041.0446.260799
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
26 հուլիսի 1999 թվականի թիվ 446
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՇՏԱԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի համակարգի ներդրման աշխատանքները համակարգելու և դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն սահմանելու նպատակով ստեղծել ընտանեկան նպաստի համակարգի ներդրման հանրապետական շտաբ և հաստատել դրա հետևյալ կազմը`
Խ. Հարությունյան - ՀՀ տարածքային կառավարման նախարար
(շտաբի պետ)
Ռ. Մարտիրոսյան - ՀՀ սոցիալական ապահովության նախարար
Ա. Ջանջուղազյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր
գանձապետ
Դ. Մարգարյան - ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարի
տեղակալ
Ռ. Նազարյան - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Գ. Մարյանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի խորհրդատու,
բաժնի վարիչ
Ա. Քուչուկյան - Երևանի մաթեմատիկական մեքենաների
գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր ինժեներ
Ա. Մինասյան - ՀՀ սոցիալական ապահովության նախարարության
վարչության պետ (քարտուղար)
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հոկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության ընտանեկան նպաստի համակարգի ներդրման հանրապետական շտաբ ստեղծելու մասին» N 608 որոշումը: