(ուժը կորցրել է 28.11.06 ՀՕ-199-Ն օրենք)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ
i
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻն»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է`
i
1. «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել 1993թ. սեպտեմբերի 1-ից:
2. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4 հոդվածի կոոպերատիվ կազմակերպությունների մասը վերաբերում է կոոպերատիվների տնօրինության տակ գտնվող բնակարանային ֆոնդի այն տների ու բնակարանների սեփականաշնորհմանը, որոնք շահագործման են հանձնվել մինչև «Հայաստանի Հանրապետությունում սեփականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումը` 1990թ. դեկտեմբերի 1-ը:
3. Սահմանել, որ գործող օրենսդրական ակտերը կիրառվում են այնքանով, որքանով դրանք չեն հակասում «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին:
4. Սույն օրենքը կիրարկելու պահից ուժը կորցրած ճանաչել ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի «Պետական և հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակարանները որպես անձնական սեփականություն քաղաքացիներին վաճառելու մասին» 1989թ. հունիսի 13-ի թիվ 272 որոշումը:
i
5. Բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման հետ կապված փաստաթղթերի ձևակերպման նպատակով գանձվող վարձի մեծությունը սահմանել Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` օրենքի հրապարակման պահից Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ ներկայացնել.
- մեկամսյա ժամկետում` «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.
- չորսամսյա ժամկետում` բնակարանային ֆոնդի ամրացման և աղետի գոտու բնակարանային շինարարության, ինչպես նաև սահմանամերձ շրջաններում տուժած բնակավայրերի և փախստականների բնակարանային հարցերի կարգավորման ծրագիրը.
i
- եռամսյա ժամկետում` անավարտ շինարարության բնակելի տների սեփականաշնորհման կարգը:
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի աղետի գոտու և բռնագաղթվածների հարցերի, առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների հետ միասին, օրենքի հրապարակման պահից.
- մեկամսյա ժամկետում սահմանել աղետի գոտու բնակիչներին և փախստականներին հատկացված ժամանակավոր կացարանների հետագա օգտագործման կարգը.
- եռամսյա ժամկետում սահմանել պետական բնակարանային ֆոնդի հերթագրման նոր սկզբունքների և կարիքավորներին տրվող հատուցման պետական երաշխիքները, ինչպես նաև քանդման ենթակա տների բնակիչների իրավունքների ապահովման, բնակարան հատկացնելու կամ փոխհատուցումների կարգը.
- եռամսյա ժամկետում սահմանել այն բնակելի տների սեփականաշնորհման կարգը, որոնց շինարարությունը դեռ չի ավարտվել և որոնց համար մինչև 1993թ. հունիսի 22-ը պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների կողմից բնակարան հատկացնելու մասին ընդունվել են համապատասխան որոշումներ:
8. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` օրենքի հրապարակման պահից.
ա) մեկամսյա ժամկետում սահմանել`
- բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման հետ կապված փաստաթղթերը ձևակերպելու նպատակով գանձվող վարձի մուծման կարգը.
i
- պատմական և մշակութային հուշարձաններ հանդիսացող տների, բնակարանների սեփականաշնորհման դեպքում հուշարձանների պահպանության համապատասխան մարմինների թույլտվության կարգը.
- բնակարանային ֆոնդի սեփականաշնորհմանը գերատեսչությունների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցելու կարգը.
- սեփականաշնորհված բնակարանների սեփականատերերին տրվող տեխնիկական անձնագրի և տնային գրքի նմուշի ձևը և տալու կարգը.
i
- պատգամավորների տեղական խորհուրդների, ձեռնարկությունների, միավորումների, կազմակերպությունների կողմից քաղաքացիներից բնակարանների գնման կարգը.
բ) եռամսյա ժամկետում սահմանել`
- սեփականաշնորհված բնակելի տների ընդհանուր օգտագործման տարածքների սեփականաշնորհման կարգը.
i
- պաշտոնեական (ծառայողական) բնակելի տարածությունները, ինչպես նաև հանրակացարանային բնակելի տարածությունները սեփականության իրավունքով քաղաքացիներին հատկացնելու կարգը.
i
- բնակարանային ֆոնդի շահագործման, նորոգման և սպասարկման միասնական կանոնները և նորմերը.
- սեփականաշնորհված բնակարանների սեփականատերերի միավորումների, ընկերությունների, այլ կազմակերպությունների կանոնադրությունը.
i
- ամրացման ենթակա և սահմանված կարգով վթարային ճանաչված բնակելի տների բնակարանների սեփականաշնորհման թույլտվության կարգը և սեփականաշնորհման ժամկետները.
- հանրապետությունից դուրս մշտական բնակության մեկնող քաղաքացիների բնակարանների օգտագործման և օտարման կարգը.
- սեփականաշնորհված բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի հսկողության կարգը.
- նկուղների տնօրինման, օգտագործման և տիրապետման կարգը.
i
- ընդունել սույն օրենքից բխող և նրա կատարումն ապահովող համապատասխան որոշումներ.
գ) օրենքի հրապարակման պահից Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ ներկայացնել.
- մինչև 1993թ. դեկտեմբերի 1-ը գործող օրենսդրության մեջ «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր:
9. Պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին`
բնակչությանն ապահովել որպես սեփականություն բնակարանի ձևակերպման կարգի և պայմանների մասին օպերատիվ և մատչելի լրատվությամբ, ինչպես նաև ձեռնարկել անհրաժեշտ կազմակերպական միջոցառումներ, որոնք թույլ կտան անարգել իրականացնել բնակարանների սեփականաշնորհումը: