040.0768.130606
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«13» հունիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 մայիսի 2006 թվականի N 768-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 806-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» N 806-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կանոնադրության մեջ`
ա) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«6. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը բաղկացած է կենտրոնական ապարատից, դրա անմիջական ենթակայության ստորաբաժանումներից և տարածքային մարմիններից:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի մեջ են մտնում նաև ոստիկանության զորքերը, ոստիկանության ուսումնական հաստատությունները, ինչպես նաև ոստիկանության կազմում ստեղծված պետական ոչ առևտրային կազմակերպությունները (այսուհետ` ոստիկանության կազմակերպություններ):
Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատը Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի գլխադասային կառույցն է, որը կազմված է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետից, նրա տեղակալներից, խորհրդականներից և ճյուղային ծառայություններից (գլխավոր վարչություններից, վարչություններից ու բաժիններից):
Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային մարմիններն են ոստիկանության Երևան քաղաքի ու մարզային վարչությունները, դրանց ենթակա ոստիկանության բաժինները:».
բ) 8-րդ կետի`
i
«ժթ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժթ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնագրավորման, հաշվառման, բնակչության պետական ռեգիստրի և ընտրողների ռեգիստրի վարման, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագրեր, կացության կարգավիճակներ տալու, նրանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու, տարանցիկ տեղաշարժվելու, տարածքից դուրս գալու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կանոնների պահպանման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայությունների ու մարմինների գործունեության կազմակերպում և դրանց նկատմամբ հսկողության իրականացում.»,
«իէ» ենթակետում «(որակավորման բարձրացման)» բառերը փոխարինել «(որակավորման)» բառով,
«լբ» ենթակետից և 15-րդ կետի «ե», «է», «թ» ենթակետերից հանել «առջև դրված խնդիրների իրականացմանն օժանդակելու համար ստեղծված» բառերը.
գ) 15-րդ կետի`
i
«ժզ» ենթակետում «ավագ ու գլխավոր» բառերը փոխարինել «միջին, ավագ և գլխավոր» բառերով,
«ժէ» ենթակետից հանել «ավագ, գլխավոր» բառերը,
«ժը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժը) լիազորում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության առանձին վարչությունների պետերին` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում կրտսեր խմբի պաշտոնում նշանակելու, կրտսեր կոչում շնորհելու, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում նրանց ծառայությունից ազատելու, տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատանքի ընդունելու և աշխատանքից ազատելու, ինչպես նաև ոստիկանության միջին խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին ու քաղաքացիական ծառայողներին` նույն խմբում այլ պաշտոնի փոխադրելու իրավասություններով.»,
«ժթ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժթ) օրենքով սահմանված կարգով խրախուսում կամ կարգապահական տույժի է ենթարկում Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողներին, զինծառայողներին, քաղաքացիական ծառայողներին և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, լիազորում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության առանձին պաշտոնատար անձանց` խրախուսանքներ և կարգապահական տույժեր կիրառելու իրավասությամբ.»,
«ի», «իա», «իբ» ենթակետերում «վարձու աշխատողներին» բառերը և «իգ», «իե» ենթակետերում «վարձու աշխատողների» բառերը փոխարինել «տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց» բառերով,
«իդ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«իդ) թույլատրում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների, զինծառայողների, քաղաքացիական ծառայողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց ծառայողական գործուղումները, լիազորում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության առանձին պաշտոնատար անձանց` գործուղումներ թույլատրելու իրավասությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողներին և զինծառայողներին թույլատրում կամ լիազորում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալներին թույլատրել անձնական նպատակներով դուրս գալ Հայաստանի Հանրապետության սահմաններից.»,
«իզ» ենթակետում «և քաղաքացիական ծառայողների զեկուցագրերի» բառերը փոխարինել «, քաղաքացիական ծառայողների զեկուցագրերի և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց դիմումների» բառերով,
կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «իը» ենթակետով.
«իը) լիազորում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալներին Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում, այդ թվում` դատարաններում Հայաստանի Հանրապետության ոստիկանության շահերը ներկայացնելու համար ոստիկանության ծառայողներին լիազորագրեր տալու իրավասությամբ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-ԻՆ