040.1950.251202
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«25» դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 դեկտեմբերի 2002 թվականի N 1950-Ն
i
«ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ, ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման և ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների դիմաց առաջացած պարտավորությունների գծով վճարման արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման և ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների գծով խմելու և ոռոգման ջուր օգտագործողների պարտավորությունների հաշվարկման (ճշգրտման) ու վճարման արտոնությունների կիրարկման կարգը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել «Խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման և ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների դիմաց առաջացած պարտավորությունների գծով վճարման արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) նախատեսված գործընթացները կառավարող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը և գործունեության կանոնակարգը` համաձայն NN 2 և 3 հավելվածների:
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության համար հանձնաժողովի որոշմամբ հանձնաժողովի անդամներին տրվում է փոխհատուցում, որը համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի հետ:
4. Օրենքով նախատեսված գործընթացների լիարժեք կիրարկումն ապահովելու նպատակով ջրամատակարարման ծառայություններ մատուցող կազմակերպությունները կարող են ներգրավել մասնագիտացված կազմակերպությունների` սույն որոշման 2-րդ կետով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատված առաջադրանքի հիման վրա` օրենքի կիրարկման արդյունքում հավաքագրվելիք գումարների հաշվին:
i
5. Սահմանել, որ 2004 թվականի հուլիսի 1-ից հետո ջրաչափական սարք չտեղադրած անհատական բնակելի տների բնակիչ-բաժանորդների խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների դիմաց վարձավճարները հաշվարկվում ու գանձվում են` ելնելով ներանցման խողովակի թողունակության ջրաքանակից (հաշվի առնելով ջրի շարժման 1,5 մ/վրկ արագությունը և ջրամատակարարման փաստացի տևողությունը):
2003 թվականի հունիսի 9-ից մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահն ընկած ժամանակահատվածում ներանցման խողովակի թողունակությամբ հաշվարկված ջրաքանակի մեծությունը ջրամատակարար կազմակերպությունների կողմից ենթակա է դուրսգրման, իսկ նշված ժամանակահատվածում ծախսված ջրաքանակի մեծությունը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(5-րդ կետը փոփ. 18.12.03 թիվ 1924-Ն որոշում)
i
5.1. Սահմանել, որ մինչև 2003 թվականի ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում օրենքով սահմանված կարգով պայմանագրեր կնքած, բայց պայմանագրային պարտավորությունները չկատարած բնակիչ-բաժանորդների, ինչպես նաև խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայություններ իրականացնող կազմակերպությունների համար պայմանագրային պարտավորությունների կատարման ժամկետը երկարաձգվում է մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը:
(5.1-րդ կետը լրաց. 18.12.03 թիվ 1924-Ն որոշում)
6. Սահմանել, որ Երևանի «Ջրմուղ-կոյուղի», «Հայջրմուղկոյուղի», «Արարատյան-ոռոգում», «Էջմիածին-ոռոգում», «Արմավիր-ոռոգում», «Թալին-ոռոգում», «Արզնի-Շամիրամ-ոռոգում», «Կոտայք-ոռոգում», «Երևան-ոռոգում», «Շիրակ-ոռոգում», «Մարտունի-ոռոգում», «Սպիտակ-ոռոգում», «Նոյեմբերյան-ոռոգում», «Եղեգնաձոր-ոռոգում», «Վայք-ոռոգում» և «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից մատուցված խմելու և ոռոգման ջրերի մատակարարման, ջրահեռացման ու կեղտաջրերի մաքրման ծառայությունների դիմաց առաջացած պարտքերն օրենքով նախատեսված արտոնությունների մասով ճանաչվում են անհուսալի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դուրս են գրվում այդ ընկերությունների հաշվեկշիռներից` չվարելով արտահաշվեկշռային հետագա հաշվառում:
7. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին ներկայացնել աղքատության ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների ցուցակները` ըստ բնակավայրերի և հասցեների:
i
8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` մինչև 2004 թվականի սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն օրենքի 15-րդ հոդվածի դրույթների կատարման վերաբերյալ:
(8-րդ կետը փոփ. 18.12.03 թիվ 1924-Ն որոշում)
9. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման և ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների դիմաց օրենքով նախատեսված արտոնությունների կիրարկման ժամանակ ու սույն որոշման պահանջների կատարման գործընթացում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին և սույն որոշման 2-րդ կետով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովին ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն:
i
10. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 13-ի N 149 որոշման 4-րդ կետի «դ» ենթակետի երրորդ պարբերությունը:
11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
դեկտեմբերի 13-ի N 1950-Ն որոշման
ԿԱՐԳ
ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ, ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ԽՄԵԼՈՒ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ՋՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ (ՃՇԳՐՏՄԱՆ) ՈՒ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Երևանի «Ջրմուղ-կոյուղի», «Հայջրմուղկոյուղի», «Արարատյան-ոռոգում», «Էջմիածին-ոռոգում», «Արմավիր-ոռոգում», «Թալին-ոռոգում», «Արզնի-Շամիրամ-ոռոգում», «Կոտայք-ոռոգում», «Երևան-ոռոգում», «Շիրակ-ոռոգում», «Մարտունի-ոռոգում», «Սպիտակ-ոռոգում», «Նոյեմբերյան-ոռոգում», «Եղեգնաձոր-ոռոգում», «Վայք-ոռոգում» և «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերություններում (այսուհետ` ջրամատակարար կազմակերպություններ) խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման ու ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների դիմաց խմելու և ոռոգման ջուր օգտագործողների կողմից վճարումներ չկատարվելու հետևանքով առաջացած պարտքերի հաշվարկման (ճշգրտման) ու վճարման արտոնությունների կիրարկման պայմանները և գործընթացը:
2. Սույն կարգը տարածվում է խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայություններից օգտվող` բնակիչ-բաժանորդների, համատիրությունների, բազմաբնակարան շենքերի սպասարկումը (կառավարումը) իրականացնող այլ իրավաբանական անձանց, քաղաքային և գյուղական համայնքների, բնակարանային տնտեսության կազմակերպությունների (այդ թվում` պետական կառավարման մարմինների կողմից 50 տոկոսից ավելի բաժնետոմսերի տնօրինումն իրականացվող ընկերությունների կազմում գտնվող բնակելի շենքերի, որպես բնակելի շենքեր օգտագործվող հանրակացարանների, պանսիոնատների և հյուրանոցների, որոնց վերաբերյալ առկա է համապատասխան համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանքը` հաստատված համապատասխան մարզպետի (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի) կողմից), բնակարանային շինարարական կոոպերատիվների (այսուհետ` խմելու ջուր օգտագործող), ինչպես նաև ոռոգման ջուր օգտագործող` ջուր սպառողների կոոպերատիվների, ջրօգտագործողների ընկերությունների, քաղաքային և գյուղական համայնքների ու անհատ ոռոգման ջուր օգտագործողների (այսուհետ` ոռոգման ջուր օգտագործող) վրա:
i
3. Սույն կարգի 2-րդ կետում նշված խմելու և ոռոգման ջուր օգտագործող կազմակերպությունների լուծարված լինելու, սույն կարգն ուժի մեջ մտնելու պահին վերջին մեկ տարվա և ավելի ժամանակահատվածի ընթացքում ծախս և վճարում չունեցող, խմելու և անհատ ոռոգման ջուր օգտագործող բնակիչ-բաժանորդների իրավահաջորդ չունենալու դեպքում առկա պարտքերի դուրսգրման համար հիմք են ընդունվում ջրամատակարար կազմակերպությունների հաշվապահական հաշվառման տվյալները: Նշված հիմքերի բացակայության դեպքում առկա պարտքերի դուրսգրման համար հիմք է ընդունվում ջրամատակարար կազմակերպության հաշվապահական հաշվառման տվյալների հիման վրա ջրամատակարար կազմակերպության համապատասխան ստորաբաժանման կողմից կազմված և ջրամատակարար կազմակերպության կողմից հաստատված ակտը:
(3-րդ կետը փոփ. 18.12.03 թիվ 1924-Ն որոշում)
4. (4-րդ կետն ուժը կորցրել է 18.12.03 թիվ 1924-Ն որոշում)
i
5. Խմելու ջուր օգտագործողների հաշվարկային (ճշգրտված) պարտքերի ծավալները և ցուցակները կազմվում են` ելնելով համապատասխան տարածքի բազմաբնակարան շենքերի ու անհատական բնակելի տների խմելու ջուր օգտագործողների շուրջօրյա կամ ժամային ժամանակացույցով ջրամատակարարման փաստից, տվյալ բնակարաններում գրանցված անձանց թվից, իսկ ջրաչափական սարքի առկայության դեպքում` ջրաչափական սարքի ցուցմունքից:
6. 2000 թվականի հունվարի 1-ից մինչև «Խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման և ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների դիմաց առաջացած պարտավորությունների գծով վճարման արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ` օրենք) ուժի մեջ մտնելու (2002 թվականի դեկտեմբերի 9-ը) պահն ընկած ժամանակահատվածի համար (իսկ աղքատության ընտանեկան նպաստ ստացող բնակիչ-բաժանորդի համար` մինչև ջրաչափական սարքի տեղադրման օրը) խմելու ջրի շուրջօրյա կամ ժամային ջրամատակարարման ժամանակացույցը որոշվում է ջրամատակարար կազմակերպության կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղեկանքի հիման վրա: Խմելու ջրի շուրջօրյա կամ ժամային ջրամատակարարման ժամանակացույցի վերաբերյալ տեղեկատվությունը մեկամսյա ժամկետում ջրամատակարար կազմակերպության կողմից ենթակա է հրապարակման մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով:
7. Անհատ ոռոգման ջուր օգտագործողների հաշվարկային (ճշգրտված) պարտքերի ծավալներն ու ցուցակները կազմվում են` հիմք ընդունելով ջրամատակարար կազմակերպության և ոռոգման ջուր օգտագործողների կողմից հաստատված ջրամատակարարման ընդունման-հանձնման ակտ-օրագրերն ու փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերը:
8. Այն ոռոգման ջուր օգտագործողների համար, որոնք սպասարկվում են ջուր սպառողների կոոպերատիվների, ջրօգտագործողների ընկերությունների, քաղաքային և գյուղական համայնքների կողմից, հաշվարկային (ճշգրտված) պարտքի մեծությունը հաշվարկվում է` հիմք ընդունելով վերջիններիս և ջրամատակարար կազմակերպության կողմից հաստատված ջրամատակարարման ընդունման-հանձնման ակտ-օրագրերը և փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերը:
9. Ջրամատակարար կազմակերպության առաջարկությամբ և պատվերով, օրենքով նախատեսված գործընթացները կառավարող միջգերատեսչական հանձնաժողովի թույլտվությամբ սույն կարգով սահմանված գործընթացների իրականացմանը կարող են մասնակցել նաև համատիրությունները, բազմաբնակարան շենքերի սպասարկումը (կառավարումը) իրականացնող այլ իրավաբանական անձինք, քաղաքային ու գյուղական համայնքները, ջուր սպառողների կոոպերատիվները և ջրօգտագործողների ընկերությունները, ինչպես նաև այլ իրավաբանական անձինք:
10. Մինչև 2002 թվականի դեկտեմբերի 9-ը բնակարանների, անհատական բնակելի տների և հողամասերի առուվաճառքի ժամանակ ջրամատակարար կազմակերպությունների մատուցած ծառայությունների դիմաց խմելու և ոռոգման ջուր օգտագործողների (նախկին սեփականատերերի) կողմից վճարված գումարները ենթակա չեն վերահաշվարկման և նոր սեփականատերերի համար կանխավճար չեն համարվում:
11. Մինչև 2002 թվականի դեկտեմբերի 9-ը բնակարանների, անհատական բնակելի տների և հողամասերի առուվաճառքի ժամանակ նախկին սեփականատիրոջ կողմից 2000 թվականի հունվարի 1-ից մինչև բնակարանների, անհատական բնակելի տների ու հողամասերի առուվաճառքի օրվա դրությամբ կուտակված պարտքի համար նոր սեփականատերը պարտավորություններ չի կրում:
12. 2002 թվականի դեկտեմբերի 9-ից հետո բնակարանների, անհատական բնակելի տների և հողամասերի առուվաճառքի ժամանակ վերջնահաշվարկի արդյունքում առաջացած կանխավճարները խմելու և ոռոգման ջուր օգտագործողների ցանկության դեպքում համապատասխան մնացորդի չափով ենթակա են տեղափոխման նոր բնակության վայր:
13. Խմելու և ոռոգման ջուր օգտագործողների կողմից դիմումի ներկայացման ժամկետ է համարվում ջրամատակարար կազմակերպության համապատասխան ստորաբաժանման կողմից դիմումի (N 1 ձևը կցվում է) ստացման և մուտքագրման օրը:
14. Բնակարանի, անհատական բնակելի տան կամ հողամասի սեփականատիրոջից բացի ջրամատակարար կազմակերպության հետ սեփականատիրոջ անունից` նրա գրավոր համաձայնությամբ, պարտքերի հաշվարկման (ճշգրտման) և վճարման արտոնությունների կիրառման պայմանագիր (NN 2, 3, 4 և 5 ձևերը կցվում են) կարող է կնքել նաև ցանկացած չափահաս քաղաքացի: Նման փաստաթուղթ կարող է ծառայել ցանկացած տեղեկատվություն, որի մեջ նշված է սեփականատիրոջ անունը, ազգանունը, անձնագրի համարը և ստորագրությունը:
15. Խմելու կամ ոռոգման ջուր օգտագործողների կողմից ջրամատակարար կազմակերպությանը վճարված, սակայն նրանց անհատական քարտերում ջրամատակարար կազմակերպության կողմից չգրանցված գումարները ենթակա են հաշվարկման (ճշգրտման), եթե խմելու կամ ոռոգման ջուր օգտագործողը ներկայացնում է վճարման փաստաթղթի բնօրինակը, որի պատճենը կցվում է ջրամատակարար կազմակերպության գործերին:
16. Ջրամատակարար կազմակերպությունները պարտքերի մարման և ջրամատակարարման պայմանագրեր կարող են կնքել նաև համատիրությունների, բազմաբնակարան շենքերի սպասարկումը (կառավարումը) իրականացնող այլ իրավաբանական անձանց, խմելու ջուր օգտագործող քաղաքային և գյուղական համայնքների, բնակարանային տնտեսության կազմակերպությունների, բնակարանային շինարարական կոոպերատիվների, ջուր սպառողների կոոպերատիվների, ջրօգտագործողների ընկերությունների, ոռոգման ջուր օգտագործող քաղաքային և գյուղական համայնքների հետ` վերջիններիս կողմից ջրամատակարար կազմակերպություններին բնակիչ-բաժանորդների ու անհատ ոռոգման ջուր օգտագործողների անվանական ցուցակների և նրանց դիմումների ու պայմանագրերի տրամադրման դեպքում:
17. 2002 թվականի դեկտեմբերի 9-ից մինչև ջրամատակարար կազմակերպությունների հետ պարտքերի մարման և ջրամատակարարման պայմանագրերի կնքման օրն ընկած ժամանակահատվածը խմելու և ոռոգման ջուր օգտագործողները ջրամատակարար կազմակերպությունների կողմից մատուցված ծառայությունների դիմաց վճարումները կատարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
18. Ջրաչափական սարքի տեղադրման օր է համարվում ջրամատակարար կազմակերպության կողմից ջրաչափական սարքի ընդունման և կապարակնքման օրը:
19. Սույն կարգի դրույթները չեն տարածվում դատական ակտերի հիման վրա կատարված վարձավճարների բռնագանձումների վրա:
i
19.1. Սույն կարգի գործողությունը չի տարածվում մինչև 2003 թվականի հոկտեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածը ջրաչափական սարք տեղադրած և (կամ) պայմանագրային պարտավորությունները կատարած բնակիչ-բաժանորդների վրա:
(19.1-րդ կետը լրաց. 18.12.03 թիվ 1924-Ն որոշում)
II. ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒ ՄԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
i
20. Խմելու ջուր օգտագործողները մինչև 2000 թվականի հունվարի 1-ը խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների դիմաց պարտքի վճարման պարտականություններից ազատվում են ջրամատակարար կազմակերպության հետ մինչև 2004 թվականի ապրիլի 1-ը պարտքերի հաշվարկման և դուրսգրման (չվճարման) պայմանագիր կնքելու դեպքում:
(20-րդ կետը փոփ. 18.12.03 թիվ 1924-Ն որոշում)
21. Մինչև 2002 թվականի դեկտեմբերի 9-ը ջրաչափական սարք տեղադրած և մինչև 2004 թվականի ապրիլի 1-ը ջրամատակարար կազմակերպության հետ պարտքերի մարման ու ջրամատակարարման պայմանագիր կնքող բնակիչ-բաժանորդները, բացառությամբ աղքատության ընտանեկան նպաստ ստացող բնակիչ-բաժանորդների, ազատվում են 2000 թվականի հունվարի 1-ից մինչև ջրաչափական սարքի տեղադրման օրն ընկած ժամանակահատվածի համար խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների դիմաց պարտքի վճարման պարտականություններից` այդ ժամանակահատվածի համար շուրջօրյա ջրամատակարարման դեպքում` հաշվարկային գումարի առնվազն 50 տոկոսի, իսկ ժամային ժամանակացույցով ջրամատակարարման դեպքում` հաշվարկային գումարի առնվազն 30 տոկոսի վճարման (լրավճարման) դեպքերում:
Ջրաչափական սարքի տեղադրման օրվանից հետո մինչև պայմանագրի կնքման օրը բնակիչ-բաժանորդները մատուցված խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման դիմաց վճարում կատարում են ջրաչափական սարքի ցուցմունքին համապատասխան:
(21-րդ կետը փոփ. 18.12.03 թիվ 1924-Ն որոշում)
22. Խմելու ջուր օգտագործողները պարտքերի մարման և ջրամատակարարման պայմանագիր կնքելու նպատակով մինչև 2004 թվականի ապրիլի 1-ը դիմում են ներկայացնում ջրամատակարար կազմակերպություն կամ այդ կազմակերպության համապատասխան ստորաբաժանում: Խմելու ջուր օգտագործողները դիմումի մեջ նշում են, որ համաձայն են կիրառել հետևյալ կետերից որևէ մեկն ամբողջությամբ`
ա) ջրամատակարար կազմակերպության հետ կնքել պարտքերի մարման ու ջրամատակարարման պայմանագիր, պայմանագրի կնքման պահից մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը իրենց միջոցներով տեղադրել ջրաչափական սարք և մինչև ջրաչափական սարքի տեղադրումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել պայմանագրային պարտավորությունները.
բ) ջրամատակարար կազմակերպության հետ կնքել պարտքերի մարման և ջրամատակարարման պայմանագիր` նախատեսելով ջրամատակարար կազմակերպության կողմից մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը ջրաչափական սարքի տեղադրումը, ջրաչափական սարքի տեղադրման օրը ջրաչափական սարքի ձեռքբերման և տեղադրման արժեքի կեսի վճարումը, իսկ տեղադրումից հետո 6-ամսյա ժամկետում` արժեքի մնացած կեսի վճարումը (աղքատության ընտանեկան նպաստ ստացող բնակիչ-բաժանորդները ջրաչափական սարքի ձեռքբերման և տեղադրման արժեքը վճարում են համամասնորեն` ջրաչափական սարքի տեղադրումից հետո հինգ տարվա ընթացքում), ինչպես նաև մինչև ջրաչափական սարքը տեղադրելը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պայմանագրային պարտավորությունների կատարումը:
Բազմաբնակարան շենքի բնակիչ-բաժանորդներն իրենց դիմումի մեջ կարող են նշել, որ ջրամատակարար կազմակերպության հետ պարտավորվում են կնքել պարտքերի մարման և ջրամատակարարման պայմանագիր` նախատեսելով չտեղադրել ջրաչափական սարք և պայմանագրի կնքման պահից մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել պայմանագրային պարտավորությունները:
(22-րդ կետը փոփ. 18.12.03 թիվ 1924-Ն որոշում)
23. Աղքատության ընտանեկան նպաստ ստացող խմելու ջուր օգտագործողները սույն կարգի 22-րդ կետի պահանջներից որևէ մեկը կատարելու դեպքում ազատվում են 2000 թվականի հունվարի 1-ից մինչև ջրաչափական սարքի տեղադրման օրն ընկած ժամանակահատվածի համար խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների դիմաց պարտքի վճարման պարտականություններից` այդ ժամանակահատվածի համար շուրջօրյա ջրամատակարարման դեպքում` հաշվարկային գումարի առնվազն 30 տոկոսի, իսկ ժամային ժամանակացույցով ջրամատակարարման դեպքում` հաշվարկային գումարի առնվազն 15 տոկոսի վճարման (լրավճարման) դեպքերում:
24. Ջրամատակարար կազմակերպություն մուտքագրված բնակիչ-բաժանորդների դիմումներին ընթացք է տրվում տաս աշխատանքային օրվա ընթացքում:
i
25. 2004 թվականի հուլիսի 1-ից հետո ջրաչափական սարք չտեղադրած անհատական բնակելի տների բնակիչ-բաժանորդների խմելու ջրի, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների դիմաց վարձավճարները հաշվարկվում և գանձվում են` ելնելով ներանցման խողովակի թողունակության ջրաքանակից (հաշվի առնելով ջրի շարժման 1,5 մ/վրկ արագությունը և ջրամատակարարման փաստացի տևողությունը):
(25-րդ կետը փոփ. 18.12.03 թիվ 1924-Ն որոշում)
i
26. Օրենքի կիրարկման արդյունքում խմելու ջուր օգտագործողների, այդ թվում` 2003 թվականի ապրիլի 9-ից մինչև 2004 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածում` դատական վճիռների արդյունքում պարտքի ճշգրտված գումարից ավելի վճարված մասը համարվում է կանխավճար` հետագայում մատուցվելիք ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների դիմաց:
(26-րդ կետը փոփ. 18.12.03 թիվ 1924-Ն որոշում)
III. ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ՋՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒ ՄԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
27. Ոռոգման ջուր օգտագործողները մինչև 2000 թվականի հունվարի 1-ը ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների դիմաց պարտքի վճարման պարտականություններից ազատվում են ջրամատակարար կազմակերպության հետ մինչև 2003 թվականի ապրիլի 9-ը պարտքերի հաշվարկման և դուրսգրման (չվճարման) պայմանագիր կնքելու դեպքում:
28. Ոռոգման ջուր օգտագործողները պարտքերի մարման և ոռոգման ջրի մատակարարման պայմանագիր կնքելու նպատակով մինչև 2003 թվականի ապրիլի 9-ը դիմում են ջրամատակարար կազմակերպություն կամ այդ կազմակերպության համապատասխան ստորաբաժանում:
Ոռոգման ջուր օգտագործողները դիմումի մեջ նշում են, որ համաձայն են կիրառել հետևյալ կետերն ամբողջությամբ`
ա) եռամսյա ժամկետում վճարել (լրավճարել) 2000 թվականի հունվարի 1-ից մինչև 2002 թվականի հունվարի 1-ը մատակարարված ոռոգման ջրի դիմաց` հաշվարկային գումարի առնվազն 55 տոկոսը (աղքատության ընտանեկան նպաստ ստացող ոռոգման ջուր օգտագործողը` առնվազն 30 տոկոսը).
բ) եռամսյա ժամկետում վճարել (լրավճարել) 2002 թվականի հունվարի 1-ից մինչև 2002 թվականի դեկտեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում մատակարարված ոռոգման ջրի դիմաց հաշվարկային գումարի առնվազն 75 տոկոսը (աղքատության ընտանեկան նպաստ ստացող ոռոգման ջուր օգտագործողը` առնվազն 30 տոկոսը):
29. Ջրամատակարար կազմակերպություն մուտքագրված ոռոգման ջուր օգտագործողների դիմումներին ընթացք է տրվում տաս աշխատանքային օրվա ընթացքում:
30. Օրենքի կիրարկման արդյունքում ոռոգման ջուր օգտագործողների պարտքի ճշգրտված գումարից ավելի վճարված մասը համարվում է կանխավճար` հետագայում մատուցվելիք ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների դիմաց:
IV. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
31. Օրենքի և սույն կարգի կիրարկման արդյունքում ծագած վիճելի հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
32. Օրենքով և սույն կարգով նախատեսված արտոնությունների կիրարկումից հետո չվճարված պարտքերը բռնագանձվում են դատական կարգով:
33. Օրենքի կիրարկման արդյունքում դուրս գրվող (չվճարվող կամ լրավճարվող) գումարների մասով ջրամատակարար կազմակերպության և խմելու կամ ոռոգման ջուր օգտագործողի միջև ստորագրվում է փոխադարձ հաշվարկների համապատասխան ակտ (NN 6 և 7 ձևերը կցվում են):
34. Օրենքի կիրարկման հետ կապված բոլոր փաստաթղթերը ջրամատակարար կազմակերպությունների կողմից ենթակա են պահպանման` օրենքով սահմանված կարգով:
Ձև N 1
-------------------------- ընկերության
------------------- մասնաճյուղի տնօրեն
պրն ------------------------------- ին
-------------------- հասցեի խմելու կամ
կամ ոռոգման ջուր օգտագործող
----------------------------------- ից
ԴԻՄՈՒՄ
(օրինակելի)
Ծանոթանալով «Խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման և ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների դիմաց առաջացած պարտավորությունների գծով վճարման արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի N 1950-Ն որոշման դրույթներին` ցանկանում եմ կնքել խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման և (կամ) ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների (այսուհետ` ծառայություն) դիմաց առաջացած պարտավորությունների գծով պարտքերի մարման ու ջրամատակարարման պայմանագիր`
ա) մինչև 2000 թվականի հունվարի 1-ը մատուցված ծառայությունների դիմաց առաջացած պարտքերի հաշվարկման և դուրսգրման (չվճարման) համար.
բ) 2000 թվականի հունվարի 1-ից մինչև 2002 թվականի դեկտեմբերի 9-ը (կամ ջրաչափական սարքի տեղադրման օրը) մատուցված ծառայությունների դիմաց առաջացած պարտքերի հաշվարկման և վճարման (լրավճարման) համար:
Խնդրում եմ կատարել մատուցված ծառայությունների դիմաց առաջացած պարտքերի ճշգրտում և կնքել պարտքերի մարման ու ծառայությունների մատուցման պայմանագիր` հաշվի առնելով, որ`
1. Ընդգրկված եմ (չեմ) աղքատության ընտանեկան նպաստառուների ցանկում:
(անհրաժեշտն ընդգծել)
2. 2000 թվականի հունվարի 1-ից մինչև օրենքն ուժի մեջ մտնելու պահն ընկած ժամանակահատվածի համար կամ մինչև ջրաչափական սարքի տեղադրման օրը (աղքատության ընտանեկան նպաստ ստացող բնակիչ-բաժանորդի համար) խմելու ջուր ստացել եմ շուրջօրյա (ժամային) ջրամատակարարման ժամանակացույցով:
(անհրաժեշտն ընդգծել)
3. Մինչև օրենքն ուժի մեջ մտնելը տեղադրել եմ (չեմ տեղադրել) ջրաչափական սարք:
(անհրաժեշտն ընդգծել)
4. Ցանկանում եմ (չեմ ցանկանում) տեղադրել ջրաչափական սարք և
(անհրաժեշտն ընդգծել) մատակարարված ծառայությունների դիմաց պատրաստ եմ վճարել`
ա) ջրաչափական սարքի ցուցմունքով,
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
5. Ցանկանում եմ տեղադրել ջրաչափական սարք`
ա) սեփական միջոցներով,
բ) ջրամատակարար կազմակերպության միջոցներով:
6. Ջրամատակարար կազմակերպության միջոցներով ջրաչափական սարք տեղադրելու դեպքում պատրաստ եմ սարքի տեղադրման օրը վճարել դրա արժեքի կեսը, իսկ մնացած կեսը` տեղադրումից հետո 6-ամսյա ժամկետում:
«-----» ------------ 200 թ. Դիմող ---------------------------
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
Ձև N 2
i
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N
(օրինակելի)
(խմելու ջուր օգտագործողի միջոցներով ջրաչափական սարքի տեղադրման)
խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման
ծառայությունների դիմաց առաջացած պարտքերի մարման (չվճարման կամ
լրավճարման)
քաղ. (գ.) ___________ _______ 200 թ.
....................... ընկերությունը (այսուհետ` ընկերություն)` ի դեմս ընկերության տնօրեն ................, մի կողմից, և .......... հասցեի ........... խմելու ջուր օգտագործողը (այսուհետ` բաժանորդ), մյուս կողմից, ղեկավարվելով «Խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման և ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների դիմաց առաջացած պարտավորությունների գծով վճարման արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի N 1950-Ն որոշմամբ, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) հետևյալի մասին.
1. Պայմանագրի առարկան
1.1. Բաժանորդն ազատվում է մինչև 2000 թվականի հունվարի 1-ը մատուցված խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների (այսուհետ` ծառայություն) դիմաց առկա .................... դրամ պարտքի վճարումից` ամբողջությամբ, իսկ 2000 թվականի հունվարի 1-ից մինչև ջրաչափական սարքի տեղադրման օրը կամ մինչև 2002 թվականի դեկտեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում (այսուհետ` հաշվետու ժամանակահատված) մատուցված ծառայությունների դիմաց հաշվարկված (ճշգրտված) գումարի ........ տոկոսից` պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման դեպքում:
2. Կողմերի պարտավորությունները
2.1. Բաժանորդը պարտավորվում է`
2.1.1. պայմանագրի կնքման պահից մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը իր միջոցներով տեղադրել ջրաչափական սարք (եր), ընկերությանը վճարել պայմանագրի 3.3-րդ կետում նշված գումարը և մինչև ջրաչափական սարքի (երի) տեղադրումը կատարել մատուցված ծառայության դիմաց ընթացիկ վճարումները:
2.2. Ընկերությունը պարտավորվում է`
2.2.1. բաժանորդի հետ կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր և տեղադրված ջրաչափական սարքը (երը) ընդունել բաժանորդի դիմումն ստանալուց հետո 10 օրվա ընթացքում.
