(ուժը կորցրել է 05.08.10 թիվ 1055-Ն որոշում)
i
040.1535.061203
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«6» դեկտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 նոյեմբերի 2003 թվականի N 1535-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության «Տեղեկատվական-վերլուծական կենտրոն» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Տեղեկատվական-վերլուծական և հասարակայնության հետ կապերի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:
2. Ընդունել ի գիտություն, որ «Տեղեկատվական-վերլուծական և հասարակայնության հետ կապերի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Տեղեկատվական-վերլուծական կենտրոն» պետական հիմնարկի իրավահաջորդն է` փոխանցման ակտին համապատասխան:
3. «Տեղեկատվական-վերլուծական կենտրոն» պետական հիմնարկի տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող 803,3 հազ. դրամ արժողությամբ գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Տեղեկատվական-վերլուծական և հասարակայնության հետ կապերի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
4. Սահմանել, որ`
ա) «Տեղեկատվական-վերլուծական և հասարակայնության հետ կապերի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակն ու առարկան են` Հայաստանի Հանրապետության մշակույթի ոլորտում առկա իրավիճակի և շուկայի ուսումնասիրումը, վերլուծությունը, զարգացման միտումների և օրինաչափությունների կանխատեսումն ու բացահայտումը, Հայաստանի Հանրապետության տարածքում մշակութային գործունեության ապահովման նպատակով հասարակությանը յուրաժամ և հավաստի տեղեկատվության տրամադրումը, մշակույթի ոլորտին վերաբերող տեղեկատվական-վերլուծական նյութերի, ինչպես նաև «Զարկերակ» մշակութային պարբերականի պատրաստումն ու հրատարակումը, զանգվածային և էլեկտրոնային տեղեկատվության միջոցներով հայ մշակույթն ու արվեստը ներկայացնելը.
բ) «Տեղեկատվական-վերլուծական և հասարակայնության հետ կապերի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
տեղեկատվության մեքենայական կրիչների վերարտադրում,
տվյալների մշակում, տվյալների հիմնապահեստների հետ կապված գործունեություն,
տեղեկատվական գործակալությունների գործունեություն,
հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառում հետազոտությունների ու մշակումների իրականացում,
շուկայի իրավիճակի հետազոտում և հասարակական կարծիքի բացահայտում,
հրատարակչական գործ.
գ) «Տեղեկատվական-վերլուծական և հասարակայնության հետ կապերի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մշակութային գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ձևերով:
i
5. «Տեղեկատվական-վերլուծական և հասարակայնության հետ կապերի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը:
6. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Տեղեկատվական-վերլուծական և հասարակայնության հետ կապերի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը.
բ) ապահովել «Տեղեկատվական-վերլուծական և հասարակայնության հետ կապերի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը.
գ) հաստատել «Տեղեկատվական-վերլուծական և հասարակայնության հետ կապերի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող (ամրացվող) գույքի կազմը:
7. «Տեղեկատվական-վերլուծական և հասարակայնության հետ կապերի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպման հետ կապված` պետական գրանցման, կնիքների պատրաստման թույլտվության համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին` առանց սահմանափակման` «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 12-րդ կետին համապատասխան:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-ԻՆ