Սեղմել Esc փակելու համար:
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ...

 

 

100.0026.270904

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «27»         09           2004 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60204246

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 սեպտեմբերի 2004 թվականի N 26-Ն

 

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 Թ. ՀՈՒՆԻՍԻ

28-ի ԹԻՎ 57-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2004 թ. մայիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թ. հունիսի 14-ի թիվ 19-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 431-Ն որոշումը` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է.

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2002 թվականի հունիսի 28-ի «Քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» թիվ 57-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

Որոշմամբ հաստատված հավելվածի`

i

1) 3-րդ կետի 1-ին պարբերության «տվյալ բնագավառի գիտական հաստատություններից և հասարակական միավորումներից» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատություններից» բառերով.

2) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն կետով նախատեսված Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներում առնվազն պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.

ա) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը (հայրանունը), պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսահամարները` բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (դրանց առկայության դեպքում) և այլն.

բ) քաղաքացիական ծառայության այն պաշտոնը (պաշտոնները), որի թափուր լինելու դեպքում անցկացվող մրցույթին կոնկրետ թեկնածուն որպես Հանձնաժողովի անդամ կարող է մասնակցել:».

3) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«4. Մինչև Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակները Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով ներկայացնելը, ցուցակներում ընդգրկված անձինք, Աշխատակազմի, գիտական և ուսումնական հաստատությունների միջոցով գրավոր տեղեկացվում են Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին:».

4) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

i

«Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը մրցույթի արդյունքների գրավոր բողոքի քննարկման և ընդունված որոշման հիման վրա կարող է սույն աշխատակարգի 3-րդ կետով նախատեսված մարմիններին և հաստատություններին միջնորդել իրենց կողմից առաջադրված Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներից հանել և համապատասխան միջոցներ ձեռնարկել այն թեկնածուի նկատմամբ, որը լինելով Հանձնաժողովի անդամ դրսևորել է սուբյեկտիվ մոտեցում, ինչպես նաև ընդգրկված լինելով Հանձնաժողովի կազմում առանց նախապես տեղեկացնելու անհարգելի պատճառով չի մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին:».

i

5) 6-րդ կետի «գ» ենթակետի «տվյալ բնագավառի գիտական հաստատությունների և հասարակական միավորումների» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող» բառերով.

6) 12-րդ կետի`

i

ա) «թ» ենթակետից հանել «հաստատում և» բառերը.

բ) «ժգ» ենթակետից հանել «փակ գաղտնի» բառերը.

գ) «ժը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժը) հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ տալիս է եզրակացություն.».

դ) «ժթ» ենթակետի «մնացած փաստաթղթերը» բառերը փոխարինել «մրցութային փաթեթը» բառերով.

7) 19-րդ կետի «ե» ենթակետից հանել «փակ գաղտնի» բառերը.

i

8) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«20. Հանձնաժողովը կնիքը և չօգտագործված ամփոփաթերթերը, ինչպես նաև մրցութային փաթեթը Աշխատակազմին հանձնելուց հետո դադարեցնում է իր գործունեությունը:»:

 

 

pin
Հեռուստառադիոհանձնաժողով
14.09.2004
N 26-Ն
Որոշում