15.09.2023 -
040.0886.060702
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«6» հուլիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 հունիսի 2002 թվականի N 886-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ենթակայության թանգարանները և գրադարանները` համաձայն NN 1 և 2 հավելվածների, վերակազմավորման ձևով վերակազմակերպել պետական ոչ առևտրային կազմակերպությունների` համաձայն NN 3 և 4 հավելվածների:
2. Մինչև վերակազմակերպումը` պետական հիմնարկներին Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեից տրամադրված հատկացումները ներառվում են վերակազմակերպումից հետո իրավաբանական անձանց հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերում:
3. Պետական հիմնարկների տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել վերակազմակերպված պետական ոչ առևտրային կազմակերպություններին:
Պետական հիմնարկների տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը, դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել վերակազմակերպված համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպություններին` Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:
4. Սահմանել, որ`
ա) սույն որոշմամբ մշակութային գործունեություն է մշակութային արժեքների և առարկաների (օբյեկտների) պահպանումը, ստեղծումը, տարածումը և մեկնաբանումը, մշակութային բարիքների` ծառայությունների և արտադրանքի (ապրանքների) մատուցումը և իրացումը.
բ) պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության հիմնական նպատակը և առարկան մշակութային գործունեության իրականացումն է.
գ) պետական ոչ առևտրային կազմակերպություններն օրենքին կամ հիմնադրի որոշմանը համապատասխան սահմանված կարգով իրականացնում են ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները` արտադրական գործունեության իրականացում, ծառայությունների մատուցում և արտադրանքի (ապրանքների) իրացում, հանրային սննդի կազմակերպում` այնքանով, որքանով այդ գործունեությունը ծառայում ու համապատասխանում է պետական ոչ առևտրային կազմակերպության ստեղծման նպատակին և դրա իրականացմանը.
դ) պետական ոչ առևտրային կազմակերպությունների մշակութային գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4.1. Սահմանել, որ «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`
ա) գրադարանային գործունեության իրականացումը.
բ) գրական ժառանգության պահպանման, տարածման ու գրավոր մշակույթի զարգացման նպաստավոր պայմանների ստեղծումը.
գ) ազգային և համաշխարհային դասական ու ժամանակակից լավագույն գրական ստեղծագործություններին հանրությանը հաղորդակից դարձնելը.
դ) հայ դասական ու ժամանակակից գրականության հանրահռչակումն օտարերկրյա պետություններում:
(4.1-ին կետը լրաց. 05.04.18 թիվ 389-Ն որոշում)
5. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետով և 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե», «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
(5-րդ կետը փոփ. 16.12.10 թիվ 1686-Ն, 30.04.15 թիվ 441-Ն, 21.11.2019 թիվ 1652-Ն որոշումներ)
5.1. (5.1-ին կետն ուժը կորցրել է 30.04.15 թիվ 441-Ն որոշում)
(5.1-րդ կետը լրաց. 16.12.10 թիվ 1686-Ն որոշում)
6. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների` պետական ռեգիստրում գրանցման, կնիքի ձեռքբերման, ինչպես նաև սույն որոշման 3-րդ կետին համապատասխան հանձնվող գույքի գրանցման և հաշվապահների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով տվյալ պետական հիմնարկի պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-ԻՆ
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
հունիսի 6-ի N 886-Ն որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ
._______________________________________________________________.
|NN | Թանգարանի անվանումը |
|ը/կ| |
|___|___________________________________________________________|
|1. |Հայաստանի ազգային պատկերասրահ |

|2. |Հայաստանի պատմության պետական թանգարան |
|___|___________________________________________________________|
|3. |Գրականության և արվեստի պետական թանգարան |
|___|___________________________________________________________|
|4. |Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարան |
|___|___________________________________________________________|
|5. |Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան |

|6. |Սիսիանի պատմության թանգարան |
|___|___________________________________________________________|
|7. |Հրազդանի երկրագիտական թանգարան |
|___|___________________________________________________________|
|8. |Փայտարվեստի պետական թանգարան |
|___|___________________________________________________________|
|9. |Ռուսական արվեստի (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) թանգարան |
|___|___________________________________________________________|
|10.|«Երվանդ Քոչար» թանգարան |
|___|___________________________________________________________|
|11.|Հովհ. Թումանյանի թանգարան |
|___|___________________________________________________________|
|12.|Ս. Փարաջանովի թանգարան |

|13.|Ա. Իսահակյանի տուն-թանգարան |

|14.|Ե. Չարենցի տուն-թանգարան |

|15.|Ա. Սպենդիարյանի տուն-թանգարան |

|16.|Ա. Խաչատրյանի տուն-թանգարան |

|17.|Օրբելի եղբայրների թանգարան |
|___|___________________________________________________________|
|18.|Մ. Սարյանի թանգարան |
|___|___________________________________________________________|
|19.|Խ. Աբովյանի տուն-թանգարան |

|20.|Ցուցահանդեսային կենտրոն |
|___|___________________________________________________________|
|21.|(21-րդ կետն ուժը կորցրել է 04.08.05 թիվ 1237-Ն որոշում) |
._______________________________________________________________.
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
հունիսի 6-ի N 886-Ն որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ
.___________________________________________________.
|NN | Գրադարանի անվանումը |
|ը/կ| |
|___|_______________________________________________|
|1. |Հայաստանի ազգային գրադարան |

|2. |Խնկո-Ապոր անվան հանրապետական մանկական գրադարան |
|___|_______________________________________________|
|3. |Հանրապետական երաժշտական գրադարան |
|___|_______________________________________________|
|4. |Արագածոտնի մարզի հանրապետական գրադարան |
|___|_______________________________________________|
|5. |Արարատի մարզի հանրապետական գրադարան |
|___|_______________________________________________|
|6. |Արմավիրի մարզի հանրապետական գրադարան |
|___|_______________________________________________|
|7. |Գեղարքունիքի մարզի հանրապետական գրադարան |
|___|_______________________________________________|
|8. |Լոռու մարզի հանրապետական գրադարան |
|___|_______________________________________________|
|9. |Շիրակի մարզի հանրապետական գրադարան |
|___|_______________________________________________|
|10.|Կոտայքի մարզի հանրապետական գրադարան |
|___|_______________________________________________|
|11.|Սյունիքի մարզի հանրապետական գրադարան |
|___|_______________________________________________|
|12.|Վայոց ձորի մարզի հանրապետական գրադարան |
|___|_______________________________________________|
|13.|Տավուշի մարզի հանրապետական գրադարան |
.___________________________________________________.
Հավելված N 3
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
հունիսի 6-ի N 886-Ն որոշման
ՑԱՆԿ
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ
._______________________________________________________________.
|NN | Թանգարանի անվանումը |
|ը/կ| |
|___|___________________________________________________________|
|1. |Հայաստանի ազգային պատկերասրահ |
|___|___________________________________________________________|
|2. |Հայաստանի պատմության թանգարան |
|___|___________________________________________________________|
|3. |Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան |
|___|___________________________________________________________|
|4. |Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան |
|___|___________________________________________________________|
|5. |Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան |
|___|___________________________________________________________|
|6. |(6-րդ կետն ուժը կորցրել է 13.04.2023 թիվ 533-Ն որոշում) |
|___|___________________________________________________________|
|7. |(7-րդ կետն ուժը կորցրել է 14.09.2023 թիվ 1537-Ն որոշում) |
|___|___________________________________________________________|
|8. |(8-րդ կետն ուժը կորցրել է 13.02.2020 թիվ 168-Ն որոշում |
|___|___________________________________________________________|
|9. |Ռուսական արվեստի թանգարան (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) |
|___|___________________________________________________________|
|10.|Երվանդ Քոչարի թանգարան |
|___|___________________________________________________________|
|11.|Հ. Թումանյանի թանգարան |
|___|___________________________________________________________|
|12.|Ս. Փարաջանովի թանգարան |
|___|___________________________________________________________|
|13.|Ա. Իսահակյանի տուն-թանգարան |
|___|___________________________________________________________|
|14.|Ե. Չարենցի տուն-թանգարան |
|___|___________________________________________________________|
|15.|Ա. Սպենդիարյանի տուն-թանգարան |
|___|___________________________________________________________|
|16.|Ա. Խաչատրյանի տուն-թանգարան |
|___|___________________________________________________________|
|17.|Օրբելի եղբայրների տուն-թանգարան |
|___|___________________________________________________________|
|18.|Մ. Սարյանի տուն-թանգարան |
|___|___________________________________________________________|
|19.|Խ. Աբովյանի տուն-թանգարան |
|___|___________________________________________________________|
|20.|(20-րդ կետն ուժը կորցրել է 24.11.16 թիվ 1204-Ն որոշում) |
|___|___________________________________________________________|
|21.|Հայաստանի ազգային ֆիլմադարան |
|___|___________________________________________________________|
|22.|Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և
ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան |
._______________________________________________________________.
(3-րդ հավելվածը փոփ. 20.11.08 թիվ 1343-Ն, 24.11.16 թիվ 1204-Ն, 13.02.2020 թիվ 168-Ն, 18.06.2020 թիվ 998-Ն, 13.04.2023 թիվ 533-Ն, 14.09.2023 թիվ 1537-Ն որոշումներ)
Հավելված N 4
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
հունիսի 6-ի N 886-Ն որոշման
ՑԱՆԿ
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ
.______________________________________________________.
|NN | Գրադարանի անվանումը |
|ը/կ| |
|___|__________________________________________________|
|1. |Հայաստանի ազգային գրադարան |
|___|__________________________________________________|
|2. |Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարան |
|___|__________________________________________________|
|3. |(3-րդ կետն ուժը կորցրել է 24.11.16 թիվ 1204-Ն |
| |որոշում) |
|___|__________________________________________________|
|4. |Վ. Պետրոսյանի անվան Արագածոտնի մարզային գրադարան |
|___|__________________________________________________|
|5. |Օ. Չուբարյանի անվան Արարատի մարզային գրադարան |
|___|__________________________________________________|
|6. |Արմավիրի մարզային գրադարան |
|___|__________________________________________________|
|7. |Վ. Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարան|
|___|__________________________________________________|
|8. |Լոռու մարզային գրադարան |
|___|__________________________________________________|
|9. |Շիրակի մարզային գրադարան |
|___|__________________________________________________|
|10.|Կոտայքի մարզային գրադարան |
|___|__________________________________________________|
|11.|Սյունիքի մարզային գրադարան |
|___|__________________________________________________|
|12.|Վայոց ձորի մարզային գրադարան |
|___|__________________________________________________|
|13.|Տավուշի մարզային գրադարան |
.______________________________________________________.
(4-րդ հավելվածը փոփ. 20.03.03 թիվ 276-Ն, 20.05.04 թիվ 751-Ն, 24.11.16 թիվ 1204-Ն որոշումներ)