(ուժը կորցրել է 05.05.11 թիվ 672-Ն որոշում)
i
040.0208.020304
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«2» մարտի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 փետրվարի 2004 թվականի N 208-Ն
i
ՀԱՇՄԱՆԴԱՄ ԴԱՐՁԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԵՎ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել հաշմանդամ դարձած զինծառայողներին և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին դրամական օգնության նշանակման և վճարման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին ապահովել հաշմանդամ դարձած զինծառայողներին և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին ցույց տրվող դրամական օգնության ֆինանսավորումը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» և «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու միջոցառումների և առանձին խմբերի քաղաքացիների արտոնությունների մասին» N 251 որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը և 1-ին կետով հաստատված N 1 ցանկի 2-րդ կետը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2004 թվականի փետրվարի 5-ի
N 208-Ն որոշման
ԿԱՐԳ
i
ՀԱՇՄԱՆԴԱՄ ԴԱՐՁԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԵՎ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածին համապատասխան, նույն օրենքի 13-րդ հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողներին (այսուհետ` հաշմանդամ զինծառայող) և ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին (ամուսնուն, ծնողներին, ինչպես նաև նույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանված` կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեցող ընտանիքի անդամներին, այսուհետ` զոհվածի ընտանիք) գազից, ջրամատակարարումից և տրանսպորտից օգտվելու համար դրամական օգնության նշանակման և վճարման հետ կապված հարաբերությունները:
2. Դրամական օգնությունը տրամադրվում է հետևյալ չափերով`
i
ա) հաշմանդամ զինծառայողին` ամսական 9100 դրամ.
բ) զոհվածի ընտանիքին` ամսական 7500 դրամ, իսկ եթե ընտանիքի անդամների թիվը 5-ից ավելի է, ապա 5-ից ավելի անդամ ունեցող ընտանիքի յուրաքանչյուր անձի հաշվով լրացուցիչ տրվում է 3000-ական դրամ:
(2-րդ կետը փոփ. 24.02.05 թիվ 211-Ն, 02.03.06 թիվ 250-Ն, 18.01.07 թիվ 27-Ն, 04.12.08 թիվ 1436-Ն որոշումներ)
3. Զոհվածի ընտանիքի բոլոր անդամների համար նշանակվում և վճարվում է մեկ ընդհանուր դրամական օգնություն:
4. Ընտանիքի անդամի պահանջով դրամական օգնության նրա բաժինը համամասնորեն առանձնացվում և վճարվում է առանձին: Դրամական օգնությունն առանձնացվում է այն ամսվան հաջորդող ամսվա սկզբին, երբ ստացվել է առանձնացման մասին դիմումը:
5. Դրամական օգնությունը նշանակվում է համապատասխան մարմնի սոցիալական ապահովության խնդիրներն իրականացնող ստորաբաժանման կողմից (այսուհետ` լիազոր մարմին)` հաշմանդամ զինծառայողի կամ զոհվածի ընտանիքի կողմից լիազոր մարմին անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին գրավոր դիմում ներկայացվելու դեպքում:
6. Դրամական օգնություն ստանալու համար հաշմանդամ զինծառայողը դիմումի հետ միասին լիազոր մարմին է ներկայացնում անձը և իր կարգավիճակը հաստատող փաստաթղթեր ու տեղեկանք` բնակության վայրից:
Զոհվածի ընտանիքը դրամական օգնություն ստանալու համար` դիմումի հետ միասին լիազոր մարմին է ներկայացնում զոհվածի ընտանիքի անդամ ու զինծառայողի զոհված (մահացած) լինելու վերաբերյալ փաստաթղթեր և տեղեկանք` ընտանիքի անդամի (անդամների) բնակության վայրից:
7. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 3 ամսվա ընթացքում լիազոր մարմին դիմելու դեպքում դրամական օգնությունը նշանակվում է 2004 թվականի հունվարի 1-ից, իսկ ավելի ուշ դիմելու դեպքում` դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
8. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը տարածքային բաժիններից` դրամական օգնություն նշանակված գործերի թվի, դրամական օգնության վճարման գումարների մասին անհրաժեշտ տվյալներն ամփոփում է ըստ բնակության վայրերի, և բյուջեների կատարման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերին համապատասխան մինչև յուրաքանչյուր ամսվա 25-ը (հունվար ամսում` մինչև հունվարի 20-ը) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարումների իրականացման հայտ: Վճարումների իրականացման հայտի հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը համապատասխան գումարները փոխանցում է Հայաստանի Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն անվանմամբ բացված գանձապետական հաշիվներին:
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը, նշված գումարներն ստանալուց հետո, բյուջեների կատարման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան, ապահովում է յուրաքանչյուր ամիս դրամական օգնության վճարումը ֆիզիկական անձանց` պետական կենսաթոշակների վճարման համար սահմանված ժամկետներում:
9. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը բյուջեների կատարման մասին հաշվետվությունները ներկայացնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում հաշվետվություն դրամական օգնություն ստացած հաշմանդամ զինծառայողների և զոհված զինծառայողների ընտանիքների` յուրաքանչյուր ամսվա վճարումների, պարտքերի և չվճարված գումարների մասին:
(կարգը փոփ. 15.05.08 թիվ 447-Ն որոշում)