Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0658.020708

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հունիսի 2008 թվականի N 658-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածին և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Ռեմդիզել» փակ բաժնետիրական ընկերության (Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, գ. Բալահովիտ)` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ «ԲԻԶՆԵՍ ԼԱՅՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ) (քաղ. Երևան, Մովսես Խորենացու փող., 2-րդ փակուղի, 24/16):

1) Սահմանել`

ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ սահմանված կարգով 2008 թվականի հունվարի 29-ին ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 191707 հազ. դրամ,

բ. մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 153 366 հազ. դրամ,

գ. ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի վաճառքի գինը` 153 366 հազ. դրամ:

2) Ընկերության պարտավորությունները 2007 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 50606 հազ. դրամ, այդ թվում`

ա. կարճաժամկետ բանկային վարկեր և փոխառություններ` 15000 հազ. դրամ,

բ. կրեդիտորական պարտքեր` գնումների գծով` 3058 հազ. դրամ,

գ. ստացված ընթացիկ կանխավճարներ` 13789 հազ. դրամ,

դ. կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 11 376 հազ. դրամ,

ե. կարճաժամկետ կրեդիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովության գծով` 1944 հազ. դրամ,

զ. անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 4498 հազ. դրամ,

է. այլ կրեդիտորական պարտքեր` 288 հազ. դրամ,

ը. ընթացիկ պահուստներ` 653 հազ. դրամ:

3) Մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:

4) Ընկերությունը 1999-2007 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`

1) առաջին վեց ամսվա ընթացքում վճարել վաճառքի գնի մեկ երրորդ մասը, վաճառքի գնի մնացած երկու երրորդը` մինչև 2010 թվականի սեպտեմբերի 1-ը.

2) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված` 1051800 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարը.

3) տասը տարվա ընթացքում կատարել 250 մլն դրամի չափով ներդրումներ` յուրաքանչյուր տարի համամասնորեն` 25 մլն դրամ.

4) ներդրումների ավարտի ժամանակ ապահովել 99 աշխատատեղ.

5) տասը տարվա ընթացքում չփոխել ընկերության հիմնական գործունեության ուղղվածությունը (պրոֆիլը).

6) ապահովել մասնավորեցված ընկերությունում պետական պատվերների առաջնահերթ կատարումը:

(2-րդ կետը փոփ. 21.01.10 թիվ 27-Ն որոշում)

3. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:

4. Գաղտնի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.06.2008
N 658-Ն
Որոշում