2.2.2. բաժանորդի կողմից պայմանագրի 2.1.1-ին ենթակետում նշված պարտավորությունները կատարվելուց հետո բաժանորդի բաժանորդային քարտից դուրս գրել հաշվետու ժամանակահատվածի համար հաշվարկված գումարի ...... տոկոսը, որը կազմում է ..... դրամ:
2. Պայմանագրի գինը և վճարման կարգը
3.1. Հաշվետու ժամանակահատվածում մատուցված ծառայությունների դիմաց բաժանորդի հաշվարկված (ճշգրտված) գումարը կազմում է .................. դրամ, որից ընկերությանը վճարվել է ................... դրամ:
3.2. Պայմանագրի 3.1-ին կետում հաշվարկված (ճշգրտված) գումարից դուրս է գրվում դրա ..... տոկոսը` համաձայն պայմանագրի 2.2.2-րդ ենթակետի, որը կազմում է .... դրամ:
3.3. Բաժանորդի կողմից հաշվետու ժամանակահատվածի ընթացքում պայմանագրի 3.1-ին ենթակետում հաշվարկված (ճշգրտված) գումարից վճարման է ենթակա .......... դրամը, որը բաժանորդը պայմանագրի 2.1.1-ին ենթակետում նշված ժամկետներում սահմանված կարգով վճարում է ընկերությանը:
3.4. Վճարումները կատարվելու են մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը` ամբողջությամբ կամ յուրաքանչյուր ամիս` համամասնորեն, մինչև տվյալ ամսվա 15-ը` ընթացիկ պարտավորությունների կատարմանը զուգահեռ:
3.5. Պայմանագրի 3.1-ին կետում նշված` ընկերությանը վճարված գումարը հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված գումարից ավելի է ... դրամով, որը համարվում է կանխավճար` հետագայում մատուցվելիք ծառայությունների դիմաց:
3. Այլ պայմաններ
4.1. Պայմանագրի 2.1-ին կետով նախատեսված պարտավորությունները չկատարվելու դեպքում բաժանորդի պարտքը (կամ պարտքի մնացած մասը) բռնագանձվում է դատական կարգով:
4.2. Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ տարաձայնություններ առաջանալու դեպքում հարցը լուծվում է օրենքով սահմանված կարգով:
4.3. Պայմանագրում ցանկացած փոփոխություն և լրացում վավեր է պայմանով, եթե դրանք համաձայնեցված են միջգերատեսչական հանձնաժողովի հետ, կատարված են գրավոր և ստորագրված ընկերության ու բաժանորդի (կամ նրա լիազոր ներկայացուցչի) կողմից:
5. Պայմանագիրն ուժի մեջ մտնելը
5.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև կողմերի պարտավորությունների լրիվ կատարումը:
5.2. Պայմանագիրը կնքվում է գրավոր, հայերենով, երկու օրինակից, որից մեկ օրինակը տրվում է բաժանորդին, մյուսը` ընկերությանը:
6. Կողմերի իրավաբանական հասցեները
Ընկերություն Բաժանորդ
Անվանումը ..................... ԱԱՀ ...........................
Գտնվելու վայրը ................ Գտնվելու (բնակության) վայրը ...
Բանկային վավերապայմանները ..... Անձնագիր N ....................
Հեռախոսահամարը ................ Տրված ... .. թ., կոդ` .........
............................... ...............................
(ստորագրությունը) (ստորագրությունը)
..... .............. 200 թ. ..... .............. 200 թ.
Կ.Տ.
(2-րդ ձևը փոփ. 18.12.03 թիվ 1924-Ն որոշում)
Ձև N 3
i
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N
(օրինակելի)
(ջրամատակարար կազմակերպության միջոցներով ջրաչափական սարքի տեղադրման)
խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման
ծառայությունների դիմաց առաջացած պարտքերի մարման (չվճարման կամ
լրավճարման)
քաղ. (գ.) ___________ _______ 200 թ.
....................... ընկերությունը (այսուհետ` ընկերություն)` ի դեմս ընկերության տնօրեն ............., մի կողմից, և ................ հասցեի .................. խմելու ջուր օգտագործողը (այսուհետ` բաժանորդ) մյուս կողմից, ղեկավարվելով «Խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման և ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների դիմաց առաջացած պարտավորությունների գծով վճարման արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի N 1950-Ն որոշմամբ, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) հետևյալի մասին.
1. Պայմանագրի առարկան
1.1. Բաժանորդն ազատվում է մինչև 2000 թվականի հունվարի 1-ը մատուցված խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների (այսուհետ` ծառայություն) դիմաց առկա .................... դրամ պարտքի վճարումից ամբողջությամբ, իսկ 2000 թվականի հունվարի 1-ից մինչև 2002 թվականի դեկտեմբերի 9-ը կամ մինչև ջրաչափական սարքի տեղադրման օրը (աղքատության ընտանեկան նպաստ ստացող բաժանորդի համար) ընկած ժամանակահատվածում (այսուհետ` հաշվետու ժամանակահատված) մատուցված ծառայությունների դիմաց հաշվարկված (ճշգրտված) գումարի ...... տոկոսից` պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման դեպքում:
2. Կողմերի պարտավորությունները
2.1. Բաժանորդը պարտավորվում է`
2.1.1. պայմանագրի կնքման պահից ընկերության միջոցներով մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը տեղադրել ջրաչափական սարք (եր), վճարել ջրաչափական սարքի (երի) ձեռքբերման և տեղադրման արժեքի կեսը, ջրաչափական սարքի (երի) տեղադրման օրը, իսկ մնացած կեսը` տեղադրումից հետո 6-ամսյա ժամկետում (աղքատության ընտանեկան նպաստ ստացող բաժանորդը ջրաչափական սարքի (երի) արժեքը վճարում է համամասնորեն` ջրաչափական սարքի (երի) տեղադրումից հետո 5 տարվա ընթացքում), ընկերությանը վճարել պայմանագրի 3.3-րդ կետում նշված գումարը, ինչպես նաև մինչև ջրաչափական սարքի (երի) տեղադրումը կատարել մատուցված ծառայության դիմաց ընթացիկ վճարումները:
2.2. Ընկերությունը պարտավորվում է`
2.2.1. բաժանորդի հետ կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր և տեղադրված ջրաչափական սարքը (երը) ընդունել բաժանորդի դիմումն ստանալուց հետո 10 օրվա ընթացքում.
2.2.2. բաժանորդի կողմից պայմանագրի 2.1.1-ին ենթակետում նշված պարտավորությունները կատարվելուց հետո բաժանորդի բաժանորդային քարտից դուրս գրել հաշվետու ժամանակահատվածի համար հաշվարկված գումարի ...... տոկոսը, որը կազմում է ...... դրամ:
3. Պայմանագրի գինը և վճարման կարգը
3.1. Հաշվետու ժամանակահատվածում մատուցված ծառայությունների դիմաց բաժանորդի հաշվարկված (ճշգրտված) գումարը կազմում է .................. դրամ, որից ընկերությանը վճարվել է .................... դրամ:
3.2. Պայմանագրի 3.1-ին կետում հաշվարկված (ճշգրտված) գումարից դուրս է գրվում դրա ......տոկոսը` համաձայն պայմանագրի 2.2.2-րդ ենթակետի, որը կազմում է ..... դրամ:
3.3. Բաժանորդի կողմից հաշվետու ժամանակահատվածի ընթացքում պայմանագրի 3.1-ին կետում հաշվարկված (ճշգրտված) գումարից վճարման է ենթակա .................. դրամը, որը բաժանորդը պայմանագրի 2.1.1-ին ենթակետում նշված ժամկետներում` սահմանված կարգով վճարում է ընկերությանը:
3.4. Վճարումները կատարվելու են մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը` ամբողջությամբ, կամ յուրաքանչյուր ամիս` համամասնորեն, մինչև տվյալ ամսվա 15-ը` ընթացիկ պարտավորությունների կատարմանը զուգահեռ:
3.5. Պայմանագրի 3.1-ին կետում նշված` ընկերությանը վճարված գումարը հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված գումարից ավելի է ...... դրամով, որը համարվում է կանխավճար` հետագայում մատուցվելիք ծառայությունների դիմաց:
4. Այլ պայմաններ
4.1. Պայմանագրի 2.1-ին կետով նախատեսված պարտավորությունները չկատարվելու դեպքում բաժանորդի պարտքը (կամ պարտքի մնացած մասը) բռնագանձվում է դատական կարգով:
4.2. Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ տարաձայնություններ առաջանալու դեպքում հարցը լուծվում է օրենքով սահմանված կարգով:
4.3. Պայմանագրում ցանկացած փոփոխություն և լրացում վավեր է պայմանով, եթե դրանք համաձայնեցված են միջգերատեսչական հանձնաժողովի հետ, կատարված են գրավոր և ստորագրված ընկերության ու բաժանորդի (կամ նրա լիազոր ներկայացուցչի) կողմից:
5. Պայմանագիրն ուժի մեջ մտնելը
5.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև կողմերի պարտավորությունների լրիվ կատարումը:
5.2. Պայմանագիրը կնքվում է գրավոր, հայերենով, երկու օրինակից, որից մեկ օրինակը տրվում է բաժանորդին, մյուսը` ընկերությանը:
6. Կողմերի իրավաբանական հասցեները
Ընկերություն Բաժանորդ
Անվանումը ..................... ԱԱՀ ...........................
Գտնվելու վայրը ................ Գտնվելու (բնակության) վայրը ...
Բանկային վավերապայմանները ..... Անձնագիր N ....................
Հեռախոսահամարը ................ Տրված ... .. թ., կոդ` .........
............................... ...............................
(ստորագրությունը) (ստորագրությունը)
..... .............. 200 թ. ..... .............. 200 թ.
Կ.Տ.
(3-րդ ձևը փոփ. 18.12.03 թիվ 1924-Ն որոշում)
Ձև N 4
i
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N
(օրինակելի)
(խմելու ջուր օգտագործողի կողմից ջրաչափական սարքի չտեղադրման)
խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման
ծառայությունների դիմաց առաջացած պարտքերի մարման (չվճարման կամ
լրավճարման)
քաղ. (գ.) ___________ ____________ 200 թ.
.................................. ընկերությունը (այսուհետ` ընկերություն)` ի դեմս ընկերության տնօրեն ............. մի կողմից, և ............... հասցեի .............. խմելու ջուր օգտագործողը (այսուհետ` բաժանորդ), մյուս կողմից, ղեկավարվելով «Խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման և ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների դիմաց առաջացած պարտավորությունների գծով վճարման արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի N 1950-Ն որոշմամբ, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) հետևյալի մասին.
1. Պայմանագրի առարկան
1.1. Բաժանորդն ազատվում է մինչև 2000 թվականի հունվարի 1-ը մատուցված խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների (այսուհետ` ծառայություն) դիմաց առկա .................... դրամ պարտքի վճարումից ամբողջությամբ, իսկ 2000 թվականի հունվարի 1-ից մինչև 2002 թվականի դեկտեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում (այսուհետ` հաշվետու ժամանակահատված) մատուցված ծառայությունների դիմաց հաշվարկված (ճշգրտված) գումարի ........ տոկոսից` բաժանորդի կողմից պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման դեպքում:
2. Կողմերի իրավունքներն ու պարտավորությունները
2.1. Բաժանորդը պարտավորվում է`
2.1.1. պայմանագրի կնքման պահից մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը ընկերությանը վճարել պայմանագրի 3.3-րդ կետում նշված գումարը` չտեղադրելով ջրաչափական սարք, իսկ պայմանագրի կնքման պահից 6-ամսյա ժամկետում կատարել մատուցված ծառայության դիմաց ընթացիկ վճարումները:
2.2. Ընկերությունը պարտավորվում է`
2.2.1. բաժանորդի հետ կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր.
2.2.2. բաժանորդի կողմից պայմանագրի 2.1.1-ին ենթակետում նշված պարտավորությունները կատարվելուց հետո բաժանորդի բաժանորդային քարտից դուրս գրել հաշվետու ժամանակահատվածի համար հաշվարկված գումարի ...... տոկոսը, որը կազմում է ...... դրամ:
3. Պայմանագրի գինը և վճարման կարգը
3.1. Հաշվետու ժամանակահատվածում մատուցված ծառայությունների դիմաց բաժանորդի հաշվարկված (ճշգրտված) գումարը կազմում է .................... դրամ, որից ընկերությանը վճարվել է ........................ դրամ:
3.2. Պայմանագրի 3.1-ին կետում հաշվարկված (ճշգրտված) գումարից դուրս է գրվում դրա........ տոկոսը` համաձայն պայմանագրի 2.2.2-րդ ենթակետի, որը կազմում է ......... դրամ:
3.3. Բաժանորդի կողմից հաշվետու ժամանակահատվածի ընթացքում պայմանագրի 3.1-ին կետում հաշվարկված (ճշգրտված) գումարից վճարման է ենթակա ..................... դրամը, որը բաժանորդը պայմանագրի 2.1.1-ին ենթակետում նշված ժամկետներում սահմանված կարգով վճարում է ընկերությանը:
3.4. Վճարումները կատարվելու են մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը, յուրաքանչյուր ամիս ամբողջությամբ կամ համամասնորեն` մինչև տվյալ ամսվա 15-ը` ընթացիկ պարտավորությունների կատարմանը զուգահեռ:
3.5. Պայմանագրի 3.1-ին կետում նշված` ընկերությանը վճարված գումարը հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված գումարից ավելի է ........ դրամով, որը համարվում է կանխավճար` հետագայում մատուցվելիք ծառայությունների դիմաց:
4. Այլ պայմաններ
4.1. Պայմանագրի 2.1-ին կետով նախատեսված պարտավորությունները չկատարվելու դեպքում բաժանորդի պարտքը (կամ պարտքի մնացած մասը) բռնագանձվում է դատական կարգով:
4.2. Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ տարաձայնություններ առաջանալու դեպքում հարցը լուծվում է օրենքով սահմանված կարգով:
4.3. Պայմանագրում ցանկացած փոփոխություն և լրացում վավեր է պայմանով, եթե դրանք համաձայնեցված են միջգերատեսչական հանձնաժողովի հետ, կատարված են գրավոր և ստորագրված ընկերության ու բաժանորդի (կամ նրա լիազոր ներկայացուցչի) կողմից:
5. Պայմանագիրն ուժի մեջ մտնելը
5.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև կողմերի պարտավորությունների լրիվ կատարումը:
5.2. Պայմանագիրը կնքվում է գրավոր, հայերենով, երկու օրինակից, որից մեկ օրինակը տրվում է բաժանորդին, մյուսը` ընկերությանը:
6. Կողմերի իրավաբանական հասցեները
Ընկերություն Բաժանորդ
Անվանումը ..................... ԱԱՀ ...........................
Գտնվելու վայրը ................ Գտնվելու (բնակության) վայրը ...
Բանկային վավերապայմանները ..... Անձնագիր N ....................
Հեռախոսահամարը ................ Տրված ... .. թ., կոդ` .........
............................... ...............................
(ստորագրությունը) (ստորագրությունը)
..... .............. 200 թ. ..... .............. 200 թ.
Կ.Տ.
(4-րդ ձևը փոփ. 18.12.03 թիվ 1924-Ն որոշում)
Ձև N 5
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N
(օրինակելի)
ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների դիմաց առաջացած պարտքերի
մարման (չվճարման կամ լրավճարման)
քաղ. (գ.) ___________ ________ 200 թ.
.................................. ընկերությունը (այսուհետ` ընկերություն)` ի դեմս ընկերության տնօրեն .................. մի կողմից, և ................ մարզի ....... համայնքի ............. ջրօգտագործողը (ջուր սպառողը) (այսուհետ` բաժանորդ), մյուս կողմից, ղեկավարվելով «Խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման և ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների դիմաց առաջացած պարտավորությունների գծով վճարման արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի N 1950-Ն որոշմամբ, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) հետևյալի մասին.
1. Պայմանագրի առարկան
1.1. Բաժանորդն ազատվում է`
ա) մինչև 2000 թվականի հունվարի 1-ը մատուցված ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների (այսուհետ` ծառայություն) դիմաց առկա .......................... դրամ պարտքի վճարումից ամբողջությամբ.
