310.0012.150499
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
26 փետրվարի 1999 թվականի թիվ 01/12
ՀՀ ՀՏ ՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 01/45 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև կնքված միջազգային վարկային պայմանագրերով սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունների կիրառման» հրահանգում փոփոխություններ կատարելու մասին» հրահանգը:
Հաստատված է Համաձայնեցված է Համաձայնեցված է Համաձայնեցված է
ՀՀ հարկային ՀՀ ֆինանսների ՀՀ արտաքին ՀՀ սոցիալական
տեսչության և էկոնոմիկայի գործերի ապահովագրության
նախարարություն նախարարություն պետական
հիմնադրամ
«26» 02 1999թ. _______________ _______________ ______________ թիվ 01/12 հրամանով _______ 1999 թ. _______ 1999 թ. «2» 03 1999 թ.
ՀՐԱՀԱՆԳ
«Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև կնքված
միջազգային վարկային պայմանագրերով սահմանված հարկային, մաքսային
և այլ պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունների
կիրառման» հրահանգում փոփոխություններ կատարելու մասին
i
1. «Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև կնքված միջազգային վարկային պայմանագրերով սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունների կիրառման» հրահանգի 3 բաժնի 3.1 կետում «1998 թ. հոկտեմբերի 1-ից» բառերը փոխարինել «1999 թ. հունվարի 1-ից» բառերով:
i
2. Հրահանգի հավելվածում բերված տեղեկանքի վերջին պարբերությունում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության _______ վարչության պատասխանատու անձ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պատասխանատու անձ» բառերով:
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ
15.04.1999թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 43990056