020.0904.200710
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
i
1979 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-ԻՆ ԲՈՆՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՄԻԳՐԱՑՎՈՂ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
20 հուլիսի 2010թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի: Գործով զեկուցող` Ռ. Պապայան.
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1979 թվականի հունիսի 23-ին Բոննում ստորագրված` Վայրի կենդանիների միգրացվող տեսակների պահպանության մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 06.07.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Կոնվենցիան ստորագրվել է 1979թ. հունիսի 23-ին` Բոննում:
2. Կոնվենցիայի նպատակն է պահպանել ցամաքային, ծովային և օդային վայրի կենդանիների միգրացվող տեսակները` իրենց տարածման ողջ շրջանում:
3. Կոնվենցիան բաղկացած է 20 հոդվածից և 2 հավելվածից:
4. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
- աջակցել, համագործակցել և օժանդակել միգրացվող տեսակներին վերաբերող հետազոտություններին,
- նախաձեռնել անբարենպաստ պահպանության կարգավիճակ ունեցող միգրացվող տեսակների պահպանության և կառավարման վերաբերյալ համաձայնագրերի կնքումը,
- միգրացվող տեսակին ոչնչացման վտանգից զերծ պահելու նպատակով վերականգնել և պահպանել նրանց բնակավայրերը,
- կանխել, վերացնել, փոխհատուցել կամ նվազագույնի հասցնել այն գործողությունների բացասական ազդեցությունը, որը լրջորեն խոչընդոտում է տվյալ տեսակի միգրացիային,
- հնարավորության և անհրաժեշտության սահմաններում կանխել, նվազեցնել կամ վերահսկել այն գործոնները, որոնք վտանգում են կամ կարող են հետագայում վտանգել տվյալ տեսակի, ներառյալ էկզոտիկ տեսակների ներմուծման խիստ վերահսկումը:
Կոնվենցիայով նախատեսված գործառույթներն իրականացնելու համար պետք է ստեղծվի քարտուղարություն:
Կոնվենցիան սահմանում է կոնվենցիայում և հավելվածներում կատարվող փոփոխությունների, վեճերի կարգավորման, կոնվենցիային միանալու կամ չեղյալ հայտարարելու, ինչպես նաև ուժի մեջ մտնելու կարգը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
i
1. 1979 թվականի հունիսի 23-ին Բոննում ստորագրված` Վայրի կենդանիների միգրացվող տեսակների պահպանության մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
20 հուլիսի 2010 թվականի
ՍԴՈ-904