040.1245.121114
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 նոյեմբերի 2014 թվականի N 1245-Ն
ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՎԱՃԱՌԱՏԵՂԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՏԻՊԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3.1-ին հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև 7-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել առևտրի իրականացման վայրի վաճառատեղի տրամադրման տիպային պայմանագրի ձևը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2014 թվականի նոյեմբերի 6-ի
N 1245-Ն որոշման
Ձև
ՏԻՊԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՎԱՃԱՌԱՏԵՂԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
Քաղ. Երևան ----------------- ----- --------- 20 թ.
______________________________________________________________________
i
(կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը), գտնվելու (բնակության) վայրը, պետական գրանցման (հաշվառման) համարը, ամսաթիվը, ՀՎՀՀ-ն)
--------------------------------------------------------------------------
-------- (այսուհետ` առևտրի իրականացման վայրի կազմակերպիչ), ի դեմս -------
--------
-------------------------------------------------------------------- -ի, մի կողմից,
(անունը, հայրանունը, ազգանունը, անձնագրի տվյալները)
և -----------------------------------------------------------------------
-----------
(կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը), պետական գրանցման (հաշվառման) համարը, ամսաթիվը, ՀՎՀՀ-ն)
--------------------------------- (այսուհետ` վաճառող), ի դեմս ------------
----------
--------------------------------------------------------------------------
----------- -ի,
(անունը, հայրանունը, ազգանունը, անձնագրի տվյալները)
մյուս կողմից (առևտրի իրականացման վայրի կազմակերպչին և վաճառողին միասին հիշատակելու դեպքում` այսուհետ` կողմեր), կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
(նախաբանը փոփ. 19.05.16 թիվ 520-Ն որոշում)
1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1.1. Առևտրի իրականացման վայրի կազմակերպիչը հանձնեց վճարի դիմաց (անհատույց), իսկ վաճառողն ընդունեց օգտագործելու --------------------------
հասցեում գործող առևտրի իրականացման վայրի` ------------ քառ. մետր մակերեսով -------------- վաճառատեղը` առևտրային գործունեություն իրականացնելու համար: (վաճառատեղի համարը)
1.2. Սույն պայմանագրով վաճառողին վաճառատեղ տրամադրվում է (ոչ ավելի, քան ------------- տարի/ամիս) ժամկետով` 20 թվականի --------- ----- -ից մինչև 20 թվականի ------------ ------ -ը:
2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2.1. Առևտրի իրականացման վայրի կազմակերպիչն իրավունք ունի`
2.1.1. վաճառողից պահանջելու պահպանել առևտրի իրականացման վայրի ներքին կանոնակարգով, սանիտարական, հակահրդեհային կանոններով սահմանված պահանջները.
2.1.2. պահանջելու վերականգնել վաճառողի անտնտեսվար վերաբերմունքի հետևանքով վաճառատեղին հասցված վնասը` վերջինիս միջոցներով և հաշվին:
2.2. Առևտրի իրականացման վայրի կազմակերպիչը պարտավոր է`
2.2.1. գործունեություն իրականացնելու համար վաճառողին ապահովել հսկիչ-դրամարկղային մեքենայով (ՀԴՄ).
2.2.2. պահպանել «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով առևտրի իրականացման վայրի կազմակերպչին և առևտրի իրականացման վայրին ներկայացվող պահանջները:
2.3. Վաճառողն իրավունք ունի առևտրի իրականացման վայրի կազմակերպչից պահանջելու`
2.3.1. գործունեություն իրականացնելու նպատակով իրեն ապահովել հսկիչ-դրամարկղային մեքենայով (ՀԴՄ).
2.3.2. պահպանել «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով առևտրի իրականացման վայրի կազմակերպչին և առևտրի իրականացման վայրին ներկայացվող պահանջները:
2.4. Վաճառողը պարտավոր է`
2.4.1. վաճառատեղերն օգտագործել նպատակին.
2.4.2. վաճառատեղերը չտալ ենթավարձակալության կամ չօտարել` առանց առևտրի իրականացման վայրի կազմակերպչի համաձայնության.
2.4.3. պայմանագրով սահմանված ժամկետներում վարձը փոխանցել կամ կանխիկ մուծել առևտրի իրականացման վայրի կազմակերպչի հաշվեհամարին:
3. ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ
3.1. Տրամադրվող վաճառատեղի մեկ քառ. մետրի հաշվով գանձվող վճար է սահմանվում` ամսական ------------ դրամ, ընդամենը` ------------ դրամ:
3.2. Վարձավճարը ենթակա է վճարման` յուրաքանչյուր ամիս` մինչև տվյալ ամսվա ----------------- ը:
4. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
4.1. Սույն պայմանագրով սահմանված պահանջների չկատարման համար կողմերը կրում են պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
5. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԼՈՒԾՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
5.1. Վաճառողն իրավունք ունի միակողմանիորեն դադարեցնելու պայմանագիրը` դրա մասին նախօրոք` ------- օր առաջ, գրավոր տեղյակ պահելով առևտրի իրականացման վայրի կազմակերպչին:
5.2. Պայմանագիրը վաղաժամկետ լուծվում է, եթե խախտվում են սույն պայմանագրի 2.1.1, 2.2.1, 2.2.2, 2.4.1, 2.4.2, 2.4.3-րդ ենթակետերից և 6.1-ին կետից որևէ մեկը:
5.3. Պայմանագիրը վաղաժամկետ լուծվում է անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) ազդեցության հետևանքով:
6. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
6.1. Սույն պայմանագիրը գործողության մեջ է մտնում վաճառողի կողմից օգտագործման (շահագործման) համար նախատեսվող հսկիչ-դրամարկղային մեքենայի` հարկային մարմնում գրանցման կամ գրանցման քարտի համարը կազմակերպչին ներկայացնելու օրվանից:
6.2. Սույն պայմանագրում փոփոխություններ կամ լրացումներ կարող են կատարվել միայն կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ, որը կհանդիսանա սույն պայմանագրի անբաժանելի մասը:
6.3. Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:
6.4. Սույն պայմանագիրը կազմված է ----------- էջից, կնքվում է երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:
7. ԿՈՂՄԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ (ԲՆԱԿՈՒԹՅԱՆ) ՎԱՅՐԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Առևտրի իրականացման վայրի Վաճառող
կազմակերպիչ
______________________________ ________________________________
Գտնվելու (բնակության) վայրը Գտնվելու (բնակության) վայրը
______________________________ ________________________________
___________