Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿ ...

01.08.2015 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.08.2014  -ից մինչեւ   01.08.2015  -ը:
 

(ուժը կորցրել է 17.06.15 թիվ 174-Ն որոշում)

i

600.0233.110714

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «11»        07            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60014274

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հուլիսի 2014 թվականի N 233-Ն

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ՎԱՃԱՌՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի ԹԻՎ 192-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, 21-րդ, 22-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 359-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի հետևյալ սակագները.

1) 35 կՎ և բարձր լարմամբ սնվող սպառողների համար`

ա. ցերեկային սակագին` 32.85 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. գիշերային սակագին` 28.85 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

2) 6 (10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար`

ա. ցերեկային սակագին` 38.85 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. գիշերային սակագին` 28.85 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

3) 0,38 կՎ լարմամբ սնվող սպառողների (այդ թվում` բնակչության) համար`

ա. ցերեկային սակագին` 41.85 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. գիշերային սակագին` 31.85 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված գիշերային սակագները հաշվարկվում են սպառողի մոտ բազմասակագնային էլեկտրոնային առևտրային հաշվառքի սարքի առկայության դեպքում և գործում են.

1) ժամը 22.00-ից մինչև ժամը 06.00-ն` յուրաքանչյուր տարվա մարտ ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 02.00-ից մինչև հոկտեմբեր ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 03.00-ն,

2) ժամը 23.00-ից մինչև 07.00-ն` յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 03.00-ից մինչև մարտ ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 02.00-ն:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հունիսի 7-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների սահմանման մասին» N 192-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի օգոստոսի 1-ից:

 

-------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - սույն որոշման 4-րդ կետի համաձայն որոշումն ուժի մեջ է մտնում 2014

թվականի օգոստոսի 1-ից: Սակայն որոշումը հրապարակվել է միայն

2014 թվականի օգոստոսի 1-ին և կարող է ուժի մեջ մտնել ոչ շուտ քան

հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը, որը և նշել է ԻՐՏԵԿ-ը

-------------------------------------------------------------------

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
01.07.2014
N 233-Ն
Որոշում