040.0948.020812
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 հուլիսի 2012 թվականի N 948-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 453-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի «Պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների տրամադրման կարգը, պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների օգտագործման ժամկետները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1780-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 453-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
i
1) որոշման N 1 հավելվածը 20-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 20.1-ին, 20.2-րդ, 20.3-րդ և 20.4-րդ կետերով.
«20.1. Եվրոպական արտադրության թվային և անալոգային լսողական սարքերը պետական հավաստագրերի հիման վրա տրամադրվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից սահմանված լսողական խնդիրներ ունեցող անձանց տարիքային խմբերին:
20.2. Պետական հավաստագիրը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից` բժշկական օգնության և սպասարկման` քիթ-կոկորդ-ականջաբանական գործունեության լիցենզիա և աուդիոմետրիա իրականացնելու և(կամ) կազմակերպելու հնարավորություն ունեցող բժշկական կազմակերպությունների եզրակացության հիման վրա:
20.3. Պետական հավաստագրի հիման վրա լսողական սարքեր տրամադրվում են մրցութային կարգով ընտրված այն կազմակերպությունների կողմից, որոնք Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կնքել են պետական հավաստագրի հիման վրա լսողական սարքեր տրամադրելու մասին պայմանագրեր: Մրցույթի անցկացման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:
20.4. Պետական հավաստագիրը լսողության խնդիր ունեցող անձին տրամադրվում է լսողական սարքի օգտագործման համար սույն կարգով սահմանված ժամկետը լրանալուց հետո:».
i
2) որոշման N 2 հավելվածի 7-րդ կետի 5.1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
._________________________________________________________________________.
|5.1|Եվրոպական արտադրության թվային և |հինգ տարի |
| |անալոգային լսողական սարքեր | |
._________________________________________________________________________.
«:
i
2. Սահմանել, որ պետական հավաստագրերի հիման վրա լսողական սարքերը կտրամադրվեն մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ձեռք բերված լսողական սարքերի սպառումից հետո` բացառությամբ այն դեպքերի, երբ լսողական սարքի կարիք ունեցող անձը մինչև 18 տարեկան է, և առկա լսողական սարքերը չեն համապատասխանում նրա լսողության աստիճանին:
(2-րդ հոդվածը փոփ. 14.02.13 թիվ 121-Ն որոշում)
i
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել լսողական սարքերի տրամադրման պետական հավաստագրերի ձևերը, գնային արժեքներն ու տրամադրման կարգը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-ԻՆ