Սեղմել Esc փակելու համար:
{13.02.2022 - 04.04.2025} ՄԱՍՆԱԿՑԻՆ Ի...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{13.02.2022 - 04.04.2025} ՄԱՍՆԱԿՑԻՆ ԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐՆ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   13.02.2022  -ից մինչեւ   04.04.2025  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

040.1070.190915

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 սեպտեմբերի 2015 թվականի N 1070-Ն

 

i

ՄԱՍՆԱԿՑԻՆ ԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

(ՎԻՃԱԿՆԵՐԻ) ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հաստատել մասնակցին իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք տվող հիվանդությունների (վիճակների) ցանկը` համաձայն հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում հաստատել սույն որոշմամբ հաստատված ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու դեպքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից եզրակացության տրամադրման կարգը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ կառավարության

2015 թվականի սեպտեմբերի 17-ի

N 1070-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՄԱՍՆԱԿՑԻՆ` ԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՎԻՃԱԿՆԵՐԻ)

 

1. ԱՐՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

i

1. Զարկերակային գերճնշում III (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի I10-I13, I15 ծածկագրեր)` բարդացած գլխուղեղի ինսուլտով կամ սրտամկանի ինֆարկտով` բարդացած քրոնիկ սրտային անբավարարությամբ կլինիկամորֆոլոգիական դասակարգչով Ստրաժեսկո-Վասիլենկո IIB փուլ և խիստ արտահայտված կլինիկամորֆոլոգիական դասակարգչով` Ստաժեսկո-Վասիլենկո III փուլ, ակնահատակի ախտահարումով` հիպերտոնիկ ռետինոպաթիա չորրորդ աստիճան ըստ Կեյտ-Վագեներ-Բարկերի դասակարգման (KWB), երիկամների ախտահարումով` ԵԽՀ 5-րդ փուլ, ֆունկցիաների խիստ արտահայտված խանգարումով, դեկոմպենսացված փուլում:

(1-ին կետը փոփ. 03.04.2025 թիվ 364-Ն որոշում)

2. Սրտային անբավարարություն (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի I50 ծածկագիր)` IV ֆունկցիոնալ դասի (ՖԴ) ըստ Նյու-Յորքյան դասակարգման (New York Heart Association` NYHA)` բարդացած դեկոմպենսացիաներով:

(2-րդ կետը փոփ. 03.04.2025 թիվ 364-Ն որոշում)

3. Սրտի իշեմիկ հիվանդություն (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի I22 ծածկագիր)` բարդացած սրտամկանի կրկնակի ինֆարկտներով, կյանքին վտանգ սպառնացող սրտի ռիթմի և հաղորդականության խանգարումներով, որոնք պահանջում են ինվազիվ միջամտություն, այդ թվում` սրտի ռիթմը վարող (ՍՌՎ) սարքի կամ կարդիովերտեր-դեֆիբրիլյատորի տեղադրում:

(3-րդ կետը փոփ. 03.04.2025 թիվ 364-Ն որոշում)

4. Հաջող վերականգնումով սրտի կանգ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի I46 ծածկագիր) կամ փորոքային տախիկարդիայի կրկնվող դեպքեր (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի I47.2 ծածկագիր), որոնք պահանջում են ինվազիվ միջամտություն, այդ թվում` կարդիովերտեր-դեֆիբրիլյատոր սարքի տեղադրում կամ կորոնար զարկերակի ռեվասկուլյարիզացիա:

(4-րդ կետը փոփ. 03.04.2025 թիվ 364-Ն որոշում)

 

2. ԱՐՅԱՆ ԵՎ ԱՐՅՈՒՆԱՍՏԵՂԾ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

i

5. Ոչ ուռուցքային ծագման արյունաբանական հիվանդություններ` հեմոլիտիկ սակավարյունություններ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի D55-D59 ծածկագրեր), ապլաստիկ սակավարյունություններ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի D60-D61, D64 ծածկագրեր), մակարդման համակարգի հիվանդություններ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի D66-D69 ծածկագրեր)` արյունաստեղծ ֆունկցիայի խիստ խանգարումով:

(5-րդ կետը փոփ. 03.04.2025 թիվ 364-Ն որոշում)

i

6. Իրական պոլիցիտեմիա (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի D45 ծածկագիր), միելոդիսպլաստիկ համախտանիշներ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի D46 ծածկագիր), արյունաստեղծ, ավշային և դրանց նմանատիպ հյուսվածքների անորոշ կամ անհայտ բնույթի նորագոյացություններ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի D47 ծածկագիր), էսենցիալ (ինքնուրույն) թրոմբոցիտոզ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի D75.2 ծածկագիր), հեմոֆագոցիտային լիմֆոհիստիոցիտոզ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի D76.1 ծածկագիր):

(6-րդ կետը փոփ. 03.04.2025 թիվ 364-Ն որոշում)

7. Առանձին խանգարումներ` իմունային մեխանիզմների ներգրավմամբ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի D80-D89 ծածկագրեր):

(7-րդ կետը փոփ. 03.04.2025 թիվ 364-Ն որոշում)

8. (8-րդ կետն ուժը կորցրել է 03.04.2025 թիվ 364-Ն որոշում)

 

i

3. ՇՆՉԱՌԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

9. Թոքերի այլ քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի J44 ծածկագիր), բարդացած IIIo արտաքին շնչառական ֆունկցիայի օբստրուկտիվ խանգարումով:

10. Բրոնխոէկտազներ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի J47 ծածկագիր), բարդացած IIIo արտաքին շնչառական ֆունկցիայի օբստրուկտիվ խանգարումով:

11. Թոքերի հիվանդություններ` առաջացած արտաքին գործոններից (J60-J66), IIIo շնչառական ֆունկցիայի ռեստրիկտիվ խանգարումներով:

i

12. Այլ միջանկյալ (ինտերստիցիալ) թոքային հիվանդություններ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի J84 ծածկագիր), շնչառական ֆունկցիայի ռեստրիկտիվ խանգարումներով:

(12-րդ կետը փոփ. 03.04.2025 թիվ 364-Ն որոշում)

13. Թոքերի սարկոիդոզ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի D86.0 ծածկագիր), թոքերի և ավշային հանգույցների սարկոիդոզ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի D86.2 ծածկագիր)` IIIo շնչառական ֆունկցիայի ռեստրիկտիվ խանգարումներով:

(13-րդ կետը փոփ. 03.04.2025 թիվ 364-Ն որոշում)

 

4. ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

i

14. Կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգի քրոնիկ պրոգրեսիվող կամ կայուն նյարդաբանական դեֆիցիտով հիվանդություններ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի G00-G99, ծածկագրեր)` շարժողական ֆունկցիայի խիստ արտահայտված և կայուն խանգարումներով` հեմիպլեգիայով կամ պարապլեգիայով կամ տրիպլեգիայով կամ տետրապլեգիայով կամ հեմիպարեզով կամ պարապարեզով կամ տրիպարեզով կամ տետրապարեզով կամ ատաքսիայով կամ մկանային ռիգիդությամբ կամ անոթային թուլամտությամբ:

(14-րդ կետը փոփ. 03.04.2025 թիվ 364-Ն որոշում)

14.1. Վիրահատական բուժում պահանջող ներգանգային անևրիզմաներ:

i

(14.1-ին կետը լրաց. 03.04.2025 թիվ 364-Ն որոշում)

 

5. ՆԵՐԶԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

15. Շաքարային դիաբետ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի E10-E14 ծածկագրեր) երիկամների ախտահարումով` դիաբետիկ նեֆրոպաթիայով (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի N08.3* ծածկագիր)` երիկամների քրոնիկ հիվանդություն C 5 փուլ (կամ տերմինալ երիկամային անբավարարությամբ):

