Սեղմել Esc փակելու համար:
«ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃ ...

13.05.2004 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   21.11.1998  -ից մինչեւ   13.05.2004  -ը:
 

(ուժը կորցրել է 02.04.04 թիվ 1-05/7-Ն հրաման)

i

310.0044.061098

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

3 սեպտեմբերի 1998 թ. թիվ 01/44

 

i

«ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 1998թ. հուլիսի 28-ի ՀՀ օրենքը և ղեկավարվելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71 հոդվածով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել «Ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգում փոփոխություն և լրացում կատարելու մասին» հրահանգը:

 

        ՀԱՍՏԱՏՎԱԾ Է`                         ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է`

  ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ              ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ

  «03» սեպտեմբերի 1998թ.            ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

թիվ 01/44 հրամանով

 

ՀՐԱՀԱՆԳ

 

«ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ

ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 1998թ. հուլիսի 28-ի ՀՀ օրենքը և ղեկավարվելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71 հոդվածով` ՀՀ հարկային տեսչության կողմից 1998թ. հուլիսի 17-ի թիվ 01/36 հրամանով հաստատված (համաձայնեցված ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ) «Ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

 

i

1. Հրահանգի 5.1.4-ի «ա» ենթակետի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների գումարը հաշվարկվում է ելնելով հիմնական միջոցների տվյալ խմբի համար ստորև բերված ամորտիզացիոն նվազագույն ժամկետներից`

 

- շենքերի, շինությունների և փոխանցող

հարմարանքների համար, բացառությամբ

սույն խմբին անմիջապես հաջորդող

   խմբում նշվածների`                                   20 տարի

 

- հյուրանոցների, պանսիոնատների,

հանգստյան տների, առողջարանների

   շենքերի և  շինությունների համար`                    10 տարի

 

- չնշված հոսքային գծերի,

   ռոբոտատեխնիկայի համար`                              3 տարի

 

- հաշվողական և համակարգչային

   տեխնիկայի համար`                                    1 տարի

 

- այլ հիմնական միջոցների, այդ թվում`

բանող անասունների, բազմամյա տնկիների

և հողերի բարելավմանն ուղղված կապիտալ

   ներդրումների համար`                                 5 տարի:

 

Աղետի գոտում գտնվող` սույն ենթակետի առաջին և երկրորդ խմբերում թվարկված հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է մեկ տարի: Սույն մասում նշված` աղետի գոտում տարածքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

 

i

2. Հրահանգի 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 10.3 ենթակետով.

 

«10.3. Հարկվող օբյեկտը թաքցնելու կամ պակաս ցույց տալու համար նախատեսված տուգանքները չեն կիրառվում այն հարկատուների նկատմամբ, որոնք` մինչև հարկային տեսչության մարմինների ստուգումների սկսվելն ինքնուրույն հայտնաբերել են իրենց կողմից նախորդ տարիների շահութահարկի պակաս հաշվարկում, հաշվապահական հաշվառման մեջ տվել են համապատասխան գրանցումներ և այդ մասին գրավոր տեղյակ են պահել իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմիններին»:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                  «06»       10        1998 Թ.

                     ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 20980191

 

 

pin
Հարկային տեսչություն
03.09.1998
N 01/44
Հրաման