Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ...

 

 

124.0004.051102

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «05»         11           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12402270

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

14 հոկտեմբերի 2002 թվականի N 03/04-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 01/34 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐեԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38 հոդվածին համապատասխան`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

Հաստատել ՀՀ պետական եկամուտների նախարարության 1999 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ջոն և Կարեն Հանթսման հիմնադրամի միջև կնքված «Փոխառության և ծրագրի իրականացման մասին» պայմանագրով սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունների կիրառման» հրահանգը հաստատելու մասին» թիվ 01/34 հրամանում կատարվող փոփոխությունները (կցվում է):

 

       Համաձայնեցված է          Համաձայնեցված է       Հաստատված է

    ՀՀ ֆինանսների և          ՀՀ սոցիալական         ՀՀ պետական եկամուտների

    էկոնոմիկայի              ապահովագրության       նախարարության

    նախարարություն           պետական հիմնադրամ     «14» հոկտեմբերի 2002 թ.

    «---» -------- 2002 թ.   «21» 10. 2002 թ.      թիվ 03/04-Ն հրամանով

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 01/34 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՋՈՆ ԵՎ ԿԱՐԵՆ ՀԱՆԹՍՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ «ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

i

1. Հրահանգի 2.1-րդ կետի «դ» ենթակետում «ապահովադիրների» բառը փոխարինել «ապահովադիր հանդիսացող ծրագրի իրականացման գրասենյակների» բառերով:

i

2. Հրահանգի 2.6-րդ կետի 2.6.1-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Փոխառության և ծրագրի իրականացման մասին» պայմանագրով իրականացվող ծրագրի շրջանակներում, վարկային միջոցների հաշվին ֆիզիկական անձանց վճարվող եկամուտների մասով ապահովադիր հանդիսացող ծրագրի իրականացման գրասենյակները ազատվում են պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները հաշվարկելու և լիազորված մարմին փոխանցելու պարտավորությունից:»:

i

3. Հրահանգի 2.6-րդ կետի 2.6.2-րդ ենթակետում «վարկային միջոցների հաշվին սույն հրահանգի 1.4 կետի համապատասխան կնքված պայմանագրերով ռեզիդենտ հանդիսացող» բառերը փոխարինել «վարձու աշխատանք կատարող և քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից եկամուտ ստացող»:

 

 

pin
Հարկային պետական ծառայություն
14.10.2002
N 03/04-Ն
Հրաման