16. Շաքարային դիաբետ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի E10-E14 ծածկագրեր)` ծայրամասային անոթախտ (դիաբետիկ անգիոպաթիա) (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի I79.2* ծածկագիր)` զույգ ստորին վերջույթների քրոնիկ զարկերակային անբավարարությամբ IVo, զույգ ստորին վերջույթների ամպուտացիայի բարձր հավանականությամբ և/կամ արյան հոսքի վերականգնման ու պրոթեզավորման անցկացման անհնարինությամբ:

17. Իցենկո-Կուշինգի հիվանդություն/համախտանիշ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի E24 ծածկագիր)` բուժման նկատմամբ կայուն զարկերակային գերճնշմամբ, մարմնի հավելյալ քաշով (III-IVo աստիճանի ճարպակալում), բազմաթիվ բարդությունների առկայությամբ (ստերոիդային շաքարային դիաբետ, օստեոպորոզ, կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ախտահարում, նեյրոակնաբուժական խանգարումներ, ստերոիդային կարդիոմիոպաթիա, սեռական ֆունկցիայի խանգարում, մկանների արտահայտված ատրոֆիա, ողերի կոմպրեսիոն կոտրվածքներ` առավել հաճախ կրծքային և գոտկային շրջաններում, կարդիոմիոպաթիա, IIIo և IVo աստիճանի սրտային անբավարարություն` ըստ Նյու-Յորքյան դասակարգման (NYHA), բուժման անարդյունավետությամբ կամ անհնարինությամբ:

 

6. ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

i

18. Չարորակ նորագոյացություններ` II, III և IV փուլ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի C00-C97 ծածկագրեր):

(18-րդ կետը փոփ. 03.04.2025 թիվ 364-Ն որոշում)

i

19. Մնացորդային չարորակ նորագոյացություններ` պրոգրեսիա, հիվանդության կրկնություն (ռեցիդիվ):

(19-րդ կետը փոփ. 03.04.2025 թիվ 364-Ն որոշում)

 

7. ՄԱՐՍՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

i

20. Լյարդի քրոնիկ հիվանդություններ, այդ թվում` տարբեր էթիոլոգիայի (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի K70.3, K70.4, K73, K74.3-K74.6, K75.3-K75.9, K76, K77, E83.1 ծածկագրեր)` ըստ Չայլդ-Պյուի Բ կամ Ց դասի, կամ եթե հաշվարկված վերջնական փուլում լյարդի հիվանդության (MELD) միավորը բարձր է 20-ից:

(20-րդ կետը փոփ. 03.04.2025 թիվ 364-Ն որոշում)

21. (21-րդ կետն ուժը կորցրել է 03.04.2025 թիվ 364-Ն որոշում)

i

22. Աղիների և այլ մարսողական օրգանների հիվանդություններ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի K50-K52, K55.1-K55.9, K86.0, K86.1, K86.8, K86.9, K90, K91.2, E41 ծածկագրեր)` ներծծողական ֆունկցիայի խանգարման արտահայտված համախտանիշով:

(22-րդ կետը փոփ. 03.04.2025 թիվ 364-Ն որոշում)

 

8. ՎԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՄ ԻՆՖԵԿՑԻՈՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

i

(վերնագիրը փոփ. 03.04.2025 թիվ 364-Ն որոշում)

 

23. Քրոնիկ վիրուսային հեպատիտ Ց, բարդացած լյարդի ցիռոզով, Բ և Ց դաս` ըստ Չայլդ-Պյուի (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի B18.2, K 74.6* ծածկագրեր):

24. Քրոնիկ վիրուսային հեպատիտ Բ, բարդացած լյարդի ցիռոզով, Բ և Ց դաս` ըստ Չայլդ-Պյուի (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի B18.1, K74.6* ծածկագրեր):

25. Քրոնիկ վիրուսային հեպատիտ Դ, բարդացած լյարդի ցիռոզով (քրոնիկ վիրուսային հեպատիտ Բ` դելտա ագենտով), Բ և Ց դաս` ըստ Չայլդ-Պյուի (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի B18.0, K74.6* ծածկագրեր):

i

26. ՄԻԱՎ (Մարդու իմունային անբավարարության վիրուս) վարակի IV կլինիկական փուլ և/կամ խիստ արտահայտված իմունային անբավարարության դեպքում (T օգնական լիմֆոցիտների (CD4+լիմֆոցիտներ) քանակը <200 բջ/մմ3="" կամ=""><15%) և="" երբ="" պացիենտի="" մոտ="" առկա="" են="" երկրորդային="" ձիահ="" (ձեռքբերովի="" իմունային="" անբավարարության="" համախտանիշ)="" ինդիկատոր="" օպորտունիստական="" հիվանդություններ="" (հիվանդությունների="" և="" առողջության="" հետ="" կապված="" խնդիրների="" վիճակագրական="" դասակարգչի="" b20.0-b22.7,="" b23.2="" ծածկագրեր),="" եթե="" հակառետրովիրուսային="" բուժումն="" արդյունավետ="">

(26-րդ կետը փոփ. 03.04.2025 թիվ 364-Ն որոշում)

i

27. Տուբերկուլյոզի քրոնիկ ընթացող պրոգրեսիվող ձևերը (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի A15-A19 ծածկագրեր)` բազմաօրգանային ախտահարումով, արտահայտված օրգանիզմի ֆունկցիաների խանգարումով, ինչպես նաև սիլիկոտուբերկուլյոզը (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի J65 ծածկագիր):

(27-րդ կետը փոփ. 03.04.2025 թիվ 364-Ն որոշում)

 

9. ՄԻԶԱՍԵՌԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

28. Երիկամների քրոնիկ հիվանդություն փուլ 5 (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի N18.5 ծածկագիր):

 

10. ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

i

29. Աչքի, գլխուղեղի և կենտրոնական նյարդային համակարգի այլ հատվածների չարորակ նորագոյացություններ, աչքի և նրա հավելյալ ապարատի բարորակ նորագոյացություններ, գլխուղեղի և կենտրոնական նյարդային համակարգի այլ բաժինների բարորակ նորագոյացություններ, աչքի քրոնիկ հիվանդություններ, բնածին գլաուկոմա, գլխի վնասվածքներ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի C69-C72, D31, D33, H00-H59, Q15.0, S00-S09 ծածկագրեր) ուղեկցվող տեսողության սրության` զույգ աչքի տեսողության անվերադարձ բացակայությամբ:

(29-րդ կետը փոփ. 03.04.2025 թիվ 364-Ն որոշում)

30. Ցանցենու ժառանգական դիստրոֆիա` պիգմենտային ռետինիտ և Շտարտգարդտի (Stargardt) հիվանդություն (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի H35.5 ծածկագիր), ուղեկցվող տեսողության սրության իջեցումով մինչև մատների հաշվում դեմքի մոտ:

i

31. Դիաբետիկ անգիոռետինոպաթիա (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի E10-E14Դ, H36.0 * ծածկագրեր), ուղեկցվող տեսողության սրության իջեցումով, տեսողության սրության օպտիմալ կրելի շտկումով` մեկ աչքի տեսողության սրությունը 0,05 և ցածր, մյուս աչքի տեսողության սրությունը 0,4-ից ցածր կամ երկու աչքի տեսողության սրությունը 0,3-ից ցածր:

(31-րդ կետը փոփ. 03.04.2025 թիվ 364-Ն որոշում)

32. Աչքի և ակնակապճի վնասվածքներ, այդ թվում նաև ակնագնդի բացակայություն կամ կուրություն (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի S05 ծածկագիր), ուղեկցվող տեսողության սրության իջեցումով` տեսողության սրության օպտիմալ կրելի շտկումով` մեկ աչքի տեսողության սրությունը 0,05 և ցածր, մյուս աչքի տեսողության սրությունը 0,4-ից ցածր կամ երկու աչքի տեսողության սրությունը 0,3-ից ցածր:

(32-րդ կետը փոփ. 03.04.2025 թիվ 364-Ն որոշում)

 

(հավելվածը փոփ. 03.02.2022 թիվ 121-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.09.2015
N 1070-Ն
Որոշում