001 թվականի հունվարի 1-ից հետո ֆինանսական տարիների արդյունքներով առաջացած շահաբաժինների նկատմամբ:»:
i
13. Հրահանգի 9.6. կետում «բանկային 3 օրվա ընթացքում վճարել բյուջե` ոչ ռեզիդենտին եկամուտների փաստացի վճարման օրվա հաջորդող օրվանից» բառերը փոխարինել «վճարել բյուջե` ոչ ռեզիդենտին եկամուտների վճարման ամսվան հաջորդող ամսվա 5-ից ոչ ուշ» բառերով:
i
14. Հրահանգի 9.7 կետում «(հաշվարկի ձևը հաստատվել է ՀՀ հարկային տեսչության պետի 1998թ. ապրիլի 21-ի թիվ 01/27 հրամանով և ՀՀ արդարադատության նախարարության կողմից` գրանցման թիվ 439800115)» բառերը փոխարինել «(հրահանգին կից ներկայացվող բովանդակությամբ հավելված 1-ով)»:
15. Հրահանգի 9.9 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«9.9. Եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկի պահման (գանձման) հնարավորության բացակայության (այսինքն` հարկային գործակալի բացակայության) դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե շահութահարկի վճարման պարտավորությունը կրում է հայաստանյան աղբյուրներից եկամուտներ ստացող ոչ ռեզիդենտը` սույն հրահանգի 11.2-11.6 կետերով սահմանված կարգով և ժամկետներում:»:
16. Հրահանգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.10 կետով.
i
«9.10. Հարկային գործակալը նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված ամփոփ հաշվարկներում սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կարող է հարկային տեսչության մարմիններ ներկայացնել ճշտված հաշվարկներ, որի հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանների համար հարկային պարտավորությունների վերահաշվարկ:»:
17. Հրահանգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.3 կետով.
i
«12.3. Ոչ ռեզիդենտների նկատմամբ կիրառվում են «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 69 հոդվածով սահմանված` հարկային մարմին ներկայացված շահութահարկի հաշվարկում (ոչ ռեզիդենտի տարեկան եկամուտների մասին հայտարարագրում) օրենքով սահմանված կարգով հաշվարկված վնասն ավելի ցույց տալու դեպքում` ավելի ցույց տված վնասի նկատմամբ 20 տոկոսի չափով տուգանքի կիրառման դրույթը:»:
Հավելված 1
Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) Փաստաթղթի հերթական համարը
կողմից ոչ ռեզիդենտին վճարված N _____________
եկամուտների, պահված շահութահարկի (լրացվում է հարկային մարմնի
կողմից)
Ամփոփ հաշվարկ (200__թ.___եռամսյակ)
._____________________________________________________________________.
|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) [1] | | | | | | | | |
|___________________________________________|_________________________|
|Կազմակերպության անվանումը [2] | |
|___________________________________________|_________________________|
|Անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը [3] | |
|___________________________________________|_________________________|
|Հասցեն [4] | |
|___________________________________________|_________________________|
|Հեռախոս [5] | |
|___________________________________________|_________________________|
|Հաշվարկի ներկայացման ամսաթիվը [6] | |
._____________________________________________________________________.
- [1] տողում նշվում է ՀՀ հարկային մարմինների կողմից տրամադրված ՀՎՀՀ-ն
- [2] տողում նշվում է կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական տեսակը
- [3] տողում նշվում է անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը
- [4] տողում նշվում է կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) իրավաբանական (բնակության) հասցեն
- [5] տողում նշվում է կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) աշխատանքային (տան) հեռախոսահամարը
- [6] տողում նշվում է հարկային մարմին հաշվարկի ներկայացման ամսաթիվը
._____________________________________________________________________.
|Ոչ ռեզիդենտներին վճարված |Վճարված |Պահված հարկի|
|եկամուտների տեսակը |եկամուտների |գումարը` ըստ|
| |գումարը` ըստ|ամիսների [8]|
| |ամիսների [7]| |
|___________________________________________|____________|____________|
|Ապահովագրական հատուցումներ [9] | | | | | | |
|___________________________________________|___|___|____|___|___|____|
|Վերաապահովագրական վճարներ [10]| | | | | | |
|___________________________________________|___|___|____|___|___|____|
|Փոխադրման (ֆրախտի) դիմաց եկամուտներ [11]| | | | | | |
|___________________________________________|___|___|____|___|___|____|
|Շահաբաժիններ [12]| | | | | | |
|___________________________________________|___|___|____|___|___|____|
|Տոկոսներ [13]| | | | | | |
|___________________________________________|___|___|____|___|___|____|
|Ռոյալթիներ [14]| | | | | | |
|___________________________________________|___|___|____|___|___|____|
|Գույքի վարձակալության դիմաց եկամուտներ [15]| | | | | | |
|___________________________________________|___|___|____|___|___|____|
|Գույքի արժեքի հավելաճ [16]| | | | | | |
|___________________________________________|___|___|____|___|___|____|
|Արտաքին տնտեսական գործից եկամուտներ [17]| | | | x | x | x |
|___________________________________________|___|___|____|___|___|____|
|Այլ եկամուտներ [18]| | | | | | |
|___________________________________________|___|___|____|___|___|____|
|Ընդամենը [19]| | | | | | |
._____________________________________________________________________.
- [7] սյունակում նշվում է փաստացի վճարված եկամուտների հաշվարկային մեծությունը
- [8] սյունակում նշվում է [7] սյունակում նշված եկամուտներից պահված (գանձված) շահութահարկի գումարը
- [17] տողում նշվում են արտաքին տնտեսական գործունեությունից ոչ ռեզիդենտներին վճարված եկամուտները
- [18] տողում նշվում են ոչ ռեզիդենտին վճարված` [9]-[17] տողերում չնշված այլ եկամուտներ
- [19] տողում նշվում է [9]-[18] տողերի հանրագումարը
._____________________________________________________________________.
|Մնացորդը ամսվա սկզբին [20]| | | |
|___________________________________________|_______|________|________|
|Պահված հարկի գումարը [21]| | | |
|___________________________________________|_______|________|________|
|Բյուջե վճարված հարկի գումարը [22]| | | |
|___________________________________________|_______|________|________|
|Մնացորդը ամսվա վերջում [23]| | | |
._____________________________________________________________________.
- [20] տողում նշվում է հաշվետու եռամսյակի յուրաքանչյուր ամսվա 1-ի դրությամբ փաստացի վճարված եկամուտներից պահված, սակայն բյուջե չփոխանցված շահութահարկի գումարը, կամ բյուջե ավել վճարված շահութահարկի գումարը
- [21] տողում նշվում է եռամսյակի ընթացքում փաստացի վճարված եկամուտներից հաշվարկված շահութահարկի գումարը` ըստ ամիսների ([19] տողի [8] սյունակ)
- [22] տողում նշվում է եռամսյակի ընթացքում բյուջե վճարված շահութահարկի գումարը` ըստ ամիսների
- [23] տողում նշվում է հաշվետու եռամսյակի յուրաքանչյուր ամսվան հաջորդող առաջին ամսվա 1-ի դրությամբ փաստացի վճարված եկամուտներից պահված, սակայն բյուջե չփոխանցված շահութահարկի գումարը, կամ բյուջե ավել վճարված շահութահարկի գումարը (տող[20]+տող[21]-տող[22])
- եթե [20] կամ [23] տողերում թվերը բացասական են (այսինքն` բյուջե փոխանցված շահութահարկի գումարը գերազանցում են փաստացի վճարված եկամուտներից պահված շահութահարկի գումարին), ապա դրանք ցույց են տրվում փակագծերի մեջ
Կ.Տ.
Տնօրեն (անհատ ձեռնարկատեր) ______________ ____________
(ստորագրություն) (անուն, ազգանուն)
Գլխ. հաշվապահ _____________ ____________
(ստորագրություն) (անուն, ազգանուն)
Ամփոփ հաշվարկը լրացվում է 2 օրինակից, որը ներկայացվում է հարկային մարմին: Հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո մեկ օրինակը հանձնվում է կազմակերպությանը (անհատ ձեռնարկատիրոջը):