(ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-243-Ն օրենք)
i
010.0035.200109
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2008 թվականի դեկտեմբերի 26-ին
«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-519-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 3-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 15-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Յուրաքանչյուր անձ 35 տարվա ապահովագրական ստաժի առկայության դեպքում կենսաթոշակի անցնելու իրավունք ունի սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված տարիքից մեկ տարի շուտ, եթե չի աշխատում: Կենսաթոշակ նշանակելուց հետո աշխատելու դեպքում կենսաթոշակ վճարելը դադարեցվում է մինչև անձի տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքի լրանալը:»:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 26-րդ հոդվածում`
i
1) 1-ին մասի 3-րդ կետից հանել «զավակները,» բառը.
2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակները, եթե նրանք հաշմանդամ են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը և չեն աշխատում:»:
i
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 8-րդ գլխի վերնագրից հանել «Աշխատանքի հատուկ պայմաններում աշխատելու և» բառերը:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 37-րդ հոդվածում`
i
1) վերնագրից հանել «Առանձնապես վնասակար, առանձնապես ծանր, վնասակար, ծանր պայմաններում աշխատելու և» բառերը.
2) 3-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Մասնագիտական ապահովագրական ստաժում հաշվառվում են մինչև սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ցանկերը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանելը հիմնական աշխատավայրում աշխատած ժամանակահատվածները, համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը մասնագիտական ապահովագրական ստաժում չի հաշվառվում:»:
i
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «հինգ» բառը փոխարինել «յոթ» բառով:
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 45-րդ հոդվածում`
i
1) 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել.
2) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով.
«9) ուսումնական հաստատություններում առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածը, սակայն վեց տարուց ոչ ավելի:».
3) 5-րդ մասի երկրորդ պարբերության «1-8-րդ» թվերը փոխարինել «1-9-րդ» թվերով.
4) 6-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
i
ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել:
ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 52-րդ հոդվածում`
i
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն օրենքով սահմանված տարիքային կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության կամ մասնակի կենսաթոշակի փոխարեն, անկախ կենսաթոշակառուի դիմելուց, նշանակվում է տարիքային կենսաթոշակ, իսկ հաշմանդամության կենսաթոշակ կամ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու կամ այդ իրավունքը ձեռք բերելու դեպքում կենսաթոշակի տեսակը փոխվում է կենսաթոշակառուի գրավոր դիմումի համաձայն: Եթե նշանակված տարիքային կենսաթոշակի չափը ցածր է նախկին կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:».
2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն հոդվածով նախատեսված դեպքերում կենսաթոշակի տեսակը փոխելիս կենսաթոշակի գործում առկա փաստաթղթերով մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ստաժը հաշվառվում է նույնությամբ:»:
i
ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 54-րդ հոդվածը «չափով» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված դեպքի» բառերով:
ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 55-րդ հոդվածում`
i
1) 1-ին մասի «հաջորդ ամսվա ընթացքում» բառերը փոխարինել «մինչև տվյալ ամսվա 20-ը» բառերով.
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն օրենքով նշանակված կենսաթոշակների վճարումն իրականացնում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված կազմակերպությունը կամ կենսաթոշակառուի ընտրությամբ` վճարման ծառայություն մատուցող այլ կազմակերպություն:»:
i
ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասի «վեց» բառը փոխարինել «տասներկու» բառով:
ՀՈԴՎԱԾ 13. Օրենքի 60-րդ հոդվածում`
i
1) 1-ին մասի 1-ին և 3-րդ մասի 1-ին կետերը ուժը կորցրած ճանաչել.
2) 2-րդ մասի 2-րդ կետից հանել «անձամբ» բառը, իսկ 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով կենսաթոշակ նշանակելուց հետո կենսաթոշակառուի աշխատելու դեպքում:».
3) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով կենսաթոշակ նշանակված լինելու դեպքում` անձի տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքի լրանալու ամսին հաջորդող ամսվա 1-ից:».
4) 4-րդ մասի երկրորդ պարբերությունից հանել «, եթե այդ կենսաթոշակի վճարումը դադարեցնելու օրվանից անցել է տասը տարուց ոչ ավելի ժամանակահատված» բառերը:
i
ՀՈԴՎԱԾ 14. Օրենքի 61-րդ հոդվածը և 73-րդ հոդվածի 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
ՀՈԴՎԱԾ 15. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 73.1-րդ հոդվածով.
i
«ՀՈԴՎԱԾ 73.1. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը նշանակված կենսաթոշակը վերահաշվարկելու համար լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում կենսաթոշակը վերահաշվարկվում է սույն օրենքով սահմանված կարգով և համարվում է նոր նշանակում: Այս դեպքում կենսաթոշակի գործում առկա` օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ստաժում առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններում աշխատած ժամանակահատվածը, քաղաքացիական ավիացիայի աշխատողների` թռիչքային ժամերով հաշվարկված ժամկետները, վկայությամբ հաստատված ժամանակահատվածը, երեխաների խնամքի ժամանակահատվածը, ուսումնական հաստատություններում առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածն ապահովագրական ստաժի մեջ պահպանվում են նույնությամբ:
Սույն օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի և սույն հոդվածի 1-ին մասի դրույթները տարածվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո վերահաշվարկված կենսաթոշակների վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:
ՀՈԴՎԱԾ 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
20 հունվարի 2009 թվականի
ՀՕ-35-Ն