040.1654.281002
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«28» հոկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 հոկտեմբերի 2002 թվականի N 1654-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՑ ՄԵԿ ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության պետական լիազոր մարմնից մեկ այլ պետական լիազոր մարմին պայմանագրային զինծառայողներին տեղափոխելու կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 07.04.2022 թիվ 442-Ն որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
(վերնագիրն ու նախաբանը փոփ. 07.04.2022 թիվ 442-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
հոկտեմբերի 17-ի N 1654-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՑ ՄԵԿ ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ
(վերնագիրը փոփ. 07.04.2022 թիվ 442-Ն որոշում)
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական լիազոր մարմնից մեկ այլ պետական լիազոր մարմին (այսուհետ` լիազոր մարմին) պայմանագրային զինծառայողներին (այսուհետ` զինծառայող)` հետագա ծառայությունը շարունակելու համար, տեղափոխելու կարգը:
(1-ին կետը փոփ. 07.04.2022 թիվ 442-Ն որոշում)
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 07.04.2022 թիվ 442-Ն որոշում)
3. Զինծառայողի տեղափոխությունն իրականացվում է լիազոր մարմինների միջև համաձայնեցված` զինծառայողի խնդրանքով կամ համաձայնությամբ:
4. Զինծառայողին, իր խնդրանքով, տեղափոխելու համար անհրաժեշտ է տվյալ լիազոր մարմնի` վերադասության կարգով բոլոր ուղղակի պետերի թույլտվությունը` մեկ այլ լիազոր մարմնին դիմելու համար:
Անհրաժեշտ թույլտվությունների առկայության դեպքում զինծառայողը համապատասխան լիազոր մարմնի ղեկավարին ներկայացնում է դիմում` հետագա ծառայությունն այդ մարմնի համակարգում շարունակելու խնդրանքով:
Զինծառայողի խնդրանքը բավարարելու դեպքում նշված լիազոր մարմնի ղեկավարը միջնորդում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարի (համապատասխան տեղակալի) առջև` զինծառայողին տեղափոխելու մասին որոշում ընդունելու համար:
5. Լիազոր մարմնից մեկ այլ լիազոր մարմին զինծառայողը տեղափոխվում է նաև ծառայողական անհրաժեշտությունից ելնելով:
Ելնելով ծառայողական անհրաժեշտությունից` զինծառայողի տեղափոխությունը կատարվում է այն լիազոր մարմնի ղեկավարի հիմնավորված միջնորդության հիման վրա, որտեղ ծագել է նման անհրաժեշտությունը: Նշված հիմքով զինծառայողին տեղափոխելու դեպքում անհրաժեշտ է վերջինիս գրավոր համաձայնությունը:
6. Լիազոր մարմնից մեկ այլ լիազոր մարմին զինծառայողին տեղափոխելիս` հրաման է տրվում նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու, տվյալ լիազոր մարմնի անձնակազմի ցուցակներից հանելու և հետագա ծառայությունը շարունակելու համար համապատասխան լիազոր մարմին տեղափոխելու մասին:
7. Տեղափոխված զինծառայողը համապատասխան լիազոր մարմնի անձնակազմի ցուցակներում գրանցվում է տեղափոխման հրամանը տալու օրվանից և սահմանված կարգով նշանակվում է պաշտոնի: