Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒ ...

 

 

040.0249.220311

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 մարտի 2011 թվականի N 249-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետություն ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզավորման կարգը, լիցենզիայի և հայտի ձևերը հաստատելու մասին» N 1790-Ն որոշման վերնագրից, տեքստից և հավելվածներից հանել «և (կամ) գեներացնող ճառագայթման աղբյուրները» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի «Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման` փոխադրման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1791-Ն որոշման վերնագրից և հավելվածներից հանել`

1) «կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման`» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը.

2) «ու (կամ) գեներացնող ճառագայթման աղբյուրների» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը:

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի «Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման` պահեստավորման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1792-Ն որոշման վերնագրից, տեքստից և հավելվածներից հանել`

1) «կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման`» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը.

2) «և (կամ) գեներացնող ճառագայթման աղբյուրների» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը:

i

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 10-ի «Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման` վերանորոգման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 259-Ն որոշման վերնագրից, տեքստից և հավելվածներից հանել`

1) «ռադիոակտիվ նյութեր կամ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը.

2) «կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման`» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը.

3) «կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը:

i

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 10-ի «Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման` մոնտաժման և կարգաբերման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 260-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման վերնագրում, տեքստում և հավելվածներում «ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման` մոնտաժման ու կարգաբերման» բառերը փոխարինել «ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման» բառերով.

2) որոշման հավելվածներից հանել «ռադիոակտիվ նյութեր կամ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը:

i

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 1-ի «Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման` արտադրության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 2140-Ն որոշման վերնագրից, տեքստից և հավելվածներից հանել`

1) «կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը.

2) «կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը:

i

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 14-ի «Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքներ կատարող և պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց գործունեության լիցենզավորման կարգը, լիցենզիայի ու հայտի ձևերը և որակավորման ստուգման կարգը հաստատելու մասին» N 1858-Ն որոշման վերնագրից, տեքստից և հավելվածներից հանել «աշխատանքներ կատարող և» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.03.2011
N 249-Ն
Որոշում