108.0149.081110
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«08» 11 2010 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10810397
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
6 հոկտեմբերի 2010 թվականի N 149-Ն
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի ԹԻՎ 45-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.
1. «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ներքին գործավարության կարգը հաստատելու մասին» թիվ 45-Ն հրամանով հաստատված հավելվածի.
1) 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «8.1» կետ`
i
«8.1 Համակարգում փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է «յունիկոդ» տառատեսակով:
2) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«9. Եթե էլեկտրոնային տարբերակով ստացված փաստաթղթի հետ կապված կան անճշտություններ կամ թերություններ ապա աշխատակազմի քարտուղարության պետը չեղարկում է փաստաթուղթը և այդ մասին տեղեկացվում է ուղարկող մարմնին:»,
3) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«11. Մտից փաստաթղթերը տարանջատվում են հետևյալ տեսակների`
1) գրություններ` այդ թվում Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի, կարգադրության, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների նախագծեր,
2) արձանագրային որոշում, խորհրդակցության արձանագրություն, քաղվածք արձանագրությունից.
3) դիմումներ`այդ թվում լիցենզիաների և թույլտվությունների տրամադրման հայտեր, առաջարկություններ, բողոքներ քաղաքացիներից, ոչ պետական կազմակերպություններից, որոնց տվյալները /անունը, ազգանունը, անվանումը, հասցեն և այլն/ մուտքագրելուց հետո համակարգում ձևավորված 12 նիշից բաղկացած ծածկագիր-համարով, դիմումատուն հետևում է իր դիմումի ընթացքին:
4) զեկուցագրեր, տեղեկանքներ:»,
i
4) 15-րդ կետից հանել «բացառությամբ սույն կարգով նախատեսված դեպքերի» բառերը,
5) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«18. Քարտուղարության պետը փաստաթղթի էլեկտրոնային տարբերակն ուղարկում է հասցեատիրոջը` այդ մասին համակարգով տեղեկացնելով աշխատակազմի ղեկավարին, իսկ նախարարին ուղղված փաստաթղթերը ուղարկում է աշխատակազմի ղեկավարին` նախարարին ներկայացնելու համար:»,
i
6) 23-րդ կետից հանել «բացառությամբ աշխատակազմ մուտքագրված, այն փաստաթղթերի, որոնք քարտուղարության պետի ու աշխատակազմի ղեկավարի փոխադարձ համաձայնությամբ ենթակա չեն մուտքագրման պատկերամուտով ու հասցեատիրոջը և (կամ) աշխատակազմի ստորաբաժանումներին տրամադրվում են ստորագրությամբ` թղթային տարբերակով» բառերը,
7) 23-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «23.1» կետ`
i
«23.1 Նախարարությունում ստացված պայմանագրերը, ընդունման-հանձնման ակտերը, քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվելու մասին համապատասխան մրցութային հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունն ու որոշումը, ատեստավորման թերթիկն ու համապատասխան ատեստավորման հանձնաժողովի որոշումը, աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը, ՀՀ ոստիկանությունից հարցման միջոցով ստացված դատվածության բացակայության մասին տեղեկանքը, քաղաքացիական ծառայության դասային աստիճան շնորհելու և դասային աստիճանից զրկելու մասին համապատասխան իրավական ակտերը, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություններից ստացված ակտերը, ի գիտություն և տեղեկացում պարունակող դատական մարմիններից ստացված որոշումներ, ծանուցումներ, հայցադիմումներ, եզրակացություններ ժամանակավոր ներմուծում (արտահանված) վերամշակման համար ռեժիմներով ներմուծված (արտահանում) ապրանքների վերամշակումից արդյունքի նվազագույն քանակության հաշվարկի վերաբերյալ, պարբերական հանդեսների, թերթերի ուղեկցական գրություններ, վիճակագրական ժողովածուներ, տեղեկագրեր, հաշվետվություններ, աղյուսակներ, նախարարության ստորաբաժանումների կողմից տեխնիկական սարքավորումների ձեռք բերման պահանջագրեր և այլն, ենթակա չեն մուտքագրման պատկերամուտով, քանի որ դրանք համապատասխան պաշտոնատար անձանց տրամադրվում են թղթային տարբերակով` առաքիչի միջոցով:
Սույն կարգով նախատեսված պատկերամուտով չմուտքագրվող փաստաթղթերն ուղեկցող գրությունները, համակարգ են մուտքագրվում սույն կարգով նախատեսված ընթացակարգով:»,
8) 25-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «25.1» կետ`
i
«25.1 Նախարարի տեղակալներին ուղղված զեկուցագրերը մինչև հասցեատերերին ուղարկելը, քարտուղարության պետը տեղեկացնում է աշխատակազմի ղեկավարին:»,
9) 68-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «68.1» կետ`
i
«68.1 Աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների ստորագրությամբ ելից գրությունները համաձայնեցվում են աշխատակազմի ղեկավարի հետ:»,
10) 83-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«83. Դիմումներին (այդ թվում առաջարկություններ, բողոքներ, քաղաքացիներից), ինչպես նաև ոչ պետական կազմակերպություններից ստացված գրություններին տրված ընթացքին դիմումատուները կարող են հետևել առցանց նամակագրության համակարգով (այսուհետ` առցանց համակարգ):»:
2. Աշխատակազմի ղեկավար պարոն Կ. Ղահրամանյանին` ապահովել օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից սույն հրամանի պետական գրանցումը:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել աշխատակազմի ղեկավար պարոն Կ. Ղահրամանյանին: