(ուժը կորցրել է 18.09.14 թիվ 989-Ն որոշում)
i
040.0298.010402
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«1» ապրիլի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 ապրիլի 2002 թվականի N 298
ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ (ՏՈՆԱՎԱՃԱՌ, ՇՈՒԿԱ ԵՎ ԱՅԼՆ) ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել առևտրի իրականացման վայրի (տոնավաճառ, շուկա և այլն) կազմակերպչի կողմից առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնողների վերաբերյալ հարկային մարմիններ տեղեկություններ ներկայացնելու կարգը:
i
2. Սույն որոշման դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 11-ի «Մեղրու սահմանամերձ առևտրի շուկայի գործունեությունը կանոնակարգելու մասին» N 379 և 2001 թվականի հոկտեմբերի 22-ի «Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի սահմանամերձ առևտրի շուկայի գործունեությունը կանոնակարգելու մասին» N 1018 որոշումների հիման վրա կազմակերպված` ՄԵղրու և Բագրատաշենի սահմանամերձ առևտրի շուկաների կազմակերպիչների վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 1-ից:
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
ապրիլի 1-ի N 298 որոշմամբ
ԿԱՐԳ
ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ (ՏՈՆԱՎԱՃԱՌ, ՇՈՒԿԱ ԵՎ ԱՅԼՆ) ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում են առևտրի իրականացման վայրի (տոնավաճառ, շուկա և այլն) կազմակերպչի (այսուհետև` կազմակերպիչ) կողմից առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնողների վերաբերյալ հարկային մարմիններ ներկայացվող տեղեկություններն ու դրանք ներկայացնելու կարգը:
2. Կազմակերպիչը յուրաքանչյուր ամսվա համար իր հաշվառման վայրի հարկային մարմին է ներկայացնում տեղեկություններ առևտրի իրականացման վայրում (տոնավաճառ, շուկա և այլն) առևտրական գործունեություն իրականացրած իրավաբանական և ֆիզիկական անձանց մասին:
i
3. Կազմակերպչի կողմից առևտրի իրականացման վայրում (տոնավաճառ, շուկա և այլն) առևտրական գործունեություն իրականացրած անձանց մասին ներկայացվում են հետևյալ տեղեկությունները`
ա) իրավաբանական անձի անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), գտնվելու վայրը, կազմակերպչի կողմից տրամադրված տարածքի մակերեսը (մ2), ամսվա ընթացքում կազմակերպչի կողմից գանձվող վճարի չափը.
բ) անհատ ձեռնարկատիրոջ (ֆիզիկական անձի) անունը, ազգանունը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), հասցեն, սոցիալական ապահովության քարտի համարը, կազմակերպչի կողմից տրամադրված տարածքի մակերեսը (մ2), ամսվա ընթացքում կազմակերպչի կողմից գանձվող վճարի չափը:
Առևտրի իրականացման վայրերում (տոնավաճառ, շուկա և այլն) գյուղատնտեսական արտադրանքի, ինչպես նաև սեփականության իրավունքով իրենց պատկանող` գործածության մեջ եղած անձնական օգտագործման իրերի վաճառքի իրականացնող անձանց վերաբերյալ կազմակերպչի կողմից սույն կարգով սահմանված տեղեկություններ չեն ներկայացվում:
(3-րդ կետը փոփ. 02.12.04 թիվ 1852-Ն որոշում)
4. Կազմակերպիչները յուրաքանչյուր ամսվա համար ներկայացնում են տեղեկություններ (ձևը կցվում է):
5. Կազմակերպչի կողմից տեղեկությունները ներկայացվում են «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում:
6. Հարկային մարմին ներկայացվող տեղեկություններում առևտրի իրականացման վայրում յուրաքանչյուր առևտրական գործունեություն իրականացնողի վերաբերյալ տեղեկություն չներառելու կամ կեղծ տեղեկություն ներկայացնելու դեպքում կազմակերպիչը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Ձև
i
---
-------------------------------- տարածքային
հարկային տեսչություն
.______________________________________________.
|Փաստաթղթի հերթական համարը ___________________ |
|Լրացման ամսաթիվը ___ _______________ 200 թ. |
.______________________________________________.
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ
._________________________________________________________________________.
|1. Առևտրի իրականացման վայրի կազմակերպչի | ._______________________. |
|հարկ վճարողի հաշվառման համարը | ._______________________. |
|_________________________________________|_______________________________|
|2. Տեղեկությունների ներկայացման | ._______. .___. |
|ժամանակահատվածը |տարեթիվը ._______. ամիսը .___. |
|_________________________________________|_______________________________|
|3. Իրավաբանական անձի անվանումը | |
|_________________________________________|_______________________________|
|4. Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը | |
|_________________________________________|_______________________________|
|5. Անհատ ձեռնարկատիրոջ սոցիալական | |
|ապահովության քարտի համարը | |
|_________________________________________|_______________________________|
|6. Գտնվելու վայրը | |
|_________________________________________|_______________________________|
|7. Գործունեության իրականացման հասցեն | |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
|NN |Առևտրի |Կազմակերպա-|ՀՎՀՀ|Գտնվելու|Կազմակերպչի|Հատկացված|Նշումներ|
|ը/կ|իրականացման |իրավական | |վայրը |կողմից |տարածքի | |
| |վայրում |ձևը | | |հատկացված |համար | |
| |առևտրական | | | |տարածքի |կազմա- | |
| |գործունեու- | | | |մակերեսը |կերպչի | |
| |թյուն | | | |(քառ. մ) |կողմից | |
| |իրականացրած | | | | |գանձվող | |
| |իրավաբանական| | | | |վճարի | |
| |անձի | | | | |չափը | |
| |անվանումը | | | | | | |
|___|____________|___________|____|________|___________|_________|________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|___|____________|___________|____|________|___________|_________|________|
|___|____________|___________|____|________|___________|_________|________|
|___|____________|___________|____|________|___________|_________|________|
|___|____________|___________|____|________|___________|_________|________|
|___|____________|___________|____|________|___________|_________|________|
|___|____________|___________|____|________|___________|_________|________|
._________________________________________________________________________.
.________________________________________________________________________.
|NN |Առևտրի |Նշել |ՀՎՀՀ |Գտնվե-|Անհատ |Կազմա- |Հատկաց-|Նշում-|
|ը/կ|իրականացման|անհատ |(անձ- |լու |ձեռնարկա- |կերպչի |ված |ներ |
| |վայրում |ձեռնար-|նագրի |վայրը |տիրոջ |կողմից |տարածքի| |
| |առևտրական |կատեր |սերիան|(հաս- |(ֆիզիկական|հատկաց- |համար | |
| |գործունեու-|կամ |և հա-|ցեն) |անձի) |ված |կազմա- | |
| |թյուն |քաղա- |մարը) | |սոցիալական|տարածքի |կերպչի | |
| |իրականացրած|քացի | | |ապահովու- |մակերեսը|կողմից | |
| |անհատ |լինելը | | |թյան քարտի|(քառ. մ)|գանձվող| |
| |ձեռնարկա- | | | |համարը | |վճարի | |
| |տիրոջ | | | | | |չափը | |
| |(ֆիզիկական | | | | | | | |
| |անձի) | | | | | | | |
| |անունը, | | | | | | | |
| |ազգանունը | | | | | | | |
|___|___________|_______|______|______|__________|________|_______|______|
|___|___________|_______|______|______|__________|________|_______|______|
|___|___________|_______|______|______|__________|________|_______|______|
|___|___________|_______|______|______|__________|________|_______|______|
|___|___________|_______|______|______|__________|________|_______|______|
|___|___________|_______|______|______|__________|________|_______|______|
|___|___________|_______|______|______|__________|________|_______|______|
.________________________________________________________________________.
Պատասխանատու անձը ________________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
Կ.Տ.
(ձևը փոփ. 02.12.04 թիվ 1852-Ն որոշում)