Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 191 ...

 

 

040.0428.260411

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 ապրիլի 2011 թվականի N 428-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1917-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 11-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1917-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման N 1 հավելվածի 7-րդ կետում`

i

ա. «թ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«թ) սնանկության գործերով կառավարիչների որակավորման կազմակերպում և իրականացում.»,

բ. լրացնել նոր` «ժ», «ժա», «ժբ», «ժգ» և «ժդ» ենթակետերով.

«ժ) քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների գործունեության օրինականության նկատմամբ վերահսկողության ապահովումը,

ժա) դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության գործունեության օրինականության նկատմամբ վերահսկողության ապահովումը,

ժբ) քրեակատարողական ծառայության գործունեության օրինականության նկատմամբ վերահսկողության ապահովումը,

ժգ) իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գործունեության օրինականության նկատմամբ վերահսկողության ապահովումը,

ժդ) դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու օրենքով նախատեսված լիազորության իրականացման ապահովումը:»,

գ. 8-րդ կետի «ը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«ը) քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման քաղաքականության, մեթոդոլոգիայի, հրահանգների մշակում և հաստատում.»,

դ. 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ը.1» և «ը.2» ենթակետերով.

«ը.1) դատական ակտերի հարկադիր կատարման քաղաքականության մշակում և մեթոդական ղեկավարում,

ը.2) քրեակատարողական ծառայության գործունեության քաղաքականության մշակում և մեթոդական ղեկավարում.».

2) որոշման N 2 հավելվածում` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի եվրաինտեգրման վարչությունը, վերահսկողության վարչությունը, նոտարիատի բաժինը և օրենքով նախատեսված առանձին ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության օրինականության վերահսկողության տեսչությունը վերակազմավորման միջոցով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի համակարգի իրավական ապահովման վարչության` հիմնարկի կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակով, ներքին աուդիտի բաժնի` հիմնարկի կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակով և օրինականության վերահսկողության տեսչության` հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով.

i

2) այդ կապակցությամբ որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի ապրիլի 7-ի

N 428-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության

2002 թվականի նոյեմբերի 28-ի

N 1917-Ն որոշման

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Վարչություններ

 

Միջազգային իրավական հարաբերությունների վարչություն

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչություն

Օրենսդրության վերլուծության և կատարելագործման վարչություն

Համակարգի իրավական ապահովման վարչություն

 

2. Բաժիններ

 

Անձնակազմի կառավարման բաժին

Տնտեսական բաժին
Հաշվապահական հաշվառման բաժին Ֆինանսական բաժին Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին Քարտուղարություն Ներքին աուդիտի բաժին

 

II. Առանձնացված ստորաբաժանումներ

 

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն

Իրավական ակտերի փորձաքննության գործակալություն

Քրեակատարողական ծառայություն

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն

Օրինականության վերահսկողության տեսչություն»

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.04.2011
N 428-Ն
Որոշում