Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի N 1136 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 մայիսի 2023 թվականի N 771-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի N 1136-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 10-ի «Ցեմենտներին, պորտլանդցեմենտային կլինկերին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1136-Ն որոշման`

i

1) վերնագրում և որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում «պորտլանդցեմենտային կլինկեր» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «ցեմենտային կլինկեր» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

i

2) 1-ին կետով հաստատված հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Ցեմենտներին, ցեմենտային կլինկերին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է հետևյալ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային ծածկագրերից պորտլանդցեմենտի, կավահողային ցեմենտի, խարամային ցեմենտի, սուպերսուլֆատային և նույնանման հիդրավլիկ ցեմենտների, չներկած կամ ներկած, պատրաստի կամ թրծած բովախառնուրդների (կլինկերների) վրա (այսուհետ` ցեմենտներ, ցեմենտային կլինկեր)`

 

._____________________________________________________________________.

|1. 2523 10 000 0 |կլինկերային ցեմենտ                                 |

|_________________|___________________________________________________|

|2. 2523 21 000 0 |պորտլանդցեմենտ`                                    |

|3. 2523 29 000 0 |սպիտակ ցեմենտ, արհեստականորեն ներկված կամ չներկված |

|                 |այլ                                                |

|_________________|___________________________________________________|

|4. 2523 30 000 0 |կավահողային ցեմենտ                                 |

|_________________|___________________________________________________|

|5. 2523 90 000 0 |այլ հիդրավլիկ ցեմենտներ                            |

._____________________________________________________________________.

«.

 

i

3) 3-րդ բաժնի վերնագրում «ՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ» բառերը փոխարինել «ՇՈՒԿԱՅԱՀԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ» բառերով.

i

4) 5-րդ կետը «պորտլանդցեմենտային կլինկերի» բառերից հետո լրացնել «արտադրությունը, փոխադրումը և» բառերով.

5) N 2 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

i

«Աղյուսակ N 2

 

._________________________________________________________________________.

|Ամրու-  |Ծռման   |Սեղմման ամրությունը,      |Կապակցումը        |Ծավալի   |

|թյան    |ամրու-  |ՄՊա, օր հասունացմամբ      |                  |փոփոխման |

|դասը    |թյունը, |__________________________|__________________|հավասարա-|

|        |ՄՊա/ ոչ |վաղ ամրություն  |ստանդարտ |սկիզ-|սկիզ-|վերջը,|չափու-   |

|        |պակաս   |                |ամրու-   |բը,  |բը,  |ժամ,  |թյունը   |

|        |(28 օր  |                |թյուն    |րոպե,|րոպե,|ոչ    |(ընդար-  |

|        |հասու-  |________________|_________|ոչ   |ոչ   |ուշ   |ձակում), |

|        |նացմամբ)|2 օրա- |7 օրա-  |28 օրական|շուտ |ուշ  |      |մմ, ոչ   |

|        |        |կան,   |կան     |հասունա- |     |     |      |ավելի    |

|        |        |հասու- |հասու-  |ցում     |     |     |      |         |

|        |        |նացում,|նացում, |_________|     |     |      |         |

|        |        |ոչ     |ոչ պակաս|ոչ  |ոչ  |     |     |      |         |

|        |        |պակաս  |        |պա- |ավե-|     |     |      |         |

|        |        |       |        |կաս |լի  |     |     |      |         |

|________|________|_______|________|____|____|_____|_____|______|_________|

|  1     |    2   |   3   |   4    |  5 |  6 |  7  |  8  |   9  |    10   |

|________|________|_______|________|____|____|_____|_____|______|_________|

|22.5N   |-       |-      | 11.0   |22.5|42.5| 45  | -   |  10  |   10    |

|________|________|_______|________|____|____|_____|_____|______|_________|

|32.5N   |5.5     |-      | 16.0   |32.5|52.5| 45  | -   |  10  |         |

|________|________|_______|________|____|____|_____|_____|______|_________|

|32.5R   |5.5     |10.0   | -      |    |    | -   | 45  |  10  |         |

|________|________|_______|________|____|____|_____|_____|______|_________|

|42.5N   |6.0     |10.0   | -      |42.5|62.5| 45  | -   |  10  |         |

|________|________|_______|________|____|____|_____|_____|______|_________|

|42.5R   |6.0     |20.0   | -      |    |    | -   | 45  |  10  |         |

|________|________|_______|________|____|____|_____|_____|______|_________|

|52.5N   |6.5     |20.0   | -      |52.5|-   | 45  | -   |  10  |         |

|________|________|_______|________|____|____|_____|_____|______|_________|

|52.5R   |6.5     |30.0   | -      |    |    | -   | 45  |  10  |         |

|_________________________|______________________________|______|_________|

|Ցեմենտի աղացվածքի        |ոչ ավելի, քան 15%             |      |         |

|մանրությունը N 008 մաղի  |                              |      |         |

|վրայի մնացորդը           |                              |      |         |

|_________________________|______________________________|______|_________|

|Ցեմենտներում տեսակարար   |ոչ պակաս, քան 2800 սմ2/գ և    |      |         |

|մակերեսը` համաձայն Բլեյնի|ոչ ավելի, քան 4000 սմ2/գ      |      |         |

|մեթոդի                   |                              |      |         |

._________________________________________________________________________.

«.

 

i

6) 15-րդ կետում «ԳՕՍՏ 31108-2003» բառերը փոխարինել «ԳՕՍՏ 31108» բառերով.

i

7) 17-րդ կետում «և պահման» բառերը փոխարինել «, իրացման և պահման» բառերով.

8) 30-33-րդ և 35-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

i

9) 39-րդ կետը «և այլ» բառերից առաջ լրացնել «օրենքներով» բառով.

i

10) 11-րդ բաժնում տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների կատարումն ապահովող ստանդարտների ցանկը լրացնել հետևյալ բառերով`

 

 

._________________________________________________________________________.

|ԳՕՍՏ 30515       |Ցեմենտներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ              |

|_________________|_______________________________________________________|

|ԳՕՍՏ 31108       |Ցեմենտներ համաշինարարական. Տեխնիկական պայմաններ        |

._________________________________________________________________________.

«:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 180-րդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. մայիսի 18

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 18 մայիսի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.05.2023
N 771-Ն
Որոշում