(ուժը կորցրել է 10.09.12 թիվ 833-Ն հրաման)
i
110.0078.170498
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
25 մարտի 1998 թ. թիվ 78-Մ
ԷՔՍՏԵՌՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
ԷՔՍՏԵՌՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել «Էքստեռն ավարտական քննությունների անցկացնելու մասին» կարգը:
2. Նշված կարգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն պետական գրանցման համար:
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
____________________ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ
20 ՄԱՐՏԻ
«____» _____________ 1998 թ.
ԿՈԴ 110
ԿԱՐԳ
ԷՔՍՏԵՌՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Էքստեռն կարգով հիմնական (ութամյա) կրթության վկայական /ատեստատ/
կարող են ստանալ բացառապես 15-ից, իսկ միջնակարգ կրթության ատեստատ
17-ից ոչ պակաս տարիք ունեցող այն անձինք, ովքեր դուրս են մնացել
ընդհանուր միջնակարգ կրթության համակարգից: Բացառիկ դեպքերում
սահմանվածից ցածր տարիքի դրսեկներին քննություններին թույլատրելու
հարցը քննարկվում է անհատական կարգով` հատուկ այդ նպատակով ստեղծված
նախարարության հանձնաժողովի կողմից: Հանրակրթական դպրոցներում,
ուսումնարաններում կամ տեխնիկումներում սովորող անձանց հանրակրթական
դպրոցի ավարտական էքստեռն քննություններ հանձնելու իրավունք չի
վերապահվում:
2. Էքստեռն ավարտական քննություններն անցկացվում են միջնակարգ և
հիմնական (ութամյա) կրթական ծրագրերին համապատասխան:
3. Էքստեռն քննությունները կազմակերպվում են էքստեռն ավարտական
քննություններ ընդունելու իրավունք ստացած դպրոցները: Դպրոցների
ընտրությունը կատարվում է մարզային կրթության բաժնի առաջարկությամբ և
ՀՀ կրթության և գիտության նախարարի հաստատումով:
4. Էքստեռն քննություններ հանձնել ցանկացողները դիմումի հետ ներկայացնում
են ծննդյան վկայականի կամ անձնագրի պատճենը /անձնագիրը փոխարինող
վավերացված փաստաթուղթ/, իսկ միջնակարգ կրթության վկայական ստանալու
համար նաև ութամյա կրթության վկայականը:
5. Էքստեռն քննություններն անց են կացվում սահմանված ժամանակացանկով`
ուսպլանում եղած բոլոր առարկաներից /բանավոր կամ գրավոր/, բացի
«ֆիզկուլտուրա», «աշխատանքի ուսուցում» և «նախնական զինվորական
պատրաստություն» առարկաներից:
Ժամանակացանկով հայոց լեզու և մաթեմատիկա առարկաների քննություններն
անցկացվում են հանրակրթական հաստատությունների (դպրոցների) տվյալ
ուսումնական տարվա ավարտական քննությունների միասնական օրերին, ՀՀ
կրթության և գիտության նախարարության կողմից կազմված քննական
առաջադրանքներով և կարգով:
10-րդ դասարանում հայոց պատմության քննությունն անցկացվում է
նախարարության կողմից հաստատված հարցատոմսերով: Մնացած առարկաների
քննական տոմսերի նմուշները կազմում և հաստատում է նախարարության
ծրագրամեթոդական վարչությունը:
6. Քննությունների ժամանակացանկն ու քննական հանձնաժողովները
հաստատում է նախարարի տեղակալը, միջնակարգ կրթության վարչության
ներկայացմամբ:
7. Հանձնաժողովները կազմվում են հետևյալ սկզբունքով.
ա/ 8-րդ դասարանի համար` նախագահ և հանձնաժողովի երկու անդամ,
բ/ 10-րդ դասարանի համար` նախագահ և հանձնաժողովի չորս անդամ,
Ատեստատները «էքստեռն» նշումով տալիս են էքստեռն քննություններ
ընդունած դպրոցները` իրենց կազմակերպած քննությունների արդյունքների
հիման վրա: Էքստեռն քննություններով միջնակարգ կրթության ատեստատ
ստացած անձինք չեն օգտվում արծաթե կամ ոսկե մեդալներ ստանալու
իրավունքից:
Սույն հրահանգը մշակվել է ՀՀ վարչապետի 1996 թ. փետրվարի 1-ի «Հայաստանի
Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը
և կառուցվածքը հաստատելու մասին» հ. 36 որոշմամբ հաստատված
կանոնադրության 2-րդ գլխի 4-րդ կետի «է» ենթակետին` համապատասխան:
ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «17» 04 1998 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 129800108