Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ...

 

 

124.0004.170103

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «17»         01           2003 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12403016

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

17 հունվարի 2003 թվականի N 03/04-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի ԹԻՎ 02/577 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46 հոդվածը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 2002թ. մայիսի 2-ի «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգը հաստատելու մասին» N 02/577 հրամանում կատարել հետևյալ լրացումը (կցվում է):

 

       Հաստատված է                       Համաձայնեցված է

    ՀՀ կառավարությանն առընթեր         Հայաստանի Հանրապետության

    հարկային պետական ծառայություն     ֆինանսների և  էկոնոմիկայի

    17 հունվարի 2003 թ.               նախարարի հետ

    թիվ 03/04-Ն հրամանով              «__» __________ 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 02/577 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 2002 թվականի մայիսի 2-ի թիվ N 02/577 հրամանով հաստատված «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգի 3.1-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

i

«Կանխիկ թղթադրամների, իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում մասնակցության իրավունք վկայող փաստաթղթերի, մուրհակների, պարտատոմսերի, չեկագրքույկների, չեկերի, կոնոսամենտի, պահեստային վկայագրերի, օպցիոնների, ֆորվարդների, ակցիզային դրոշմանիշերի ներմուծումը, ինչպես նաև այն արժույթների օրինական վճարամիջոց հանդիսացող մետաղադրամների ներմուծումը, որոնցով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնում է գործառնություններ, ապրանքների ներմուծում չի համարվում»:

 

 

pin
Հարկային պետական ծառայություն
17.01.2003
N 03/04-Ն
Հրաման