բ) 2000 թվականի հունվարի 1-ից մինչև 2002 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածում մատուցված ծառայության դիմաց հաշվարկված (ճշգրտված) գումարի ..... տոկոսից, իսկ 2002 թվականի հունվարի 1-ից մինչև 2002 թվականի դեկտեմբերի 9-ը մատուցված ծառայության դիմաց հաշվարկված (ճշգրտված) գումարի .... տոկոսից` բաժանորդի կողմից պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման դեպքում:
2.Կողմերի պարտավորությունները
2.1. Բաժանորդը պարտավորվում է`
2.1.1. պայմանագրի կնքման պահից 3-ամսյա ժամկետում ընկերությանը վճարել պայմանագրի 3.3-րդ կետում նշված գումարը, ինչպես նաև կատարել մատուցված ծառայության դիմաց ընթացիկ վճարումները:
2.2. Ընկերությունը պարտավորվում է`
2.2.1. բաժանորդի կողմից պայմանագրի 2.1.1-ին ենթակետում նշված պարտավորությունները կատարվելուց հետո բաժանորդի բաժանորդային քարտից դուրս գրել հաշվարկային գումարի .......... տոկոսը, որը կազմում է ..... դրամ:
3.Պայմանագրի գինը և վճարման կարգը
3.1. Մատուցված ծառայության դիմաց բաժանորդի հաշվարկված (ճշգրտված) գումարը կազմում է ...................... դրամ, որից` ընկերությանը վճարվել է ........................ դրամ:
3.2. Պայմանագրի 3.1-ին կետում հաշվարկված (ճշգրտված) գումարից դուրս է գրվում դրա ........ տոկոսը` համաձայն պայմանագրի 2.2.1-ին ենթակետի, որը կազմում է ...... դրամ:
3.3. Բաժանորդի կողմից հաշվետու ժամանակահատվածի ընթացքում պայմանագրի 3.1-ին կետում հաշվարկված (ճշգրտված) գումարից վճարման է ենթակա ..................... դրամը, որը բաժանորդը պայմանագրի 2.1.1-ին ենթակետում նշված ժամկետներում սահմանված կարգով վճարում է ընկերությանը:
3.4. Վճարումները կատարվելու են 3-ամսյա ժամկետում` յուրաքանչյուր ամիս ամբողջությամբ կամ համամասնորեն` մինչև տվյալ ամսվա 15-ը` ընթացիկ պարտավորությունների կատարմանը զուգահեռ:
3.5. Պայմանագրի 3.1-ին կետում նշված` ընկերությանը վճարված գումարը հաշվարկված գումարից ավելի է ....... դրամով, որը համարվում է կանխավճար` հետագայում մատուցվելիք ծառայության դիմաց:
4. Այլ պայմաններ
4.1. Պայմանագրի 2.1-ին կետով նախատեսված պարտավորությունները չկատարվելու դեպքում բաժանորդի պարտքը (կամ պարտքի մնացած մասը) բռնագանձվում է դատական կարգով:
4.2. Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ տարաձայնություններ առաջանալու դեպքում հարցը լուծվում է օրենքով սահմանված կարգով:
4.3. Պայմանագրում ցանկացած փոփոխություն և լրացում վավեր է պայմանով, եթե դրանք համաձայնեցված են միջգերատեսչական հանձնաժողովի հետ, կատարված են գրավոր և ստորագրված ընկերության ու բաժանորդի (կամ նրա լիազոր ներկայացուցչի) կողմից:
5. Պայմանագիրն ուժի մեջ մտնելը
5.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև կողմերի պարտավորությունների լրիվ կատարումը:
5.2. Պայմանագիրը կնքվում է գրավոր, հայերենով, երկու օրինակից, որից մեկ օրինակը տրվում է բաժանորդին, մյուսը` ընկերությանը:
6. Կողմերի իրավաբանական հասցեները
Ընկերություն Բաժանորդ
Անվանումը ..................... ԱԱՀ ...........................
Գտնվելու վայրը ................ Գտնվելու (բնակության) վայրը ...
Բանկային վավերապայմանները ..... Անձնագիր N ....................
Հեռախոսահամարը ................ Տրված ... .. թ., կոդ` .........
............................... ...............................
(ստորագրությունը) (ստորագրությունը)
..... .............. 200 թ. ..... .............. 200 թ.
Կ.Տ.
Ձև N 6
ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ԱԿՏ N .______________.
(օրինակելի) .______________.
«Խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման և
ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների դիմաց առաջացած
պարտավորությունների գծով վճարման արտոնություններ սահմանելու մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման արդյունքում վճարված և
դուրս գրվող (չվճարվող) գումարների վերաբերյալ
քաղ. (գ.) ___________ ________ 200 թ.
____________________________ ընկերությունը (այսուհետ` ընկերություն)`
(ջրամատակարար կազմակերպության անվանումը)
ի դեմս ընկերության տնօրեն _______________________________, մի կողմից,
(անունը, ազգանունը)
և _________________, հասցեի ________________________________ խմելու
(խմելու ջուր օգտագործողի անվանումը)
ջուր օգտագործողը (այսուհետ` բաժանորդ), մյուս կողմից, կազմեցին սույն ակտը հետևյալի մասին.
1. Օրենքով սահմանված կարգով կատարված հաշվարկի արդյունքում բաժանորդին մատուցված խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման ծառայությունների դիմաց հաշվարկված պարտքը կազմում է ____________________________________________ դրամ:
(գումարը գրել նաև տառերով)
2. Օրենքով սահմանված կարգով կատարված հաշվարկի արդյունքում բաժանորդին մատուցված խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման ծառայությունների դիմաց հաշվարկված պարտքից ընդամենը վճարված է _________________________ _________դրամ:
(գումարը գրել նաև տառերով)
3. Օրենքով սահմանված կարգով կատարված հաշվարկի արդյունքում բաժանորդին մատուցված խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման ծառայությունների դիմաց հաշվարկված պարտքից դուրս է գրվում`
ա) 01.01.2000թ. դրությամբ` ___________________________________ դրամ.
(գումարը գրել նաև տառերով)
բ) 01.01.2000թ.-ից առ _____ ____ 200 թ. _________________________ դրամ:
(գումարը գրել նաև տառերով)
Ընդամենը դուրս է գրվում _________________________________________ դրամ:
(գումարը գրել նաև տառերով)
Ընկերություն Բաժանորդ
Անվանումը ..................... ԱԱՀ ...........................
Գտնվելու վայրը ................ Գտնվելու (բնակության) վայրը ...
Բանկային վավերապայմանները ..... Անձնագիր N ....................
Հեռախոսահամարը ................ Տրված ... .. թ., կոդ` .........
............................... ...............................
(ստորագրությունը) (ստորագրությունը)
..... .............. 200 թ. ..... .............. 200 թ.
Կ.Տ.
Ձև N 7
ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ԱԿՏ N .______________.
(օրինակելի) .______________.
«Խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման և ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների դիմաց առաջացած պարտավորությունների գծով
վճարման արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի կիրարկման արդյունքում վճարված և դուրս գրվող (չվճարվող)
գումարների վերաբերյալ
քաղ. (գ.) ___________ ________ 200 թ.
__________________________________ ընկերությունը (այսուհետ`
(ջրամատակարար կազմակերպության անվանումը)
ընկերություն)` ի դեմս ընկերության տնօրեն ___________________________,
(անունը, ազգանունը)
մի կողմից, և _________________ մարզի ______________________ համայնքի
____________________________` ի դեմս _______________________________,
(ոռոգման ջուր օգտագործողի անվանումը) (անունը, ազգանունը)
մյուս կողմից, կազմեցին սույն ակտը հետևյալի մասին.
1. Օրենքով սահմանված կարգով կատարված հաշվարկի արդյունքում բաժանորդին մատուցված ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների դիմաց հաշվարկված պարտքը կազմում է __________________________________________________________ դրամ:
(գումարը գրել նաև տառերով)
2. Օրենքով սահմանված կարգով կատարված հաշվարկի արդյունքում բաժանորդին մատուցված ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների դիմաց հաշվարկված պարտքից ընդամենը վճարված է ________________________________________ դրամ:
(գումարը գրել նաև տառերով)
3. Օրենքով սահմանված կարգով կատարված հաշվարկի արդյունքում բաժանորդին մատուցված ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների դիմաց հաշվարկված պարտքերից դուրս է գրվում`
ա) 01.01.2000 թ. դրությամբ` ___________________________________ դրամ.
(գումարը գրել նաև տառերով)
բ) 01.01.2000 թ.-ից առ ... ... 2003 թ. ________________________ դրամ:
(գումարը գրել նաև տառերով)
Ընդամենը դուրս է գրվում` ________________________________ դրամ:
(գումարը գրել նաև տառերով)
Ընկերություն Բաժանորդ
Անվանումը ..................... ԱԱՀ ...........................
Գտնվելու վայրը ................ Գտնվելու (բնակության) վայրը ...
Բանկային վավերապայմանները ..... Անձնագիր N ....................
Հեռախոսահամարը ................ Տրված ... .. թ., կոդ` .........
............................... ...............................
(ստորագրությունը) (ստորագրությունը)
..... .............. 200 թ. ..... .............. 200 թ.
Կ.Տ.
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
դեկտեմբերի 13-ի N 1950-Ն որոշման
i
ԿԱԶՄ «ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ, ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԿԱՌԱՎԱՐՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Գ. Խաչատրյան - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության
պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
(հանձնաժողովի նախագահ)
Ս. Ղոնախչյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսագիտական
վարչության պետ
Ռ. Դավթյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության
ճյուղային տնտեսական ծրագրերի վարչության պետ
Կ. Խտրյան - ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրական
հարցերի վարչության պետ
Մ. Մկրտումյան - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության
պետական կոմիտեի ֆինանսատնտեսագիտական,
հաշվառման և իրացման համակարգման վարչության պետ
Գ. Գրիգորյան - ՀՀ սոցիալական ապահովության նախարարության
սոցիալական աջակցության վարչության պետի տեղակալ
Ա. Մեսրոպյան - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական
ծառայության բաժնի պետ
(կազմը փոփ. 17.06.04 թիվ 899-Ն որոշում)
Հավելված N 3
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
դեկտեմբերի 13-ի N 1950-Ն որոշման
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ «ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ, ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԿԱՌԱՎԱՐՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման և ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների դիմաց առաջացած պարտավորությունների գծով վճարման արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի N 1950-Ն որոշմամբ նախատեսված գործընթացները կառավարող միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) նպատակն է կարգավորել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից բաժնետոմսերի տնօրինումն իրականացվող խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման և ոռոգման ջրի մատակարարման ծառայություններ իրականացնող կազմակերպությունների (այսուհետ` ջրամատակարար կազմակերպություններ) ու այդ ծառայություններից օգտվող խմելու և ոռոգման ջուր օգտագործողների միջև կուտակված պարտքերի հետ կապված ֆինանսական հարաբերությունները:
2. Հանձնաժողովի գործունեությունը ղեկավարում է հանձնաժողովի նախագահը, որը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնակարգով:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
3. Հանձնաժողովը`
ա) կազմակերպում և կառավարում է ջրամատակարար կազմակերպությունների կողմից օրենքի կիրարկման աշխատանքները.
բ) կազմում է աշխատանքների իրականացման ժամանակացույց.
գ) օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի N 1950-Ն որոշմամբ նախատեսված աշխատանքներն արագ ու որակով իրականացնելու նպատակով ստեղծում Է իրեն կից աշխատանքային խմբեր` ընդգրկելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի և համակարգի ընկերությունների պատասխանատու աշխատողներին, մասնագիտացված կազմակերպություններին ներգրավելու համար հաստատում է առաջադրանքներ, կազմակերպում և անցկացնում է մրցույթներ.
դ) քննարկում և հաստատում է հանձնաժողովին կից ստեղծված աշխատանքային խմբերի աշխատանքային պլանները, փոփոխություններ և լրացումներ կատարում դրանցում, լսում է հանձնաժողովի անդամների առաջարկություններն ու մեկնաբանությունները նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ.
ե) մշակում է աշխատանքային խմբերի և համապատասխան մասնագետների վարձատրության կարգը և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի հաստատմանը.
զ) իրականացնում է օրենքի կիրարկման գործընթացի և արդյունքների ամփոփման նկատմամբ վերահսկողություն.
է) անհրաժեշտության դեպքում կազմակերպում և տեղերում իրականացնում է ընտրանքային ուսումնասիրություններ.
ը) ամփոփում է օրենքի կիրարկման գործընթացները և արդյունքները ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
4. Հանձնաժողովը`
ա) պահանջում է ջրամատակարար կազմակերպություններից անհրաժեշտ փաստաթղթեր և տրամադրում հանձնաժողովին կից ստեղծված աշխատանքային խմբերին.
բ) վերահսկում է նշված միջոցառումների ժամանակին իրականացումը.
գ) նշանակում է հանձնաժողովին կից ստեղծված յուրաքանչյուր աշխատանքային խմբում պատասխանատու անձ, իսկ պայմանագրային պարտավորությունները ժամանակին և որակով կատարելուց հետո լուծարում է աշխատանքային խմբերը.
դ) սույն որոշման հետ կապված տալիս է պարզաբանումներ:
5. Հանձնաժողովի իրավասության սահմաններում ընդունված որոշումները և հանձնարարականների կատարումը պարտադիր են ջրամատակարար կազմակերպությունների համար:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
6. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի ձևով, որոնք հրավիրվում են առնվազն ամիսը երկու անգամ: Արտահերթ նիստ կարող է հրավիրվել հանձնաժողովի անդամների առնվազն 1/3-ի կամ հանձնաժողովի նախագահի պահանջով:
7. Հանձնաժողովի նիստերի կազմակերպման հետ կապված աշխատանքներն ապահովում է հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը, որի պարտականությունները կրում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչը:
8. Հանձնաժողովի օրակարգում քննարկվող հարցերը կազմվում են հանձնաժողովի նիստից հինգ օր առաջ և հաստատվում հանձնաժողովի նախագահի կողմից:
9. Հանձնաժողովի անդամները հանձնաժողովի նիստի հրավիրման, դրանց տեղի, ժամանակի և օրակարգի մասին իրազեկվում են նիստի հրավիրման օրվանից առնվազն երկու օր առաջ` հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի միջոցով:
10. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են ինչպես տեղում, այնպես էլ արտագնա: Նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն 1/2-ը: Հանձնաժողովի նախագահի հրավերով` խորհրդակցական ձայնի իրավունքով հանձնաժողովի նիստերին կարող են մասնակցել հանձնաժողովի անդամ չհանդիսացող անձինք, այդ թվում` հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
11. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են, եթե դրանց օգտին քվեարկել է նիստին մասնակցած հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի անդամների ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
12. Հանձնաժողովի նախագահը`
ա) հրավիրում է հանձնաժողովի նիստեր և նախագահում դրանք.
բ) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները և վերահսկում հանձնաժողովի ընդունած որոշումների կատարումը.
գ) ստորագրում է հանձնաժողովի որոշումները, դրա գործունեության հետ առնչվող մյուս փաստաթղթերն ու գրությունները, աշխատանքային խմբերի հետ կնքված բոլոր աշխատանքային պայմանագրերը.
դ) իրականացնում է սույն կանոնակարգից բխող այլ լիազորություններ:
13. Հանձնաժողովի անդամները մասնակցում են հանձնաժողովի նիստերին, հանձնաժողովի առջև դրված խնդիրների լուծման համալիր միջոցառումներին, հանձնաժողովի աշխատանքային պլանների մշակմանն ու դրանց իրականացման հետ կապված աշխատանքներին: Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի որոշմամբ կարող են մասնակցել աշխատանքային խմբերի աշխատանքներին, ինչպես նաև ջրամատակարար կազմակերպություններում կազմավորված հանձնաժողովների աշխատանքներին: Հանձնաժողովի անդամները հանձնաժողովի նիստերին հարգելի պատճառով չմասնակցելու դեպքում նախապես տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին:
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
14. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է սույն կանոնակարգով սահմանված աշխատանքներն ավարտվելուց հետո` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
15. Հանձնաժողովի լուծարումից հետո հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերը և այլ նյութեր օրենքով սահմանված կարգով ենթակա են պահպանման Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեում: