ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 մարտի 2019 թվականի N 310-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենային և ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները, հսկիչ-դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցման և գրանցումից հանման կարգն ու հսկիչ-դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները հաստատելու մասին» N 1318-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետում`
i
ա. «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա. ֆիսկալային հիշողություն (չջնջվող հիշող սարք)»,
բ. «բ» պարբերությունից հանել «(յուրաքանչյուրը` ոչ պակաս 4 կարգից)» բառերը,
գ. «է» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«է. SIM քարտով` 4G (+), 3G, 2G և GPRS կապուղիներով, WIFI, Ethernet պորտով համացանցի միջոցով վերադաս հարկային մարմնի տեղեկատվական համակարգին միանալու հնարավորություն,»,
դ. «թ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«թ. ՀԴՄ սարք-պրոցեսինգային կենտրոն (վճարային քարտերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնելու իրավասություն ունեցող կազմակերպություն) համակցության սերտիֆիկացում վճարային համակարգերում, որի համար պարտադիր է տվյալ ՀԴՄ սարքի EMVCo L1, EMVCo L2, PCI PED, TQM Label և այլն, եթե վճարային համակարգերի կողմից հետագայում նոր պարտադիր պահանջներ կսահմանվեն,»,
ե. «գ», «ե», «զ», «ը», պարբերություններն ուժը կորցրած ճանաչել.
2) որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետում`
ա. «բ», «ե», «ժ» պարբերություններն ուժը կորցրած ճանաչել,
բ. «է» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«է. պլաստիկ քարտերի, այդ թվում` վճարային քարտերի միջոցով (չիպային, անհպում և մագնիսական), առկայության դեպքում նաև այլ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող վճարային գործիքներով դրամական հաշվարկների իրականացումը,»,
գ. «ը» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ը. համապատասխան պարբերականությամբ` առնվազն յուրաքանչյուր 2 ժամը մեկ անգամ կապի հաստատումը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` հարկային մարմին) տեղեկատվական համակարգի հետ` սույն ենթակետի «զ» պարբերությամբ սահմանված արձանագրությանը համապատասխան տվյալների փոխանակման նպատակով (կտրոնների տվյալների ուղարկումը և նոր տվյալների ստացումը հարկային մարմնի միասնական շտեմարանից),».
3) որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 4-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
4) որոշման N 1 հավելվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«7. ՀԴՄ սարքը քանդելու (պատյանը բացելու) դեպքում պետք է իրականացվի ֆիսկալային ռեժիմի անջատում, ՀԴՄ-ում պահվող տվյալների ջնջում, բացառությամբ` ֆիսկալային հիշողության տվյալների:».
i
5) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետում «հեռախոսակապի» բառը փոխարինել «կապի» բառով.
6) որոշման N 1 հավելվածի 9-րդ կետում`
i
ա. 3-րդ, 4-րդ և 6-րդ ենթակետերում «ԱրՔա համակարգ» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «պրոցեսինգային կենտրոն» բառերով,
բ. 4-րդ ենթակետից հանել «(առավելագույնը 3 սերվեր)» բառերը,
գ. 8-րդ ենթակետում «ԱրՔա» բառը փոխարինել «պրոցեսինգային կենտրոնի» բառերով.
i
7) որոշման N 1 հավելվածի 11-րդ կետում «ԱրՔա համակարգի» բառերը փոխարինել «պրոցեսինգային կենտրոնի» բառերով, իսկ «ԱրՔա» համակարգին» բառերը` «պրոցեսինգային կենտրոնին` ըստ պահանջի» բառերով.
i
8) որոշման N 1 հավելվածի 12-րդ կետի 12-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12) պլաստիկ քարտերի, այդ թվում` վճարային քարտերի, առկայության դեպքում նաև այլ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող վճարային գործիքներով գումարների հաշվեգրում:».
i
9) որոշման N 1 հավելվածի 14-րդ կետը «պլաստիկ քարտերի միջոցով,» բառերից հետո լրացնել «, այդ թվում` վճարային քարտերի, առկայության դեպքում նաև այլ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող վճարային գործիքներով» բառերով.
i
10) որոշման N 1 հավելվածի 16-րդ կետից հանել «, որը ծածկում է էներգաանկախ օպերատիվ հիշող սարքը (որում ձևավորվում են ֆիսկալային տվյալները), ֆիսկալային հաշվետվությունն ու վճարային փաստաթղթերը տպող սարքի կառավարման պրոցեսորը» բառերը.
i
11) որոշման N 2 հավելվածի 4-րդ կետի 1-5-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից նոր ՀԴՄ-ների ձեռքբերման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան հաշվին ՀԴՄ-ների պահանջվող քանակության դիմաց վճարում.
2) էլեկտրոնային եղանակով դիմումի ներկայացում հարկային մարմին` ձեռք բերված կամ վարձակալված ՀԴՄ-ն գրանցելու վերաբերյալ: Ներկայացված դիմումի հիման վրա ՀԴՄ-ի գրանցման ընթացակարգն իրականացվում է հարկային մարմնի սահմանած կարգով.
3) բավարարված դիմումների հիման վրա «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից գրանցում հարկային մարմնի տեղեկատվական համակարգում.
4) ՀԴՄ-ի վաճառողի կողմից ՀԴՄ-ի կարգաբերում և դրա առաքման կազմակերպում.
5) հարկ վճարողի պայմանագրի կնքում սպասարկման կենտրոնի հետ, որն ապահովում է դրամական հաշվարկների մասին տեղեկությունների ուղարկման համար ցանցային կապի միջոցների առկայությունը.
6) հարկային մարմնի հաշվետվություններ ներկայացնելու համակարգի և անմիջականորեն ՀԴՄ-ի միջոցով ՀԴՄ-ի ակտիվացում:».
12) որոշման N 2 հավելվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
i
13) որոշման N 2 հավելվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
i
14) որոշման N 2 հավելվածի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«13. ՀԴՄ-ն հանվում է գրանցումից`
1) տվյալ օբյեկտում ՀԴՄ-ի պարտադիր կիրառմամբ գործունեությունը դադարեցնելու դեպքում.
2) տվյալ օբյեկտում գործունեությունը դադարեցնելու, այդ թվում` կազմակերպության լուծարման, անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանման, նոտարի կողմից գործունեության դադարեցման, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի մահվան դեպքերում.
3) վերակազմակերպվելու արդյունքում անմիջականորեն տվյալ կազմակերպության անվանմամբ ՀԴՄ-ի կիրառումը դադարեցվելու դեպքում.
4) անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի մահվան դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ կազմակերպությունը լուծարված է, սակայն առկա են հարկ վճարողի անվամբ գործող կարգավիճակով ՀԴՄ-ներ, ՀԴՄ-ները գրանցումից հանվում են հարկային մարմնի նախաձեռնությամբ` ՀԴՄ-ն հաշվառումից հանելու համապատասխան հիմքերը հարկային մարմին ստացվելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում: Սույն կետում նշված դեպքում ՀԴՄ-ն գրանցումից հանելու հայտ չի լրացվում:».
i
15) որոշման N 3 հավելվածի 4-րդ կետը «պլաստիկ քարտի միջոցով» բառերից հետո լրացնել «, այդ թվում` վճարային քարտերի, առկայության դեպքում նաև այլ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող վճարային գործիքներով» բառերով.
i
16) որոշման N 3 հավելվածի 7-րդ կետը «պլաստիկ քարտերի միջոցով» բառերից հետո լրացնել «, այդ թվում` վճարային քարտերի, առկայության դեպքում նաև այլ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող վճարային գործիքներով» բառերով:
2. Սույն որոշմամբ սահմանված` հսկիչ-դրամարկղային մեքենային և ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները տարածվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի N 1419-Ն որոշմամբ սահմանված եզրակացության համար ներկայացվող հսկիչ-դրամարկղային մեքենաների և ցանցային կապի միջոցների վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 12-րդ և 13-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը ներառող ամսվան հաջորդող 7-րդ ամսվա 1-ին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. ապրիլի 4
Երևան