(ուժը կորցրել է 25.08.98 թիվ 529 որոշում)
i
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«27» ՄԱՅԻՍԻ 1996 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
27 մայիսի 1996 թ. թիվ 160
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության ներքոհիշյալ որոշումներում կատարել հետևյալ փոփոխությունները`
i
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հոկտեմբերի 19-ի «Բնական գազի սակագնի հաստատման և դրա համար վճարման կարգի մասին» թիվ 495 որոշման մեջ ուժը կորցրած ճանաչել 1-ին կետի «ա», «բ», «ե» և «զ» ենթակետերը, իսկ «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) Հայաստանի Հանրապետության էներգահամակարգում սակագներ հաստատող միջգերատեսչական հանձնաժողովը բնական գազի ամսական սակագինը հայտարարում է այն գործողության մեջ մտցնելու ժամկետից 10 օր առաջ».
i
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի նոյեմբերի 30-ի «Էլեկտրական ու ջերմային էներգիայի սակագների հաստատման և դրանց համար վճարման կարգի մասին» թիվ 554 որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) բոլոր սպառողների համար էլեկտրական և ջերմային էներգիայի միասնական սակագները հաստատում է Հայաստանի Հանրապետության էներգահամակարգում սակագներ հաստատող միջգերատեսչական հանձնաժողովը.
բ) Հայաստանի Հանրապետության էներգահամակարգում սակագներ հաստատող միջգերատեսչական հանձնաժողովը էլեկտրական և ջերմային էներգիայի ամսական սակագները հայտարարում է դրանք գործողության մեջ մտցնելու ժամկետից 10 օր առաջ».
i
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հուլիսի 6-ի «Էլեկտրական էներգիայից օգտվելու կանոնների և ջերմային էներգիայից օգտվելու կանոնների հաստատման մասին» թիվ 461 որոշմամբ հաստատված էլեկտրական էներգիայից օգտվելու կանոններում կատարել հետևյալ փոփոխությունները`
կանոնների 12-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Սպառողներին անմիջապես էլեկտրամատակարարող ձեռնարկության, վերավաճառողների կամ բաժանորդների էլեկտրական ցանցերից ստացած էլեկտրաէներգիայի համար վճարումները կատարում են Հայաստանի Հանրապետության էներգահամակարգում սակագներ հաստատող միջգերատեսչական հանձնաժողովի հաստատած սակագնին համապատասխան».
i
կանոնների 43-րդ կետում «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգում սակագներ հաստատող միջգերատեսչական հանձնաժողովին» բառերով.
նույն որոշմամբ հաստատված ջերմային էներգիայից օգտվելու կանոններում կատարել հետևյալ փոփոխությունները`
կանոնները 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«27 . Մատակարարված ջերմային էներգիայի համար վճարումները սպառողների կողմից կատարվում են Հայաստանի Հանրապետության էներգահամակարգում սակագներ հաստատող միջգերատեսչական հանձնաժողովի հաստատված սակագնով».
i
կանոնների 30-րդ կետում «էներգահամակարգի» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգում սակագներ հաստատող միջգերատեսչական հանձնաժողովի» բառերով.
(գ ենթակետն ուժը կորցրել է 16.01.98 թիվ 14 որոշում)
դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հոկտեմբերի 2-ի «Բնական գազից օգտվելու կանոնները հաստատելու մասին» թիվ 44 որոշմամբ հաստատված բնական գազից օգտվելու կանոններում կատարել հետևյալ փոփոխությունները`
կանոնների 39-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«39. Տրված գազի հաշվարկը կատարվում է Հայաստանի Հանրապետության էներգահամակարգում սակագներ հաստատող միջգերատեսչական հանձնաժողովի հաստատած սակագներով».
կանոնների 53-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«53. Քաղաքացիները գազի արժեքը վճարում են համաձայն Հայաստանի Հանրապետության էներգահամակարգում սակագներ հաստատող միջգերատեսչական հանձնաժողովի հաստատած սակագների` ըստ հաշվիչի ցուցմունքի»:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` 2-ամսյա ժամկետում քննության առնել և անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հուլիսի 6-ի «Էլեկտրական էներգիայից օգտվելու կանոնների և ջերմային էներգիայից օգտվելու կանոնների հաստատման մասին» թիվ 461 և Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հոկտեմբերի 2-ի «Բնական գազից օգտվելու կանոնները հաստատելու մասին» թիվ 44 որոշումներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ` հաշվի առնելով էներգահամակարգում վերջին ժամանակաշրջանում իրականացված կառուցվածքային բարեփոխումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի մայիսի 27-ից: