320.0111.260713
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«26» 07 2013 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32013291
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
2 հուլիսի 2013 թվականի N 111-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N 79-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով և «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թվականի մայիսի 14-ի N 79-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններին քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների սահմանված պահանջներին համապատասխանության վկայականների տրման կարգը հաստատելու մասին» հրամանով հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
i
1) Հավելվածի 4-րդ կետում «բարձրագույն որակավորման հանձնաժողովի (այսուհետ` ԲՈՀ)» բառերը փոխարինել «պետի հրամանով ստեղծված հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով)» բառերով.
2) Հավելվածի 4.1 կետում կատարել հետևյալ փոփոխությունները.
i
ա. երկրորդ պարբերությունում «ԲՈՀ-ում» բառը փոխարինել «Հանձնաժողովում» բառով.
բ. երկրորդ պարբերությունում «ԲՈՀ նախագահի» բառերը հանել.
գ. երրորդ պարբերությունում «ԲՈՀ նախագահի» բառերը փոխարինել «Հանձնաժողովի կողմից ներկայացված» բառերով.
դ. երրորդ պարբերությունում «ԲՈՀ-ի» բառը փոխարինել «Հանձնաժողովի» բառով.
i
3) Հավելվածի 11-րդ կետում «ԲՈՀ անդամներից» բառերը փոխարինել «Գլխավոր վարչության աշխատակիցներից» բառերով.
i
4) Հավելվածի 48-րդ կետում «ԲՈՀ-ի» բառը փոխարինել «Գլխավոր վարչության» բառերով.
5) Հավելվածի 49-րդ կետում «ԲՈՀ-ի կողմից» բառերը հանել.
i
6) Հավելվածի 51-րդ կետում.
i
ա. «ապա այն անցկացվում է կամ Գլխավոր վարչության ստուգողի կողմից» բառերը փոխարինել «ապա այն անցկացվում է Գլխավոր վարչության ստուգողի կողմից» բառերով.
բ. «ԲՈՀ-ից» բառը հանել:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: